Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Գազային հայկական թվաբանություններ

18 Հունվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Եթե դու լուռ ես քո ցավի մասին, ապա նրանք կսպանեն քեզ և կասեն, որ դու հաճույք էիր ստանում դրանից

Զորա Նիլ Հուրստոն, ամերիկյան ֆոլկլորիստ

Գազի հարցի խորքային շերտերը, այն է՝ քաղաքականը, կենցաղային անելանելիությունն ու քրեականը լուսաբանվել են, բայց երբևէ չեն քննարկվել էներգետիկն ու թվաբանականը:

Տեսնենք, թե այդ դիտանկյուններով ինչ  լրացուցիչ մեքենայություններ են թաքնված Հայաստանն ու հայաստանցիներին կեղեքող գազի գործարքների հետևում:

Նախապես ֆիքսենք հայտնի ու քիչ հայտնի մի քանի սկզբունքային տվյալներ:

1. Սահմանին գազը Հայաստան է ներմուծվում 1000 խորանարդ մետրը $189 գնով:

Վերածենք այս գումարը  դրամի, որպեսզի հետագա քննարկման ժամանակ համեմատելի հաշվարկներ  լինեն: Ընդունելով 400 դրամը համարժեք  մոտավորապես $1, կստանանք, որ 1000 խմ գազը Հայաստան է մտնում 75600 դրամով, կամ էլ՝ մեկ խմ-ը   75.6  դրամով: Իսկ վերջնական, կենցաղային սպառողին այն վերավաճառվում է 156 դրամով, կամ էլ՝ մոտ 200 տոկոս եկամուտով: (Համեմատության  համար նշենք, որ Վրաստանում մեկ խմ գազը վաճառվում է 106 դրամի համարժեքով):

2. Մեքենաների լիցքավորման կայաններում նույնիսկ այս թվերը վերջնական չեն: Հայերի «հնարած» «մեկ» կոչված բալոնային չափի միավորն իրականում համապատասխանում է 50 լիտր տարողությանը: 200 մթնոլորտ ճնշման տակ լիցքավորված «մեկանոց» բալոնը տեսականորեն տեղավորում է 10 խմ գազ: Հետևաբար, ասենք 2-անոց բալոնատերը, երբ լրիվ լիցքավորման համար վճարում է 5500 դրամ, պետք է իմանա, որ ինքը ստացել է 20 խմ գազ, և իրականում պետք է վճարեր 3120 դրամ:

Այսինքն 200 տոկոս սահման -սպառող  հավելավճարից բացի կոնկրետ լցակայանի տերն իրեն խաբել է ևս մոտ 80 տոկոսով: Կամ էլ երկուսն իրար հետ հաշված՝  գազը սահմանային գնից իրեն վերավաճառել են 3 անգամ ավելի թանկ՝ այսինքն 1000 խմ-ը  $ 540 ով:

3. Անցնենք գազ-էներգիա և գազ-բենզին համարժեքների պարզաբանմանը:

Բնական գազի մեկ խմ-ը պարունակում է մոտավորապես 670 գրամ բնական գազ: Մեկ լիտր բենզինն էլ կշռում է 710 գրամ: Կալորիականության առումով, գազն ու բենզինը մոտավորապես իրար հավասար են: Հետևաբար, մեկ խմ գազը համարժեք է 0,94 լիտր բենզինին:

Գալով մեքենատիրոջը, նշենք, որ «2-անոց» բալոնատերը, եթե չի խաբվում օդի ու ճնշման մեջ, մեկ լիցքավորման ժամանակ ստանում է 18,8 լիտր բենզինին համարժեք գազ:

Իմ նախորդ փորձից ելնելով, երբ և օդն էր առկա, և ճնշման տարբերությունը, կարող եմ ասել, որ ներկա պայմաններում, բենզինի փոխարեն գազ օգտագործելիս, տնտեսումը մոտ 30-40 տոկոսի սահմաններում է լինելու, ոչ ավել:

Իսկ ինչ առավելություն ունի գազի սպառողը կենցաղում՝ էլեկտրաէներգիա սպառողների համեմատ:

Մեկ խմ գազն իր կալորիականությամբ համարժեք է մոտ 8 կիլովատ հոսանքին: Կենցաղային վառարանների ջերմային ՕԳԳ-ը մոտ 80 տոկոս է: Հետևաբար, 156 «դրամոնոց» գազը կտա մոտ 6,5 կիլովատ հոսանքին համարժեք  ջերմային էֆեկտ:  Այսինքն գազային մեկ «կիլովատը» կարժենա մոտ 25 դրամ:

Աշխարհում գազի վաճառքն իրացվում է համաձայն կալորիականության, և սպառողին հասցվում է որոշակի կալորիականությամբ երաշխավորված գազ:

Բայց և չափումների հարմարության նկատառումներով,  հաշվարկը կատարվում է ծավալով: Այս տարընթեռնումը վերահսկելու համար մեծածավալ սպառողները մշտապես վարում են որակի մոնիտորինգ, որ իր վրա օդ չվաճառեն:

Ես համոզված չեմ, որ Հայաստանում կա նման վերահսկողություն, և որ վերջնական սպառողին գազը հասնում է առանց օդի ավելացման:

Վերը բերված հաշվարկները մաքուր գազի համար էին: Հետևաբար ընթերցողն իր հաշվարկներում նաև պետք է թվերի մեջ իր պատկերացրած «օդային» ուղղումը մտցնի: ԵՎ եթե հաշվի առնվի նաև օդի խառնելը, ապա գազային ջեռուցումը մոտավորապես կհավասարվի, կամ էլ նույնիսկ ավելի թանկ կլինի էլեկտրականությամբ ջեռուցումից: (Իմ կարծիքով, գազը կարժենա երևի 35-40  դրամ՝ մեկ կիլովատի առումով):

Շատերը կասեն, որ ելք չկա, եթե մարդիկ բոյկոտեն գազը, ապա սրանք էլ ավելի կթանկացնեն հոսանքը:

Դա էլ հնարավոր տարբերակ է: Հայաստանում ամեն ինչ է հնարավոր: Բայց եթե  մարդիկ իշխանությանը հակադարձող քայլեր չձեռնարկեն, շատ ավելի սարսափելի է լինելու:

Բերված թվաբանությունը նոր չէ: Սկսած գազի վերամատակարարումներից՝ 90 ականների կեսերից, միշտ էլ գազը սպառողին է հասցվել մոտ 4-5 անգամ եկամուտով: Ամեն անգամ Ռուսաստանը թանկացրել է գազի մեծածածախ գինը, իսկ սպառողին գազ հասցնող հայ միջնորդն էլ շատ ավելի է բարձրացրել մանրածախ գինը:

ԵՎ նոր պայմանագրերով էլ այս դրվածքների մեջ որևէ բան չի փոխվել, ուղղակի գազային ունեցվածքն է ամբողջությամբ անցել Ռուսաստանին: Բայց թալանն առավել մեծ մասշտաբներով ու ախորժակով շարունակվում է:

Փաստորեն, արդեն մոտ 20 տարի, Հայաստանում գազի ներմուծումը մարդկանց լկտիաբար կողոպտելու կազմակերպված, հանցավոր  գործընթաց է, որն իր մասշտաբներով նմանակը չունի աշխարհում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes