Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Սպասվելիք սիրիական պատերազմի աշխարհքաղաքական հիմքերը

29 Օգոստոսի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Սիրիական պատերազմն օդում է, չնայած որ ամերիկյան և համաշխարհային հանրությունը դեմ է դրան:

Պատերազմի դեմ կարգախոսներով իշխանության եկած ամերիկյան նախագահն այսօր պատրաստվում է պատերազմի, որն ակնհայտորեն արհեստականորեն հրահրվող պատերազմ է:

Որո՞նք են այն անտեսանելի պատճառները, որոնք տանում են շատ դաժան մի պատերազմի, և որը կարող է աշխարհի համար երրորդ համաշխարհայինը դառնալ, իսկ մեզ  համար՝ չկողմնորոշվելու դեպքում, նաև կործանարար:

Քննարկենք հնարավոր շարժառիթների աշխարքաղաքական ու տնտեսաքաղաքական քիչ տեսանելի մոտիվները:

Ռեգիոնալ աշխարհքաղաքական մոտիվներ

Արաբական 22 երկրներն արդեն վաղուց տարանջատվել են միմյանցից և նրանց միջև բազմաչափ թշնամություն է կուտակվել, որի խորքայինն իհարկե ֆինանսատնտեսական ու տարածաշրջանային անհամատեղություններն են: Նավթով հարուստները մտել են աշխարhի օլիգարխական շրջանակների մեջ ու դարձել գլոբալ որոշումների կայացման անդամներ, մյուսներին մղելով կրոնական ու այլևայլ երկրորդական, արհեստականորեն սրված հակասությունների գիրկը:

Այս առումով Սիրան հայտնվել է հարուստ Կատարի և Սաուդյան Արաբիայի թիրախում:

Կատարն արդեն 3 միլիարդ դոլար է ծախսել սիրական ապստամբներին զինելու ու վարձատրելու վրա: Կատարի առերես նպատակն է, իբր ապահովել իր գազի ազատ տրանզիտը դեպի Եվրոպա:

Իսկ Սաուդյան Արաբիայի շահագռգռությունն այն աստիճանի է հասել, որ նրա բանագնացը հանդգնել է Կրեմլում ռուսական նախագահին շանտաժել՝ հրաժարվել Սիրիային թիկունք կանգնելուց, այլապես իրենք նորից կսկսեն ֆինասավորել ու հրահրել չեչեններին:
Ռուսաստանի պատասխանը երևակվեց երեկ:

Մի կողմից նրանք բարձրացնում են ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների վաճառքը դադարեցնելու հարցը, https://rt.com/news/russian-rocket-engine-ban-039/, իսկ մյուս կողմից զգուշացնում են Սաուդյան Արաբիային, որ Սիրիայի դեմ պատերազմ սանձազերծելու դեպքում  Ռուսաստանը կհարվածի հենց Սաուդյան Արաբիային https://www.eutimes.net/2013/08/putin-orders-massive-strike-against-saudi-arabia-if-west-attacks-syria/

Սաուդյան Արաբիայի մոտիվների մեջ ակնհայտ պարզություն չի նշմարվում: Դրանք իմ կարծիքով ավելի շատ համաշխարհային ֆինանսականի հետ են կապված, որը կքննարկվի  ստորև:

Սիրիայում քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Իսրայելին մեղադրանքով հանդես է եկել Բրիտանական պառլամենտի անդամ Ջորջ Հալովեյը, նշելով, որ հենց Իսրայելն է տրամադրել ապստամբներին քիմիական զենքը: https://www.youtube.com/watch?v=DOn-QHNGwqs#t=20

Թուրքիան է խորապես խառնված Սիրիական պատերազմի հրահրման մեջ: Նրա մոտիվներն ու ակնկալիքները հաշվարկելը դժվար է, բայց կարելի է շեշտել, որ լինելով քրդական պրոցեսի առանցքում, Թուրքիան երևի նախընտրել է մտնել շատ ավելի մեծ ռեգիոնալ խաղերի ու պրոցեսների մեջ, որպեսզի քրդական հարցը լուծվի ոչ թե իր հաշվին, այլ համաձայն սպասվող պատերազմի արդունքների, ուր ինքը հաստատապես հաղթողների ցանկում է իրեն պատկերացնում:

Չհաշված, որ թուրքերը հեռանկարային հույսեր ունեն նաև Հայաստանից տարածքներ խլելու և նաև Իրանի հնարավոր մասնատման ակնկալիքներով:

Իսրայելն իհարկե մեծապես և բազմաթիվ առումներով է շահագրգռգված Սիրիայի դեմ պատերազմով: Դրանք թվարկելն ու քննարկելն անիմաստ է, որովհետև այդ թեման արդեն իսկ մի քանի հոդվածի նյութ է:

Սիրիական պատերազմի մեջ շահագռգիռ է նաև Ադրբեջանը, որովհետև այն հնարավորություն կտա որևէ պատրվակով Հայաստանի դեմ ագրեսիա սկսել, և Իսրայելի օգնությամբ օրակարգ մտցնել նաև Իրանական Ատրպատականի հարցը:

Սիրայի շուրջ արդեն իսկ ձևավորված են կողմ և դեմ երկրների ճամբարներ, Ռուսաստան-Իրան- Չինաստան մի կողմից, և արևմտյան ու արաբական հարուստ երկրների բլոկը՝ հակադիր կողմից:

Եղած փաստերն արդեն իսկ վկայում են, որ ռեգիոնալ առումով պատերազմը սանձազերծելու մոտիվների, կրքերի ու ամբիցիաների պակաս չկա:

Ֆինանսատնտեսական մոտիվները

2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո և արևելյան հսկա  երկրների տնտեսական բուռն զարգացման արդյունքում, օրակարգ է մտել դոլարի՝ որպես համաշխարհային ընդունված փոխարժեք լինելու հարցը:

Առերևույթ, դեռ նոր նշմարելի սրություն ցուցաբերող այս հարցն արդեն իսկ կարևորագույնն է աշխարհում:

ԱՄՆ-ը վաղուց դադարել է արտադրող երկիր լինելուց: Նրա ներքին պարտքն արդեն հասել է 17 տրիլիոն դոլարի: Առևտրի տարեկան բացասական բալանսը տատանվում է 400-500 միլիարդի սահմաններում:

Այս աստղաբաշխական պարտքերը սպասարկել է պետք: Եւ դրա մինչև այժմ հայտնի միջոցը կամ պատերազմն է եղել, կամ էլ սեփական դրամի արժեզրկման միջոցով տնտեսական քաոսի մեջ մտնելը:

Սովետական միությունը գնաց դրամի արժեզրկման ճանապարհով և կործանվեց:

Նման է, որ ԱՄՆ-ը նախընտրել է պատերազմը: Միայն պատերազմը թույլ կտա անորոշ ժամանակով հետաձգել այս հարցը, կամ էլ միջազգային մի այնպիսի նոր հարաբերությունների դաշտ ձևավորել, ուր սույն հարցը հետին պլան կմղվի:

Առաջին հայացքից զարմանալիորեն, բայց իրականում խիստ օրինաչափ, համատեղվեցին Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և աշխարհի հարուստ երկրների շահերը՝ պատերազմով լուծելու և աշխարհքաղաքական, և ֆինանսատնտեսական հարցերը:

Խնդիրն այն է, որ անվճարունակ են դարձել համարյա բոլոր արևմտյան երկրները /բացառությամբ Գերմանիայի, որը պահպանել է իր արտադրական կարողությունները և զարգացրել է դրանք/:

Բոլոր այդ երկրներում տնտեսությունը վեր է ածվել բանկային համակարգի կցորդի: Իսկ բանկային ոլորտում էլ փողն է վեր ածվել պայմանական հարաբերությունների մի ածանցյալի, ուր այն ամբողջովին մեկուսացած է իր՝ աշխատանքի և արժեքի համարժեք լինելու հիմնական ֆունցիայից:

Շրջանառու փողի հիմնական գարանտը ոսկին էր և այլ ֆիզիկական մնայուն արժեքներն էին: Սակայն վերջին 20 տարիներին, փողի ծավալների կտրուկ աճի և բանկային ծայրահեղ աճպարարությունների արդյունքում ոսկին դուրս մղվեց փողի պահուստային համարժեք լինելու դերից:

Մոտ 3 տարի առաջ նկատվեց ոսկու գնի կտրուկ աճ, բայց և իսկույն այն սաստվեց համաշխարհային բանկային կարտելի կողմից, դրանով իսկ զրկելով համաշխարհային դրամական համակարգը կուռ հիմքերից ու ապահովության երաշխիքներից:

Այսօր ԱՄՆ տպում է այնքան փող, ինչքան որ անհրաժեշտ է ներսում և արտերկրում ֆիզիկական շրջանառության համար: Բայց այդ դոլարը որևէ կապ չունի աշխատանքի համարժեք լինելու ու իրական արժեքի հետ:

Եթե վաղը ինչ որ երկրներ մերժեն դոլարը և անցնեն այլ փողային համակարգով փոխհաշվարկների, ապա ամերիկյան դոլարը վայրկենապես կարժեզրկվի, քանի որ այն  պաշտպանված չէ ոչ ԱՄՆ հզոր տնտեսականով, և ոչ էլ ոսկով:

Այս հեռանկարն է, որ այսօր համախմբել է դոլարային փողի տերերին և կողմ դրել ոչ դոլարային երկրներին:

Պատերազմի մեջ ոչ մի կերպ շահագրգիռ չեն հենց այդ երկրները, որոնք ստիպված են  ապրել դոլարով, որևէ լծակ չունենալով ազդելու նրա ու սեփական վալյուտայի կուրսերի վրա, քանի որ հրապարակից դուրս է նետված փողային հիմքը՝ ոսկին:

Սիրիական պատերազմի իրական էությունը հենց այս խնդիրն է՝ դոլարի, որպես միջազգային ունիվերսալ դրամական փոխարժեքի լինելիության խնդիրը: Ամերիկացիք, համաշխարհային փողատերերն ու Իսրայելը, որպես աշխարհի ֆինանսական, ռազմաքաղաքական  որոշումներ կայացնողներ, չեն կարող սպասել, մինչև դոլարը կսկսեն մերժել այլոք:

Նրանք  նախահարձակ են լինում պատերազմով, որպեսզի ցուցադրեն իրենց ռազմական գերհզորությունը, ապացուցեն, որ այլևս ոչ թե ոսկին է դոլարի հիմքը, այլ ռազմական մահակը:

Եվ նաև, որպեսզի չնկատվի իրական մոտիվը, և պարտված երկրները ստիպված լինեն ընդունել դոլարի գերակայությունն՝ առանց բարձրաձայնելու պատերազմի իրական մոտիվները:

Այս առումով սպասվելիք սիրիական պատերազմի ծավալները կանխագուշակելն անհնար է: Եթե բավարարեցին արդյունքերը, ապա այն կարող է լոկալ մնալ Սիրիայի տարածքով: Եթե ոչ, կտարածվի ողջ ռեգիոնով և ավելի հեռու:

Եվ հենց այս կոնտեքստում է հասկանալի դառնում Ռուսաստանի կոշտ վերաբերմունքը ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի հանդեպ, ինչպես նաև մեծաքանակ լրագրողների այցը Ղարաբաղ՝ ակնկալիքով, որ եթե Հայաստանն իրեն մղի Եվրոպա, ապա Ռուսաստանն էլ իր հենակետը կտեղափոխի Ղարաբաղ, ռեգիոնում գեոքաղաքական դիրքերը չկորցնելու համար:

Սա այն միակ պահն է, երբ Հայաստան-Ղարաբաղ՝ «երկու սուբյեկտ» մոդելն ի շահ մեզ կարող է օգտագործվել կռվող բևեռների արանքում:

Մեր խնդիրն է կանխատեսել հնարավոր բոլոր հետևանքները և պատրաստ լինել  ամենակոշտ պայքարի:

Իրենք կռվում են փողի համար, մենք պետք է պաշտպանվենք կյանքի ու պետականության համար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes