Ուղեղը չի երևում, բայց նրա պակասն իսկույն նկատելի է
Հասել ենք մի ստորին շեմի, որից ներքև ռացիոնալ մտածելակերպն այլևս անիմաստ է:
Ռուսաստանը մեկ միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին:
Ինչու, որն է նպատակը, ինչ հեռահար նպատակներ են հետապնդում ռուսները: Եվ առհասարակ ինչ է կատարվում մեզանում և մեր շուրջը:
Ըստ տեղեկությունների, ի թիվս այլ գերժամանակակից, ավերիչ զենքերի, գործարքի մեջ նշված են նաև 18 «Սմերչ» կոչվող կայանքները:
Ես դեռ լսած չկամ, որ որևէ երկիր իր հարևան՝ մեղմ ասած, ոչ բարյացակամ երկրի նման քանակի ու հզորության զենք վաճառի:
Ռուսների ու ամերիկացիների զինատեսակների միջև մի սկզբունքային տարբերություն կա: Ռուսների մշակածները դիմահար, պատերազմական, մեծաթիվ բանակներով ընթացող հիմնահատակ ավերիչ գործողությունների համար են, իսկ ամերիկացիներն ավելի շատ կենտրոնացել են հետախուզական, հեռահար, ստրատեգիական, մեծ նշանառության, ոչ մեծ ավիրածության, և ոչ ճակատային գործողության զենքերի մշակման վրա:
Ռուսներն ազերիներին վաճառել են դիմահար պատերազմի և մինչև 90 կիլոմետր շառավղի հզորագույն զենքեր, ներառյալ փոքր հզորության ատոմայինին համարժեք վերը նշված հրթիռային կոմպլեքսները: Իհարկե, ռուսներին հասկանալն անհնարինի ոլորտից է, բայց ռեգիոնալ զարգացումների շրջանակներում որոշ տրամաբանություններ նկատելի են: Փորձենք քննարկել դրանք:
1. Ադրբեջանի մասով.
– Ադրբեջանը տնտեսապես հզորանում է և հավակնություններ ունի գլոբալ աշխարհքաղաքական խաղերի մասնակից դառնալ:
– Իրանյան Ատրպատականի առկայությունն Ադրբեջանին օբյեկտիվորեն դարձնում է գլոբալ խնդիրների մասնակից, և նրա դիրքից կարող է կախված լինել հետագա գլոբալ աշխարհակերտումը:
– Ադրբեջանը մասնակից է Կասպից ծովի օգտագործման և բաժանման հետ կապված հիմնախնդիրներին, և ունակ է լարվածություն մտցնել առափնյա և հեռակա բոլոր մասնակիցների հարաբերություններում:
– Ադրբեջանը մրցակցային խաղացող է դարձել նաև եվրոպական թատերաբեմում Ռուսաստանի դեմ՝ որպես գազի մատակարարման ալտերնատիվ աղբյուր և Կասպից ծովի ավազանից ու Կենտրոնական Ասիայից գազի տարանցման ուղի:
– Ադրբեջանը նաև Թուրքիայի՝ թուրանակերտման հիմնական օղակն է, որից կախված է նոր, մասնակի ֆեդերատիվ սկզբունքերով կերտվող գերտերության ստեղծման հնարավորությունն իսկ:
– Ադրբեջանը դեմոգրաֆիական առումով երիտասարդ է, իսկ կրոնական մոլեռանդությամբ խաբուսիկ, քանի որ չի դրսևորված որևէ կերպ: Եւ այս անորոշության շնորհիվ առավելություններ է գրանցում աշխարհքաղաքական այլ գործընկերների հետ հարաբերություններում:
– Ադրբեջան- Թուրքիա տանդեմը իր դաշնակիցն է սարքել քրիստոնեական Վրաստանին, որին վերագրվող հիմնական ֆունկցիաները հակահայկական և հակառուսական դիրքերն ու քայլերն են:
– Իր տնտեսական և ռեգիոնալ աշխարհքաղաքական շահեկան դրվածքների շնորհիվ, Ադրբեջանը մեծ ազդեցություն կարող է ունենալ նաև Իրանի հետագա ճակատագրի մեջ: Իրանի նկատմամբ բարձրացված միջուկային հիստերիան մեծապես կախված է նաև Ադրբեջանի դիրքորոշումներից:
– Ադրբեջանի ռեգիոնալ սկզբունքային դիրքերը վաղուց նկատված են գերտերությունների կողմից, և առաջին հերթին Իսրայելի կողմից, որի կես միլիարդանոց ռազմական համագործակցության պայմանագիրը հենց հեռահար նպատակներով Ադրբեջանին որպես դաշնակցի ներգրավելու և օգտագործելու ապացույցն է:
2. Թուրքիայի մասով.
– Վերջին տարիներին, Իսրայելի դեմ իրացված հզոր և էլեգանտ՝ հիմնականում դիվանագիտական քայլերով Թուրքիան ռեգիոնալ շարքայինից դարձավ գլոբալ, ամենաբարձր տրամաչափի խաղացող: Սակայն Սիրիայի դեմ կազմակերպած նրա քողարկված ագրեսիան անսպասելիորեն դեմ առավ Սիրիայի համառ դիմադրությանը և միջազգային հանրության առջև Թուրքաին երևակվեց նաև որպես նենգ խաղացող:
– Հայոց ցեղասպանության հարցը մինչև վերջերս օգտագործվել է այլոց կողմից Թուրքիային զսպելու և չափի մեջ պահելու համար, սակայն մեր ապաշնորհ արտաքին և կործանարար ներքին քաղաքականության հետևանքով, այդ հարցը ներկայում խիստ նսեմացված է և կորցրել է իր միջազգային հայամետ քաղաքական ու ներքին հայապահպան ուժը:
– Թուրքիան կխուսափի Հայաստանի դեմ բացեիբաց ագրեսիայի գնալ, բայց և որպես Ադրբեջանի անթաքույց դաշնակից, կանի հնարավորը Հայաստանի ու հայության դեմ՝ ընդհուպ մինչև հայկական պետության լիակատար կործանումը:
– Տիրող ներքին խժդժությունների պայմաններում Թուրքիան ուղղակի երջանիկ կլինի, եթե Ադրբեջանը որևէ պատրվակով պատերազմ հրահրի Հայաստանի դեմ: Անմիջապես թուրքական ներքին հակամարտությունը կլիցքաթափվի հակահայկական հիստերիաների մեջ, և Թուրքիան լավագույնս դուրս կգա ներքին ճգնաժամից:
– Ներկայում Ադրբեջանն ու Թուրքիան հանգիստ սպասում են Հայաստանի լրիվ հայաթափմանը, և այս «խաղաղությունն» իրականում անկրակոց ընթացող լուռ պատերազմ է մեր դեմ:
3. Իսրայելի մասով.
– Իսրայելը համակերպվել է Թուրքիայի նենգ վարքագծին, իսկ Ադրբեջանի հետ հարաբերություններով էլ հավասարակշռել է ընդհանուր թուրանականի հետ հետագան:
– Նույնիսկ Գազայի հարցով Թուրքիայի շատ ցավալի հարձակումների հետ կապված, Իսրայելը խուսափեց Թուրքիային մեղադրել հայկական Գենոցիդի հարցով, ինչը նշանակում է, որ Հոլոքոստի անձեռնմխելիությունը՝ որպես պատմության մեջ եզակի գենոցիդի, բարձրագույն գործոն է Իսրայելի գոյության ֆորմուլայի մեջ:
Պարզ է, որ Իսրայելի սույն վարքագիծը կշարունակվի հետագայում ևս, և դեմս Իսրայելի, հայությունն ունի բացահայտ հակառակորդի:
– Իրանի դեմ պատերազմը Իսրայելական ներկա աշխարհքաղաքականության անկյունաքարն է: Այն վաղուց ծրագրավորված է, բայց Իսրայելին չի հաջողվում առավել մեծ սատարում գտնել միջազգային հանրության կարծիքի մեջ և ստիպված է այդ պատերազմը նախաձեռնել այլ ուղիներով՝ մասնավորապես Ադրբեջան-Հայաստան պատերազմի հրահրմամբ և հետագայում դրանից ածանցված հնարավորությունների համատեքստում:
4. Արևմտյան գերտերություների մասով.
Ոչ մի գերտերություն, ներառյալ նաև ԱՄՆ, մեր ռեգիոնում արդեն ուժ չունեն լրջորեն միջամտելու ընթացող գործընթացներին և նրանք վարում են Իսրայելի թելադրած քաղաքականությունը: Հետևաբար անիմաստ է նրանց դիրքորոշումների դիտարկումը:
5. Ռուսաստանի մասով.
– Ստալինի մահից հետո ռուսական արտաքին-քաղաքական գործողություններում երբևէ լուրջ տրամաբանություն չի եղել, սկսած Հունգարիա ներխուժումից, վերջացրած Աֆղանական պատերազմով, Սովետների կործանումով ու հետո էլ Չեչնիայով, սերբերի նկատմամբ դավաճանություններով ու ներկայում տարվող ներքին ու արտաքին աբսուրդներով:
– Նման է, որ հիմա ևս գործ ունենք ռուսական հերթական մեծ իռացիոնալության հետ, սակայն որի արյունը մեզ է պարտադրված տալու: Զենքի այս աննախադեպ տրամադրումը Ադրբեջանին իրոք ինչ որ շատ մեծ դիվայինի սկիզբ է:
– Մի գուցե, հասկանալով, որ Ադրբեջանի ու նրան սատարող Թուրքիայի ագրեսիան դատարկվող Հայաստանի դեմ, կամ Հայաստանի խաղաղ անեքսիան անխուսափելի է, ռուսները որոշել են հենց իռացիոնալությամբ հանդես գալ: Նրանք զինում-քաջալերում են Ադրբեջանին ոչ թե սպասել, այլ սկսել պատերազմը Հայաստանի դեմ, որպեսզի ինքն էլ կարողանա միջամտել և ինչ որ նոր, առավել շահեկան դիրքերի հասնել ռեգիոնում:
– Ռուսների պատկերացրած դիվային սցենարն այսպիսին կարող է լինել. ադրբեջանցիք զենքի հզորության հաշվին արագորեն առաջ են շարժվում, գրավում են Ղարաբաղը և մտնում են Հայաստանի տարածք: Այստեղ արդեն ըստ պայմանագրերի՝ ռուսները հանդես են գալիս որպես Հայաստանի դաշնակից և կատարելով դաշնակցային պարտավորությունները, իրենք են մտնում Հայաստան, զսպում ադրբեջանական առաջխաղացումը և Հայաստանը դարձնում ռազմական հենակետ, սակայն արդեն բոլորովին այլ՝ հետպատերազմյան օրինական ու նոր միջազգային պայմանագրերով հաստատված:
Նշված սցենարի շրջանակներում Ռուսաստանը շահագրգիռ է նաև, որպեսզի հայությունը՝ որպես քրիստոնյա և ցածրորակ աշխատանքի անխոնջ կատարող, էվակուացվի Ռուսաստան և համալրի իր երկրի նոսրացող քրիստոնյա հատվածը:
Եթե այս դիվային սցենարն էլ չենք ընդունում, ապա մնում է եզրակացնել, որ ի դեմս ներկա ռուսական իշխանությունների, գործ ունենք կամ բացարձակ խելագարների, կամ էլ այլ երկրների խամաճիկների հետ:
Վերջացնելով այս արյունալի ապագայի տեսլականը, մնում է մի միտք էլ հայտնել մեր պետական սուբյեկտայնության մասին, որը ներկա պահին երևի սկզբունքային է:
Պետություն ասածը հանրային պաշտպանական որոշակի կառույց է, որն առաջին հերթին պետք է ապահովի իր ներքին և արտաքին անձեռնմխելիությունը:
Հայկական պետությունը վեր է ածվել ողբի ու թալանի, բեսպրեդելի ու անպատժելիության մի կանտորայի, որի միակ ֆունկցիան ինքնահոշոտումն է՝ մարդուն ու նրա միջավայրը ավիրել-այլանդակելը:
Այն անլուրջ է որպես պետություն, բայց դաժանորեն լուրջ է ու դժբախտություն է որպես հանրային միջավայր ու ճակատագիր:
Եվ կարևորագույն նկատառումը:
Իրանի միջուկային զենքի մշակման մասին զուտ անհիմն լուրերի հետ կապված, Իսրայելն ամբողջ աշխարհն է խառնել արդեն 2 տասնամյակ: Ողջ հրեությունը միավորված ստիպել, կարգադրել է ամենատարբեր երկրների կառավարություններին, որ մտնեն իրենց հնարած խաղի մեջ, ուռեցնեն այն ու աշխարհն իրենց ուզածով ապրեցնեն:
Մեր դեպքում ռուսներն ադրբեջանցիներին փաստորեն ատոմային ռումբ են տվել՝ կոնկրետ մեզ ոչնչացնելու համար: Ու ոչ մի ձայն չկա ոչ մեկի կողմից, թե այ Պուտին, դու փաստորեն մարդասպանների կողմակիցն ես, եթե ոչ հովանավորը: Դու հակառակ բոլոր մարդկային ու միջազգային նորմերի, ատոմայինին համարժեք զենք ես մատակարարել պատերազմող կողմին:
Ոչ մի հայ ձայն չի սփռվում աշխարհով մեկ, թե այ ժողովրդավար ու մարդասեր համաշխարհային մարդկություն, ինչու եք լլկվել:
Ոչ մի հայ իշխանական իր հակամարդկային առօրյայից չի արթնացել ու իր նախագահին չի ասել՝ այ մեր հարգելի ղեկավար, ինչու ձայն չես, հանում:
Եվ ոչ մի հայ միտինգիստ իր ձայնը չի բարձրացրել թաղերով ու տներով ու հրապարակներով ու ամբողջ հայության մեջ, որ ժողովուրդ, մենք այսօր 1915 թվի ապրիլ 23-ի մեջ ենք, արթնանանք, մեր գլխի ճարը տեսնենք:
Երևի ազգովի պատրաստ ենք վերջին դարերի մեր անփառունակ պատմության վերջակետը դնելուն: