Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Տեր կանգնեք իշխանությունների հենարան՝ ձեր բարեկամ տականքին

9 Ապրիլի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Ամեն հանրություն կարծում է, թե որոշ թերություն – սահմանափակումներով հանդերձ ինքը լավագույնն է արևի տակ: Թույլիկներին թվում է, թե հարևանների առումով բախտները չի բերել, կամ էլ թշնամին է շատ սրիկա: Ուժեղներն իհարկե առավել ռացիոնալ են, բայց նրանց էլ թվում է, թե հեսա, էս մի թույլիկին էլ որ հոշոտենք, մնացածն ինքն իրեն կուղղվի:

Եւ արդյունքում՝ ուժեղն ու թույլը միախառնված գնում են դժոխքի արահետով:
Փաստորեն ի տարբերություն կոնկրետ մարդու, որի հիվանդությունները ենթակա են բժշկի ախտորոշմանը, մարդկային հանրությունների հիվանդություններով զբաղվող ոչ գիտությունը կա, և ոչ էլ մասնագետը:

Պատմությունն է, որը կատարվածի ֆիքսմամբ, դե ֆակտո, եզրակացություններ է տալիս, թե որն ինչ էր: Բայց խորը բացատրությունը, տեսությունը, թե հանրության զարգացման ու հարատևման համար որն է լավը, որը սկզբունքայինը, որը բացարձակ անհրաժեշտ պայմանը՝ գոյություն չունի:

Իմ կարծիքով մեր պատմական ու ներկա դեգերումների ու անկման արմատն էլ է այստեղ: Հայ գիտությունն ու ակադեմիան ու համալսարանները բացի հարցի մակերեսը քչփորելուց ու ազգայինն անհիմն գովաբանելուց այն կողմ ոչինչ չեն պարզել ու հրամցրել հանրությանը:
Հիմա էլ, արտագաղթի ու պետական վայրիվերումների այս խելահեղ ժամանակներում, նույնն են շարունակում նաև հրապարակում եղած քաղաքական երևելիները:

Իշխանափոխության, կամ առավել ճշգրիտ՝ իշխանությունը հաշվետու դարձնելու խնդրի առջև չոքել ենք ազգովի ու ելքերը ոչ մի կերպ չեն գիտակցվում, մոտեցումներ գեներացվում ու ընդհանուր հայտարարի բերվում:

Ասել կուզի, հանրային մեր դեֆեկտների և որպես հետևանք՝ պետական կազմակերպման թույլությունների պարզաբանումն ու հաղթահարումը, դեռ որ անլուծելի խնդիր է մեզ համար:
Փորձենք շարժվել զուտ տրամաբանականով:

1991-ին, մենք մեզանով կերտեցինք այս գնալով այլանդակվող իշխանությունը:
Ի՞նչը չգիտեինք այն ժամանակ, որը հիմա իբր գիտենք:

Հիմա, վերջապես, համակերպվել ենք մարդկությանը վաղուց հայտնի այն սկզբունքին, թե  իշխանություն ասածը փչանալու միտում ունի, և այն վերահսկել է պետք, անկախ նրանից, թե սկզբնապես ինչ «հրեշտակի» ենք մանդատը տվել:

Այ, այսքանը հասկացել ենք ու դրա վրա էլ կանգնել: Դրանից այն կողմ ոչ մի կերպ չենք ուզում գնալ:

Արդեն 17 տարի շարունակաբար ու անհաջող փորձում ենք մեր ուզած նոր իշխանությունը կերտել, ու կիրառել այս նոր գիտելիքը:

Առաջին հայացքից նորմալ է թվում այս նպատակը: Իրոք փոխում ես խաղի կանոներն ու նոր էջից սկսում: Իրականում անիրականալի խաբեություն է սա, քանի որ անհնար է այս իշխանություններին հաղթել առկա քաղաքագիտական տեսական ու մեթոդական գործիքային բազայի պայմաններում: Իշխանություններն ունեն ուժային բոլոր լծակները, թքած ունեն ամեն ինչի վրա և վերջում էլ կրակում են:

Այսինքն իշխանությունններ փոխել չկարողանալն է առաջնային խնդիրը, այլ ոչ թե հետագա իխանությանը տեր կանգնել կարողանալը:

Իսկ ո՞րն է ելքը:

Ելքը նախ և առաջ հարցը առավել խորը դիտարկել-հասկանալն է, համակարգի սխեման, սկզբունքային ամրանների ու սյուների կառուցվածքը պարզելն է, և այդ գիտելիքով զինված՝ նոր մոտեցումներ առաջարկելն ու ներդնելը քաղաքական օրակարգ:

Այ այս մոտեցման, այսինքն վիճակը առավել խորը հասկանալու վրա է, որ տաբու է դրված համարյա թե բոլորի կողմից՝ ներառյալ ընդդիմությունն ու իշխանությունը:

Ամեն քայլի քննադատության տակ է դրության տեր դառած օլիգարխիան ու մնացած անօրենը: Բայց և խոսք չկա, թե ինչպե՞ս եղավ, որ արդեն 20 տարի շարունակ այդ մարդիկ անարգել անում են այն, ինչ անում են, և ոչ մի լծակ չկա դրանց դեմ: Եւ դրա հետ կապված հրապարակի վրա է հիմնական խնդիրը՝

Ա. Արդյոք իշխանության ողջ համակարգը փոխե՞լն է լուծումը, թե

Բ. Ամեն մի փոքր օրինազանցի վրա առանձին փոքր լծակ ունենալը, բանեցնելն է ու դրանով ամբողջ իշխանությանը ենթարկեցնելը:

Համաշխարհային ժողովրդավարության փորձն ասում է, որ իշխանության դեմ կան 2 տարբեր ժամկետայնության ու սկզբունքի գործիքներ-մեկը դա պարբերական ընտրություններն են, իսկ միջընտրական ժամանակահատվածում էլ՝ ամենօրյա վերահսկողությունը հանրային լրատվության, հասարակական ինստիտուտների ու հանրային արժեքայինի միջոցով:

Այսինքն միայն ընտրություններով անհնար է ապահովել լիարժեք, վերահսկելի ժողովրդավարություն: Անհրաժեշտ է, որպեսզի ընտրություններին զուգահեռ առկա լինի միջընտրական ժողովրդավարությունը:

Ելնելով այս հայտնի պահանջից, կարող ենք փաստել, որ մինչև հիմա մենք գնացել ենք միայն ու միայն իշխանությունն ընտրություններով ամբողջապես փոխելու սցենարով, հաշվի չառնելով որ դա չի ստացվում, և անտեսելով ժողովրդավարություն կոչված մեխանիզմի ապահովման ոչ ֆորմալ մասը-միջընտրական հատվածը:

Վերջին ընտրություններին, միայն Անդրիաս Ղուկասյանը փորձեց Բ տարբերակից մի տարր մտցնել՝ պահանջելով ՀՀԿ արգելումը ընտրություններին մասնակցելուց, որպես ընտրազեղծարարի: Բայց ինչպես տեսանք, այն մնաց ձայն բարբառո հանապատի:

Ներկայում Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր պայքարը բացառապես Ա տարբերակի, այսինքն իշխանությունն ամբողջապես կամ մասնակի փոխելու  շրջանակներում, առանց անդրադառնալու երկրորդ կետի՝ հանրության ներգրավման խնդրին:

Այսինքն, մենք նույնիսկ 20 տարվա անփառունակ փորձերից հետո էլ անընդունակ եղանք  ազնվորեն դիտարկելու ինքներս մեր վարքը, մեթոդաբանությունն ու եզրակացությունների գալու:

Փորձենք խորանալ Բ տարբերակի, մասնավորապես միջընտրական հատվածի  մանրամասների մեջ:

Ներկա ժողովրդավարությունն արդյունք էր մի քանի գործոնների համատեղման: Դրանք էին ժամանակակից ազատ շուկան ու ազատ մասնագիտացված աշխատուժի առաջ գալը,  դրական աճ ապահովող կապիտալիզմը, գիտատեխնիկական առաջընթացը, բողոքական –եսակենտրոն աշխարհայացքը, և մի քանի այլ պահանջներ ևս:

Ամեն մի գործոնի անհրաժեշտության բացատրությունը երկար կտևի: Շեշտեմ միայն, որ մեզանում թվարկած գործոններից և ոչ մեկն էլ առկա չէ:

Իսկ եթե ժողովրդավարության խորքային պայմանները մեզանում չկան, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում արհեստականորեն այն հաստատելը:

Օրինակ, ներկա արագ զարգացող երկրներից շատերը, հենց մեր պես՝ գործոնները չունենալով իրենց արժեքայինում, գիտակցված գնացին ժողովրդավարական ողջ պակետի ներդրմանը իրենց երկրներում:

Դա կատարվեց կամ կամային լիդերի թելադրմամբ, կամ էլ ազգովի, հանրությամբ  համաձայնվեցին նոր կանոննների շուրջ:

Մեզ մոտ մշտապես  խոսք կա նոր ազգային-հանրային համաձայնություների մասին: Բայց նախ, մենք զլանում ենք դեն նետել այս խնդրին հակասող մեր ազգային ստանդարտները և բայց այդ, հաշվի չի առնվում, որ ըստ նախադեպերի մենք անընդունակ ենք եղել դրան՝ արդեն 15 դար տուրք տալով արտաքին փրկիչների:

Բացի դա էլ,  օբյեկտիվորեն գտնվում ենք գեոքաղաքական հզոր խաչմերուկում, և մեզ դրսից պարտադրում են խաղի այնպիսի ներքին կանոններ, որոնցով իրենց ձեռնտու է խամաճիկ ունենալը որպես հայ իշխանություն:

Առավել լավ չի  վիճակը ներքին, մտավոր տեսական քաղաքագիտական դաշտում ևս:
Փրկարար գաղափարները տատանվում են անհիմն ազգայնական տեսլականներից մինչև հանրային ինստիտուտնների բռնի սերմանումը՝ որպես հետագայի երաշխիք:

Հանրային արժեքայինի վերանայմանը հարցը առհասարակ չի հասնում: Ո՞վ հավես ունի նման «մանրուքի» հետ հաշվի նստել:

Հայոց համազգային հասկացածով օլիգարխը, պետական կաշառակերը, օրինազանցը եզակի,  հանրությունից դուրս մի ինչ որ անոմալիա են, և եթե դրանց «հախից գանք», բոլոր հարցերն ինքն իրեն կլուծվեն:

Իմ կարծիքով, մեզ անտեսանելի այս թյուրիմացության մեջ է մեր դժբախտությունների արմատը:

Իրականում օլիգարխը չի մեր պրոբլեմը: Հանդեպ օլիգարխը,  նրա շրջապատն ու նրա կամակատարներն ունեցած հանդուրժողական վերաբերմունքն է մեր պրոբլեմը:

Պետությունը պետք է տեր ունենա: ԵՎ ըստ տիրոջ կամեցողության ընտրվի կառավարման այս կամ այն համակարգը:

Տերը կարող է նույնիսկ բռնապետը լինել: Դա էլ ելք է: Բռնապետը կփորձի իշխել արյամբ ու դաժանությամբ: Բայց կիշխի բոլորի վրա և թույլ չի տա, որ ամեն մի պնակալեզ կեղտոտի իր շրջապատը:

Մեր դեպքում անտերություն է: Մարդիկ բռնի մեկուսացվել են իշխանությունից, իշխանությունն էլ ինքնակամ՝ բոլոր հանրային խնդիրներից: Ամեն մի գավառական հանցագործ իր ձեռը գցած տարածքի վարչարարն է դարձել ու թքած ունի կողքինների, երկրի ու մարդկանց վրա:

Եւ որովհետև նա տեր չէ, այլ թալանի ժամանակավոր քվոտա ստացած մի խաբեբա, ստորությամբ ու աճպարությամբ է իշխում:

Մենք ունենք 3 ուղի:

1. Կամ պետք է կարողանանք վերանայել մեր արժեքայինը՝ անցնել Բ կետով շարադրված պահանջին- այն է, տեր կանգնել, ենթարկեցնել փոքր մասշտաբի, մեզ շատ ավելի մոտ կանգնած սրիկաներին ու որպես հետևանք, զրկել իշխանություններին հենարանից ու ստիպել նրանց հաշվի նստելու հանրության հետ:

2. Կամ Րաֆֆիի ներկա գործընթացի շրջանակներում կերտել զուգահեռ երկիշխանություն, որը կապահովի մեր արժեքայինի փոխակերպումները դեպի պահանջատեր հանրություն և կստիպի իշխանություններին հաշվի նստել նոր իրականության հետ:

3. Կամ էլ թարգել ընտրություներով որևէ բան փոխելու սպասելիքները, չմասնակցել որևէ ընտրության, և խոպան թողնել քաղաքական դաշտը, մինչև նորի ինքնըստինքյան առաջացումը:

Ամեն դեպքում, մեր հարցերի լուծումները արժեքայինի մեջ են: Եղած մտայնությունը, որ մեր բարեկամ «շան տղան», մեր «շան թուլեն» է, ու դրա համար ներելի, պետք է դուրս շպրտվի մեր արժեքայինից:

Վերջին տարիներին պարզվեց, որ նույնիսկ արտաքին քաղաքական այս անխախտ թվացող դոկտրինն արդեն իրեն չի արդարացնում, և գերտերությունները համատարած գնում են իրենց «թուլեքի» ոչնչացմանը:

Մենք էլ ենք հասել այդ սահմանակետին: Տեր կանգնեք Ձեր բարեկամ օրինազանցին և միայն այդ դեպքում հող կստեղծվի ընտրելու, վերահսկելու և նորմալ իշխանություն ու երկիր ունենալու:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes