Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Իրավունքն անտեր մահակ է, ով վերցրեց իր ձեռքը, նա էլ տերն է

5 Ապրիլի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Հոռետեսը դժվարությունն է տեսնում ամեն մի հնարավորության մեջ: 

Լավատեսը հնարավորությունն է տեսնում ամեն դժվարության մեջ:

Ունիստոն Չերչիլ

Արյունով ու թալանով առաջին միլիոնն ու նույնիսկ առաջին մի քանի միլիարդն արդեն գողացված են, բայց սպասվելիք բարեկեցիկ կապիտալիզմը չկա:

Փոխարենն ահագնացող արտագաղթ է, թշնամուն նոր պատերազմի գայթակղության մղող պետական ու հանրային թուլություն ու ընկճվածություն:

Ես ապրել եմ ամենաարագ փոփոխվող դարում: Տեսել եմ սայլից մինչև ներկա ֆանտաստիկ կենսակերպը: Նաև 2 գլոբալ համակարգերն եմ տեսել ներսից:

Եւ հասկացել եմ, որ հանրային արագընթաց զարգացման հիմքում ընկած է մարդու պատասխանատվությունը հենց իր հանդեպ:

Արևմտյան ու հայ մարդու տարբերությունն էլ է դրանում: Ի տարբերություն արևմտյան մտածելակերպի, հայ մարդը ոչ թե իրեն, այլ ուրիշին է տեսնում որպես հարց լուծող ու  պատասխանատու:

Եւ այս արխաիզմի վրա են հիմնված մեր բոլոր գեշությունները՝ սկսած ամեն հարցով կաշառք մատուցելու պատրաստակամությունից, պաշտոնյայի հանդեպ լլկվածությունից, վերջացրած հանցագործի ու գողի դեմ նվաստանալն ու հանդուրժելը, մի խոսքով՝ ներկա իրականությունը:

Ռեսուրսները սպառել ենք և հասել վերջնական հանգրվաններին:

Ո՞րն է հետագա անելիքը: Ի վերջո, որևէ ելք չգտնելու այլընտրանքը երկրի շուտափույթ վերացումն է, և նոր իրական գենոցիդը՝ զուգահեռված պատերազմով:

Մեզանում երբևէ միտքը մտքին չի գումարվում, չի զտվում, չի բյուրեղանում: Սա հայկական մենթալիտետի կարևորագույն ախտանիշ է:

Իրար չլսելն ու իրար բանի տեղ չդնելը մեր կարևորագույն արատն է: 20 տարի նույն անարդյունք միտինգն արեցինք, 20 տարի իրարից բողոքեցինք ու չհասկացանք միմյանց, 20 տարի իշխանություններն ամեն կերպ խաբեցին, անարգեցին, ավիրեցին երկիրն ու մարդկանց, և 20 տարվա ընթացքում իրար հետ հարաբերվելու ձևը չգտանք:

Եթե երկիր ենք ուզում ունենալ, ապա առաջին հերթին իրար տեսնել ու գնահատել էր պետք կարողանալ, քննարկել իրար, մի հայտարարի գալ ու գոնե տեսականորեն առաջ անցնել: Փոխարենը «երևելիների» աներևույթ՝ բայց և աննպատակ, անդատավոր մրցակցություն է՝ չեղածի ու անիրականի շուրջ:

Իշխանությունը չես փոխի՝ այն մենք մեր ունեցած արժեքայինով ենք կերտել ու դրել գլխներիս, և դրա դրա ժամանակն էլ չկա: Բայց իշխանությանը կարելի է հանրային կամք պարտադրել, եթե նախապես գտնվի պարտադրելիքն ու պարտադրելու ձևը:

Րաֆֆիի հայտնվելը քաղաքական բեմում հույս ներշնչեց, որ արդեն կա մեկը, ով գիտի  անելիքն ու նաև ձևերը՝ մարդկանց միավորելու և իշխանությունների հետ նոր լեզվով խոսելու:

Մինչև վերջերս պրոցեսը գնում էր քիչ թե շատ էֆեկտիվ ու ապահով ընթացքով, չնայած անելիքի մեթոդականը՝ «ինչպես»-ը երբևէ չի հրապարակվել ու պարզաբանվել:

Սովոր ենք դրան 88 թվից: Անտեղյակ կգանք, կգնանք տուն, կգանք ու կգնանք, մի գուցե ինչ որ բան ինքն իրեն ստացվի:

Որոշների մոտ այդ գնալ-գալը մնացել է որպես գործ, կամ գործի իմիտացիա, իսկ ինձ համար գնալ-գալն արդեն իսկ ճահիճ է, ուր միայն թաղվել է հնարավոր:

Ինչևէ, ամսի 9-ին Րաֆֆիի միակ սպասվելիք և իրոք էֆեկտիվ քայլն այլընտրանքային երդմնակալությունն է: Դրանից հետո արդեն հնարավոր կլինի մտնել իրական  երկիշխանության փուլ և ֆորմալ իշխանություններին կամք պարտադրել ու զիջումներ կորզել:

Այսինքն, նախ և առաջ պետք է հասնել իրական սուբյեկտայնության, որի համար առաջին հերթին մեծ լրջություն է պետք: Ինչը դեռ նկատելի չէ:

Չի երևում ստվերային կառույցների սկզբնավորման ու ծավալման պրոցես, չկան առաջարկություններ՝ թե ինչն ինչպես: Չկա ուղեղային համակարգող կենտրոն: Ոչ մի լուրջ, իրական, պոտենցիալ ունեցող բան տեսանելի չէ:

Փոխարենը միայն արտաքին էֆեկտներ են:

Հիմա էլ 3-օրյա քայլերթ է նախատեսվում Գյումի-Երևան: Ինչո՞ւ, ո՞ւմ ենք զարմացնում նման աննախադեպ զոհողությունններով՝ մե՞զ, իշխանությունների՞ն, աշխարհի՞ն:

Կամ էլ թե չէ, արդեն իսկ խոսք է գնում ամսի 9-ի աշխարհացունց ու միլիոնանոց միտինգի մասին: Էլի հասանք միտինգի՞ն:

Թվում էր, թե Րաֆֆին միտինգով չի գնալու այլևս, բայց և կամաց-կամաց հայտնվում է այդ կործանարար արահետում: Ո՞վ, կամ ովքե՞ր են, որ նորից իրեն ներշնչում են միտինգը որպես լծակ:

Եկեք «մատների» վրա քննարկենք 3 տարբերակ՝ ասենք թե միտինգին գալիս է 2000 մարդ, 200000 մարդ, կամ էլ 2 միլիոն մարդ (ենթադրենք, թե այդքան մարդ կա  Հայաստանում ու բոլորն էլ գալիս են):

Եu ի՞նչ է անում Րաֆֆին 1,2, և 3 դեպքերում:

Առաջին դեպքում պարզ է, որ շատ քիչ ենք, և կասենք գնանք տներով, մյուս անգամ շատով կգանք:

Չգիտեմ, թե երկրորդ դեպքում Րաֆֆին կոնկրետ ինչ կասի ու ինչ կանի, բայց հաստատ Բաղրամյան 26-ի վրա չի տանի: Միգուցե սկսվի ազգովի դրսում գիշերելը, որի վերջը բոլորս գիտենք:

Հետաքրքիր է, թե ինչ է անելու Րաֆֆին 3-րդ տարբերակով՝ 2 միլիոնանոց միտինգի հետ:

Նախորդ միտինգները այլ փրկիչների էին կանչում ու սպասում: Իսկ Րաֆֆին գիտի, որ այդպիսիք չկան ու պետք է որ դրա վրա էլ հույս չունենա: Բա ի՞նչ է անելու:

Մեծ երևակայություն պետք չէ ունենալ, գուշակելու համար, որ ամսի 9-ի միակ անելիքը Րաֆֆու ալտերնատիվ երդմնակալությունն է: Եւ առանց դես ու դեն ընկնելու ու թատերական դրվագների, այդ գործն է պետք անել ու վերջացնել:

Եւ ամսի 9-ին մարդիկ պետք է գան հրապարակ նախապես այս սցենարին տեղյակ լինելով, այլ ոչ թե կուրորեն և հրաշքի սպասումներով:

Ավելին, ով քաղաքացի կզգա իրեն, հետաքրքրությամբ ու մեծ ցանկությամբ կգա մասնակցելու այդ գործին ու դրանով իսկ կկուտակվի մեծ ժողովուրդ: Իսկ եթե շարունակվի գաղտնիությունն ու խորհրդավորությունը,ապա մարդիկ այդտեղ անելիք չունեն:

Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանյան քաղաքական գործիչները դադարեցնեն  անորոշություններով ու հրաշքների խոստումներով ուշադրություն գրավելը:

Կոնկրետ այս դեպքում հրաշքը հանրության կողմից իշխանությունն իր ձեռքը վերցնելն է, և ոչ թե այն եղած իշխանություններից հետ պահանջելը:

Հետ պահանջելն է, որ առկա իշխանություններին կարևորում է, և նրանք էլ իսկույն ասում են՝ «չենք տա»:

Մի ուզեք, ձերը կերտեք, թող իրենք ստիպված լինեն ձեզանից ինչ որ բան խնդրելու:

Իրական անելիքը ամսի 9-ից հետո է, երբ Րաֆֆին կկարողանա (կամ չի կարողանա) կերտել էֆեկտիվ ստվերային իշխանություն:

Մի ժամանակ մեր հիմնական պրոբլեմը մեր մեջի տականքն էր: Հետո պրոբլեմը դարձավ տականքով կազմակերպված իշխանությունը:

Ներկայում պրոբլեմը ելքեր չտեսնող շվարած հանրությունն է և նրան առաջնորդել չկարողացող առաջնորդը, որն իրավունքներն իշխանությունից է մուրում:

Իրավունքն անտեր մահակ է, ով վերցրեց իր ձեռքը, նա էլ տերն է: Խելք, կամք և խիզախություն է պետք միայն:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes