Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Եղունգ ունես, այլ տեղդ քորի

19 Մարտի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Երկիրը հայտնվել է մեր ազգային թուլությունների պատանդի դերում:

Մի շատ դիպուկ մտքի հանդիպեցի վերջերս՝ «էս ազգը էս ժողովրդի ձեռը կրակն է ընկել»: Իրոք, բազմաթիվ հիմնարար «վատություններ» ունենք մեր արժեքայինի մեջ, որը բոլորիս է «չոքացրել»:

Որոնք են այդ «վատությունները» ըստ իմ հասկացածի, և ինչ է հնարավոր անել դա  հաղթահարելու համար:

1. Վախը վաղվա օրվա հանդեպ: Իրոք, բոլորս վաղվա մի կտոր հացի, ընտանիքի իբր մի կտոր հացի, ապագայի պատառիկները կորցնելու շանտաժի տակ ենք:

2. Սրանով մեծապես պայմանավորված՝ մեր բարեկամի սրիկայությունների անտեսման ռեժիմի մեջ ենք:

3. Հիմնովին մերժում ենք հանրայինով ու օրինականությամբ որևէ հարց լուծելու փորձն իսկ: Դե, կողքինից միայն վնաս ենք տեսել, և մտքներովս չի էլ անցնում, որ այլ «մարդկություն» է հնարավոր:

4. Սովետներից մնացած՝ թույլերի կողմից պետությունը որպես պատուհաս, իսկ ուժեղների համար՝ որպես «կթու կով» դիտելու բևեռային, բայց և համերաշխ պատկերացումները նույն հանրության մեջ:

5. Հանրային հանդուրժողականությունը՝ հանդեպ «թաղ նայողների» մակարդակից սկսվող բեսպրեդելը:

6. Մասնագիտականի տոտալ անտեսումը կառավարման մեջ և առօրյա կյանքում:

7. Դատավորի ու ցանկացած պաշտոնյայի ծախված ու անարդար լինելը որպես դրվածք հանդուրժելը:

8. Մի կերպ յոլա գնալու փիլիսոփայությունը:

9. Մշտապես պահպանողական դիրքերում ենք, անտեսելով շրջակա փոփոխվող, զարգացող  աշխարհն ու մեր հետ գահավիժող իրականությունը:

10. Ջրի երեսին եղած անպետքների հանդեպ կռապաշտ հանդուրժողականությունը: Օրինակ, հանրային, ազգային ու կառավարման դաշտն արդեն 3-4 տասնամյակ լցված է երբևէ ոչինչ չասող ու ոչինչ չարած, բայց զարմանալիորեն ջրի երեսին մնացող դեմքերով:

Փաստորեն, հենց եղած արժեքայինի պարտադրմամբ մերժված են շարքային մարդու իրավունքները, արժանապատվությունը, ազատ աշխատանքը, ազատ ձեռներեցությունը, ազատ մտածելակերպն ու նորի մուտքը երկիր:

Ազատ ոչ մի բան չկա: Ֆիզիկական ու վիրտուալ բանտայինին մոտ ռեժիմ է, որն արդեն   հանգեցրել է փոխադարձ թշնամանքի ու եզակի հանրային ու պետական ինքնաոչնչացման:

Այս 10, և չնշված բազմաթիվ այլ ներհանրային մազոխիստական արատները պետք է լայնորեն բացահայտվեն, լուսաբանվեն ու նոր մեթոդաբանությամբ ու նոր լծակներով դուրս մղվեն մեր արժեքայինից:

Դա կարող է արվել միայն եղածը լրջմիտ գիտակցելով, ելքի ուղիներ գտնելով և անելիքը  քաղաքացիական ավանգարդի ակտիվ միջամտությամբ ներդնելով:

Քաղաքացիականն ունի գործիքներ և լծակներ, որոնք տարբեր սկզբունքերով են աշխատում:

Գործիքները, որպես կանոն, ունակությունների հետ են կապված՝ ասենք սիրուն խոսելու, թիմ սարքելու, կազմակերպելու, դասավորելու, խաբելու և այլն:

Լծակները հիմնականում պոտենցիալներն են, որոնցով համախմբում ես, առաջ տանում, ոգևորում, ինչպես նաև՝ բանակցում դիմացինի հետ: Օրինակ, լծակ է մեծամասնություն լինելը, լծակ է ճշմարտության կողմը լինելը, լծակ է զոհողության պատրաստ քաղաքացիական մեծ բանակը, լծակ են շանտաժների այլ ռեսուրսները՝ ասենք 1 միլիոնանոց հանրությունից գոնե 10000-ը՝ փողոցում քար ու փայտը ձեռքներին որպես պաշտպան ունենալը:

Լծակ է նաև դիմացինին վնաս տալը՝ օրինակ ասենք Վարդգես Գասպարիի առաջարկած՝ կոմունալ վարձը ուշ վճարելը:

Մի խոսքով, լծակ են քաղաքացիական անհնազանդության համարյա բոլոր ձևերը:

Միաժամանակ, ոչ գործիք ու ոչ էլ լծակ է հոխորտալը, «խորհրդավոր» լռությամբ հարցերը պարտակելը, սպասելը, հանդուժելը, կողքինին ձայնազրկելը:

Այսօրվա հիմնական խնդիրն արդեն հրապարակում պայքարող կենտրոնական ֆիգուրի՝ Րաֆֆիի ճիշտ կամ սխալ քայլերն էլ չեն, այլ կողքինների, հանրության  կրավորականությունն է՝ մեկուսացումն իրենց պարտականություններից, անելիքից ու չանելիքից, և գործիքների ու լծակների իրական դերն ու հնարավորություններն ընկալելու և կիրառելու անհրաժեշտությունից:

Րաֆֆին գործող ռեժիմի  դեմ է հացադուլ անում, մենք էլ պարտավոր ենք մեր անելիքն իրար հանդեպ ու  հանրության ներքին առողջացման դաշտում անելու:

Ներկա ազատության հրապարակը և նրան սատարող դաշտը, բացի քաղաքացիականից ու  ֆիզիկական իշխանափոխության խնդրից, պետք է իր վրա վերցնի նաև արժեքայինի թարմացման, մաքրման հարցը:

Իրեն քաղաքացիական ակտիվիստ համարող ամեն մեկը կարող է մտածել և գտնել նոր, այլընտրանքային, ասիմետրիկ քայլեր: Այնուհետ համոզել ու ձևավորել համախոհների փոքր թիմ և նախապես համաձայնեցնելով հրապարակի հետ, իրացնել իրեն հասու հնարավորը: Պետք է արվեն փոքր գործեր, բայց անպայման հաղթանակի գրանցմամբ:

Նրանք կարող են անելիքը ձևակերպել լոզունգների, պլակատների տեսքով, նույնիսկ կրելով դրանք իրենց արտահագուստի վրա:

Դա կբերի անձնավորման, և միջոց կդառնա երիտասարդական համախմբման և առավել հասուն դիրքավորման: Ի վերջո, բոլորը կտեսնեն, թե ով-ով է այս ճակատագրական պահին, ու նաև մարդը կազատվի մարդ ձևացողից:

Ժամն է, որ հրապարակ նետվեն սկզբունքային կոնկրետ լոզունգներ ու պլակատներ, որոնք մերժում են եղած ինքնակործան արժեքայինը:

Ցանցը լեցուն է քաղաքացիական պայքարի և արժեքայինի մեկնաբանման պլակատներով: Վերցրեք եղածը, յուրացրեք միտքը և տեղայնացրեք դրանք: Օրինակ, ասենք՝ «Ես թքած ունեմ օլիգարխիայի վրա», «Եղունգ ունես՝ այլ տեղդ քորի», «Վերջ շլանգին», «Վերջ ով էշ՝ ես փալանին», «Տղամարդ» ես, «կին» ես, ինքդ պետք է վերցնես ազատությունդ»:

Ճնշված հանրությունը դա  նախ և առաջ հանրային տգիտություն է:

Նորից սկսենք հանրայինի տարրականից-չհոշոտենք միմյանց:

Փոփոխություն ես ուզում, ինքդ  կերտիր նորը:

«Դիմակ» կոչվող միջազգայնորեն հայտնի ընդդիմադիր կերպարի խոսքն է՝

– Ծախվածները վախենում են մեզանից: Ազնիվները սատարում են մեզ: Խիզախները միանում են մեզ:

Թող  Դիմակն էլ մտնի Հայաստան և թարմացնի եղած գարշ մթնոլորտը, չէ որ իբր հզոր IT հատված ունենք տեղում:

Այլընտրանքային մոտեցումներով և երիտասարդականի ճնշմամբ հանրային կյանքից աղբանոցը պետք է նետվեն նաև այն հին կուռքերն ու երևելիները, որոնց հոգսաշատ,  ազգային ու համազգային անփոխարինելի դեմքերն արդեն զզվելի են դարձել բոլորին:

Անձերն ու եղած համակարգը պետք է դրվեն խոշորացույցի տակ ու ոնց արևի ճառագայթներից՝ հողն այրվի նրանց ոտքերի տակ:

Մի խոսքով, սկսեք ձեր իրավունքներին տեր կանգնել, հնարավորություններն օգտագործել,  գիտելիքն ու ձեր ավյունն աշխատացնել, հարգելի ջահելություն:

Ինքներդ մտածեք ու կերտեք նոր, թարմ իրականություն, թե ձեր, թե Րաֆֆու, թե իշխանավորների շուրջ:

Միջին սերունդն արդեն շանտաժվող է այս երկրում: Դուք միակ շերտն եք, որը դեռ չի հասցրել կուտակել խիստ արգահատելի անձնական պատմություն:

Նաև մի մասնավոր կարծիք, որը կարծում եմ ներկա պահի պահանջը պետք է դառնա հաջորդ բոլոր իշխանությունների համար. Հետագա բոլոր հայ պաշտոնյաները պարտավոր են հավասար լինել քաղաքացիական կյանքում, այն է՝ չունենան որևէ արտոնություն:

Ես համաձայն եմ ցանկացած նոր դեմքի, նույնիսկ «պոլի փետի» իշխանության գալուն, բայց մի պայմանով՝ ոչ մի պադավատ ու ոչ մի թիկնապահ:

Եւ որպեսզի եկողը նորից «չֆռռացնի» ու չքմեղանա, հենց հիմա պետք է մշակվեն, և հետագայում էլ սահմանադրորեն ամրագրվեն նման աշխատաոճի հիմքերը:

Օրինակ, ես կառաջարկեի, որպեսզի անուն-առ անուն, ինքնակամ համաձայնությամբ, բայց ընտրովի սկզբունքով, կազմվի թեթև պաշտպանականով զինված հանրային գվարդիա, ասենք 100 հոգանոց, որի միակ իրավունքը ամբողջ թիմով, հրապարակայնորեն, պադավատ ու թիկնապահ ունենալու դեպքում, պաշտոնյային ձերբակալելն է:

Պաշտոնյան (բացի նախագահի ու վարչապետի խիստ սահմանափակ անձնական պաշտպանությունից, որովհետև նրանք նաև արտաքին թիրախ կարող են լինել), պետք է պարտավորվի շրջել միայն հասարակական տրանսպորտով և չունենալ որևէ    պաշտպանություն:

Ոստիկանությունն իրավունք չպետք է ունենա որևէ փողոց փակել կամ սահմանափակումներ մտցնել նախագահի շարժի դեպքում:

Խնդրեմ, նմաններին բարի գալուստ իշխանություն:

Ավելին, նույն պայմանով համաձայն եմ նույնիսկ եղած իշխանություններին էլ հանդուրժել: Խնդրեմ՝ գվարդիան ժողովրդից, զենքն ու օրենսդրական ամրագրումն՝ իրենցից, ու սկսում ենք նոր հաշիվ՝ տեսնենք քանի վայրկյանում որքան թուք ու մուր կկուտակվի երեսներին:

Արժե շեշտել նաև հետևյալը. մինչև հիմա իշխանությունները շատ ավելի արագ, նախահարձակ ու բազմազան են եղել իրենց դրսևորումներում: Ընդիմությունը «դանդալոշ» է եղել ու այդ գործելաձևը դարձրել է մշակույթ (Գենոցիդի ժամանակ էլ նստեցինք ու սպասեցինք, մինչև գյուղ առ գյուղ վառվելը):

Ներկա քաղաքացիականը  չպետք է սպասի՝  արձագանքելու իշխանությունների քայլերին: Պետք է իր քայլերը նախաձեռնի, կերտի, ստեղծի, նախահարձակ լինի:

Եկեք փոխենք եղած մշակույթը, եթե ուզում ենք հաղթել ու գոյատևել:

Այլևս խաբեությամբ վերարտադրվող նախագահը, պառլամենտն ու օլիգարխիան չեն մեր հիմնական պրոբլեմը, այլ ներհանրային փոխադարձ վարք ձևավորող արժեքայինը:

Ելքը երիտասարդության կողմից ժամանակակից հանրային ստանդարտների կիրառման պարտադրանքն է  բոլորին՝ թե իշխանություններին, թե ախպերականին, թե ընդդիմությանն ու քաղքենուն:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes