Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Մեր իմացած ու մեր չիմացած Րաֆֆին

24 Փետրվարի, 2013 Արա Հարությունյան
Կիսվել

Օլիգարխիան անընդունակ եղավ ադեկվատություն դրսևորելու, և ընտրություններից հետո թե ինքը և թե նրա գործադիրը օդում են հայտնվել: Բոլորին է հետաքրքրում է, թե ինչպես և ամեն մեկի համար ինչ հետևանքներով է հանգուցալուծվելու կոնֆլիկտը:

Հրապարակում գործող սուբյետներն այսօր ամենաբազմազանն են՝ անցած 20 տարիների համեմատ: Այնտեղ են և ընդդիմադիր հաղթանակած թեկնածուն, և իշխանականի «հաղթանակածը», և բազմաբևեռ ու տարամետ շահերի օլիգարախիան, և քաղաքացիական ակտիվիստների տարբեր խմբերը, և նախախորհրդարանը, և  տարբեր  սկզբունքների շուրջ համախմբված «ռադիկալ» երիտասարդությունը: Մի բան պարզ է՝ հետագա Հայաստանն այլևս նախկինը չի լինելու:

Բոլորը՝ ռուսամետներն ու  արևմտամետները, ռուսոֆոբներն ու արևմտաֆոբները, դավադրությունների տեսությունների ջատագովներն ու մութ սենյակներում սև կատու փնտրողներն անակնկալի են եկած՝ որովհետև անորոշ «ինչպես և ոնց»-ն է օրակարգում:

Պարզ է, որ այսօր իշխանությունը դեռ ոչ մեկինն է: Ոչ Րաֆունն է, ոչ Սերժինը, ոչ օլիգարխիայինն է, ու ոչ էլ Պուտինինը: Իրականում այն ժողովրդի ձեռքին է:

Որոշ գործող սուբյեկտներ սա հասկանում են, որոշները՝ ոչ, ժողովրդի մի մասն  աչքերին չհավատալով դա հասկանում է, մյուս մասը՝ ոչ:

Ներկա կարևորագույն խնդիրը բոլորի կողմից իրավիճակը գիտակցելն է և իր հասանելիք ներդրումն անելը: Հայոց պետականության ապագայի հարցն է օրակարգում, և բոլորն ամենալուրջ պատասխանատվությունն ու անելիքն ունեն: Կարծում եմ, որ ստորև ներկայացվող որոշ պարզաբանումներով ինչ որ պարզություն  կմտցնեմ «Րաֆֆի» ֆենոմենը չընդունողների և նրան հավացողների ու չհավատացողների շրջանակում:

Նախապես ասեմ, որ ես բոյկոտի կողմնակիցն էի ու եմ: Բոյկոտի կողմնակիցն էի, որովհետև գիտեմ, որ 20 տարի կեղծել են ու էս անգամ էլ են կեղծելու, ու կեղծեցին: Ու շարունակում եմ մնալ այս իշխանություններին ամեն ձևով բոյկոտելու կողմնակիցը: Նաև Րաֆֆուն եմ դեմ եղել, որովհետև նմանակելով այլ կուսակցություններին, խորհրդարանական իր արհեստական, կամային ցուցակով մասնակցեց  ժողովրդավարական սկզբունքների ոտնահարմանը Հայաստանում:

Տեղյակ չեմ անդրկուլիսյան իրավիճակին, մի գուցե այդ քայլն ինչ-ինչ արդարացումներ ուներ: Բայց և, այսքանից հետո էլ, ներկայում ես գտնում եմ, որ մեզ շանս է տրված Րաֆֆու օգնությամբ երկիրն օլիգարխիայի ճիրաններից գոնե մի փոքր ազատելու, և այդ շանսը պետք է առավելագույնս օգտագործվի:

Կատարվածին ու լայնորեն հայտնիին զուգահեռ, ես նաև գիտեմ, որ պետք է գոյություն ունենա մի այլ Րաֆֆի, ով արևմտյան արժեքայինով է կրթված, դաստիարակված և  հաստատապես պետք է որ դա էլ կրի իր մեջ:

Խոսքը 2 հիմնական արևմտյան անհատական հատկությունների մասին է.

1. Արևմտյան կյանքում շանսը կյանքի ամենամեծ սպասումներից մեկն է: Եւ անհաջողակ, հիմարի մեկն է համարվում այն մարդը, ով չի օգտվում ընձեռված շանսից: Րաֆֆին ծնվել և կրթվել է այդ հանրության արժեքայինով, և հենց այնպես, հանգիստ բաց չի թողնելու ձեռքում հայտնված շանսը: Այդ շանս-հաղթանակը զիջելը արևմտյան ստանդարտներով անձնական աղետին հավասար մի բան է:

2. Մյուս էական սկզբունքը, որը կա ամեն մի ամերիկացու մեջ, դա winner-loser, այսինքն հաղթող կամ պարտվող լինելու օբյեկտիվ դիրքն է, որը խթանում և նույնիսկ հետապնդում է ամեն մի անհատի: Մարդիկ, ովքեր չեն կարողանում ապահովել հաղթանակն այլոց հետ մրցակցության մեջ, համարվում են պարտվողներ և դուրս են նետվում էլիտար ու գնահատելի կյանքի առանցքներից: Րաֆֆին այդ արժեհամակարգի ծնունդ-արդյունքն է, և կարծում եմ, որ այս երկու հատկությունն էլ առկա պետք է լինեն նրա ինքնագիտակցության մեջ:

Եթե ներկա վիճակին մոտենանք հենց այս՝ տեսականորեն հնարավոր անձնական հատկությունների հաշվառմամբ, ապա պետք է ընդունենք, որ փետրվար 17-ի և  փետրվար 18-ի «Րաֆֆիները» տարբեր մարդիկ են:

Փետրվարի 18-ի Րաֆֆին և շանսը, և հաղթանակը հետապնդողն է, և ինքը կփորձի անել հնարավորը՝ դրան հասնելու համար:

Հետաքրքրական էր Րաֆֆու առաջին ելույթը: Այն իրականում թասիբի կոչող բացահայտ ու ամենածայրահեղ մեղադրանքների մի այնպիսի հավաքածու էր, որի տակից Սերժը չի կարող դուրս գալ նախագահ մնալով, Րաֆֆին էլ չի կարող հին Րաֆֆին մնալ:

Նույնը կրկնվեց նաև Րաֆֆու տիկնոջ ելույթում, երբ ինքը և իրեն, և զավակներին ներկայացրեց որպես պայքարը կյանքի գնով տանող, ամուսնուն սատարող ընտանիքի:

Սրանք հենց այնպես քամուն տրվող խոսքեր չեն կարող լինել, կամ այդպիսին համարվել հանրության կողմից: Րաֆֆին փետրվարի 18-ից իրապես պայքարում է   նախագահության համար, և հանրության խնդիրն է օգնել Րաֆֆուն և իրեն՝ հաղթելու այդ պայքարում:

Նախագահության համար այս պայքարը նման է մի նոր, դեռ դատարկ էջի: Այդ էջը լրացնելու համար հերթի են կանգնած բազմաթիվ խաղացողներ թե դրսից և թե ներսում: Մեր խնդիրն է, որ նրանում գրանցվի մեր՝ հանրության ասելիքը, մեր սկզբունքը, մեր շահը, մեր հաղթանակը, և ոչ հակառակորդինը կամ այլոցը:

Հիմա գանք Րաֆֆու դեմ կանգնածների՝ օլիգարխիայի արժեքայինին:

Անցած 20 տարիները ցույց տվեցին, որ այդ շերտի արժեքայինը «բոլշևիզմն» է: Ի՞նչ նկատի ունեմ բոլշևիզմ ասելով: Դեռ Լենինը հասկացել էր, որ մարդիկ գերադասում են մեծամասնության՝ այսինքն հաղթելու առավել շանս ունեցողի կողմում լինել: Հենց այդ պատճառով էլ նա հաջողացրեց իր կուսակցությունը ներկայացնել որպես «բոլշեվիկների» կուսակցություն ու դիմացիններին էլ  համապատասխանաբար «մենշևիկներ» որակել: Մեկ քայլով երկու թիրախ խփվեցին՝ իր կուսակցությունը դարձավ հոգեբանորեն ավտոմատ հաղթող, իսկ դիմացինը՝ ավտոմատ պարտվող:

Պատմությունը երևի դեռ չի գնահատել այս զուտ հոգեբանական հնարքի ուժը, բայց փաստն այն է, որ վերջին տարիների հայ քաղաքական իրականության մեջ այս տիպի «բոլշևիզմն» իրեն ցուցադրեց ամենավառ ձևերով:

Հիշենք պառլամենտական առնետավազքերը և հաղթող մեծամասնության մեջ լինելու գրեթե բոլորի՝ մոլուցքի հասնող հին ու նոր կրքերը:

Երևի թե Լենինից էլ դեռ շատ առաջ, այս ֆենոմենը հայտնի է եղել գողականին: Թաղ նայողների ու ախպերականի առավել «բարձրագույն» ինստիտուտների կառուցվածքը  և հիմնական սկզբունքը հենց այս տիպի բոլշևիզմն է: Նրանց նպատակը ոչ թե անհատապես ազնիվ պայքարով հաղթելն է, այլ մեծամասնական թիմով ու ամեն հնարավոր կեղծիքով ու մեթոդով դիմացինի մարդկայինն ու արժանապատվությունը  ջնջխելով, անպատկառ հաղթելը:

Եւ հենց այդ բոլշևիզմն է պատճառը, որ մենք դարձել ենք շարունակական առնետավազող տականքների իշխանության տակ հեծեծող երկիր:

Եւ հիմա, ընտրություններից հետո, մի կողմում Րաֆֆին է՝ իր արևմտյան՝ շանսը  հետապնդող, կամային հաղթողի արթնացած հոգեբանությամբ, իսկ մյուս կողմում՝  մեծամասնություն մնալու մոլուցքով շարժվող բոլշևիկ ախպերականը: Սա անհամատեղելի մրցակցություն է, և առանց կողքինների միջամտությունը հաշվի առնելու ելքը կանխատեսելն անհնարին է:

Ովքե՞ր են կողքինները:

Իշխանության կողմից պայքարին մասնակցող զորքը նույն բոլշևիզմով առաջնորդվող վարձկան ուժայիններն են:

Րաֆֆու կողմից՝ ամենատարբեր արժեքայինով ու ամենատարբեր մեթոդականով շարքային և կամավոր «մենշևիկներ»: Այսինքն մարդիկ, ովքեր հարցերի լուծումը տեսնում են ոչ թե թիմով, հատուկ մարտավարությամբ ու միայն իրենց համար, այլ   հանուն հանրային ճշմարտության ու ազնիվ սկզբունքների: Եւ մեթոդաբանությունն էլ՝ սահմանադրականի ու մարդկայինի շրջանակներում:

Պարզ է, որ այս հակամարտությունն էլ համադրելի չէ:

Փաստորեն, վաղ թե ուշ, իշխանությունը ձգտելու է վիճակը հանգեցնել մի ռազմի դաշտի, ուր բախվելու են հանրային սկզբունքն ու անհատական շահը, մարդկային-նվիրական-զգայականն ու անմարդկային-մեխանիստական–ուժայինը:

Ներկա պահին ընթանում է նախնական դիրքային պայքար: Իշխանությունները փորձարկում են Րաֆֆու վճռականությունը և արդեն իսկ գրանցել են թուլություններ՝

– Րաֆֆին ինքը գնաց Սեռժի հետ հանդիպման:

– Րաֆֆին երթի ժամանակ զիջեց ոստիկանների պահանջին՝  գնալ միայն մայթով: Ըստ որում, իբր թե պատահական, նրան մի քանի անգամ ստիպեցին կրկնել, որ մարդկանց հորդորի մայթով գնալու:

– Սա լուրջ զիջում էր, որն այսօր-վաղը կսկսի առավել մեծ մաշտաբներով կիրառվել Րաֆֆու դեմ՝ ամեն քայլափոխի, և վերջում կարող է հասնել զուգարաններ փակելու էլ՝ ինչպես այդ անսպասելի պրիմիտիվ քայլով կաթվածահար արվեց նախորդ ընդդիմությունը:

Ներկա պահին ամենակարևորը պայքարի շարունակման մեթոդաբանության հարցն է: Ճիշտ մոտեցում է  վերցված՝ գործին միացնել ամբողջ Հայաստանը: Բայց և նույնիսկ ճանապարհին են հնարավոր ամենաանսպասելի խոչընդոտներ ու արգելքներ: Րաֆֆու թիմն իրավունք չունի գեթ մեկ անգամ սայթաքելու և զիջելու:

Շախմատային լեզվով ասած՝ հիմա գնում է դիրքային առավելությունների կուտակում: Աստիճանական փոքր զիջումներն ի վերջո կուտակվելու են, որով հուսալքվելու է Րաֆֆու թիմը և գոտեպնդվելու է ոստիկանությունը: Ու վերջում արդեն, թուլացած ժողովրդի դեմ հանգիստ ուժ կկիրառվի: Եւ դա կանխելու միակ ձևը նույնիսկ ամենափոքր զիջումներ չանելն է, պարտություններ չկրելը:  

Այս դիրքային պայքարի էությունը պետք է ընդդիմությունը խորապես հասկանա ու գրագետ վարվի:

Արդեն ցուցաբերած թուլությունները հաղթահարելու համար պետք է նախապես մշակվեն բոլոր քայլերը և իրացվեն միայն այնպիսիները, որոնք պատշաճ ապահովված են ֆիզիկապես:

Օրինակ, դեպի շրջանները երթից առաջ պետք է քննարկվեն, կանխատեսվեն ամենատարբեր սադրանքների տարբերակները և կանխվեն հնարավոր զիջումները:

Ոստիկանությունը փորձելու է կանգնեցնել շարասյունը, կամ շարքից դուրս մղել հնարավորինս շատ մեքենա: Այդ ամենը կանխելու ձևերը պետք է նախապես մշակված լինեն: Օրինակ, որտեղ որ արգելափակում դրվեց, այնտեղ էլ պետք է կանգնի շարասյունը, վրաններ խփվեն թեկուզ և գիշերեն այնտեղ:

Եւ հենց այդտեղ էլ պետք է կուտակվի հանրապետության ժողովուրդը՝ զիջումը չգրանցելու  և այդ զուտ տեղային, իբր երկրորդական «ճակատամարտը» հաղթելու համար:

Ամեն մի փոքր արգելքը ոչ թե պատահական մանրուք է, այլ պարտությունների տանող հյուծող պատերազմ, որը պետք է բոլորը՝ թե Րաֆֆին, թե թիմակիցները և թե  հանրությունը պատրաստ լինեն ամեն քայլափոխի ու ամեն անսպասելի տարածքում դիմագրավելու:

Մայթով գնալը առաջին նահանջն էր: Եվս մի քանի նման զիջումներ, և աննկատ կհաղթի օլիգարխիան, իսկ երկիրն էլ կմտնի վերջնական կործանման փուլ: Այլևս ոչ մի զիջում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes