Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Նոր Մաշտոցի պուրակ՝ ընտրություներին

4 Դեկտեմբերի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Ներկայում մարդկանց ուշադրության կենտրոնում է առաջիկա նախագահականին բոյկոտի, կամ մասնակցության այլ ալտերնատիվ ձևերի խնդիրը:

Ակնհայտ է, որ Մաշտոցի պուրակի հաղթանակից հետո արդեն ունենք  պատվախնդիր և առաջնորդին բնորոշ հատկանիշերով երիտասարդների մի համաստեղություն, որը երկընտրանքի մեջ է, թե ինչ դիրք բռնել առաջիկա ընտրությունների հանդեպ:

Մի կողմից, իմաստալից է, որ ինքը փորձարկի իր ուժերը, բայց մյուս կողմից էլ՝  ի նկատի ունենալով սպասվելիքի բացարձակ ֆարսայնությունը, դեռ որ ձեռնպահ է վերջնական կողմնորոշումից:

Խնդիրը մի քանի կողմ ունի:

Բացի երիտասարդական պատվախնդրության և իշխանություններին ձեռնոց նետելու գայթակղությունից, կա նաև ռազմավարական հարց՝ ընտրությունների հարթակի օգտագործման հնարավորության և դրանով առաջիկա ընտրությունների դելեգիտիմացման հարցը:

Երևի կարիք կա մանրամասնելու խոսակցությունը, որովհետև այն ներկա Հայաստանի ամենակարևոր հարցն է, և նոր սխալներ անելու իրավունքը չունենք:

1. Հարթակի օգտագործման և կեղծիքով ընտրված իշխանական թեկնածուի դելեգիտիմացման հարցը քննարկել եմ իմ նախորդ՝ բոյկոտի քննարկմանն ուղղված հոդվածում, ուր նշում էի, որ այդ հարցը կարող է իրացվել կին թեկնածուների միջոցով:

Որ կարող են առաջադրվել մի քանի կին թեկնածուներ, ովքեր իրար միջև ընթացող դեբատների ֆորմատով հանդես գալով «իրական պայքար» մղող  իշխանական ու ընդդիմադիր թեկնածուների ֆոնին՝ լավագույնս կներկայացնեն ընթացող ֆարսի մանրամասները և դրանով իսկ, ինչ որ չափով կիրացվի այս գործը: Զուգահեռ կապահովվի նաև հանրությանը նոր  քաղաքագիտական մակարդակի բարձրացնելու, կրթելու խնդիրը:

2. Տղամարդ թեկնածուի պարագայում, նման մոտեցմամբ ընտրությունները դելեգիտիմացնելու խնդիրն անիմաստ է ներկայանում: Որովհետև ընտրությանը մասնակցելու են բազմաթիվ տղամարդիկ, ըստ որում նաև այնպիսիք, ովքեր լուրջ են ընկալվելու հանրության կողմից որպես ընդիմադիր: Նախընտրական շրջանում նրանց համար աշխատելու են թիմեր: Կոնկրետ ընտրության օրն էլ այդ թիմերը «պայքարելու են», որպես հաղթելու շանսեր ունեցող թեկնածուների կողմնակիցներ: Եւ արտաքնապես այդ ամենն արդեն իսկ լեգիտիմացման ծանրակշիռ հիմք է դառնալու:

Ահա այս ֆոնին, ցանկացած լուրջ երիտասարդի մասնակցությունը ընտրություններին գումարվելու է լեգիտիմացմանը, և ոչ հակառակը:

3. Մարդիկ շատ լավ հասկանում են, որ ընտրությունները իշխանական խաղեր են, որոնք օգտագործում են բոլորը՝ ներառյալ ընդդիմադիր կուսակցությունները՝ իրենց գոյությունն արդարացնելու առումով, երևելի անհատներն՝ իրենց «մեծությունը» հրապարակայնացնելու տեսքով, և  շարքայինները՝ մանր-մունր շահույթներ ու ծառայություններ կորզելու  տեսքով:

Այսինքն, սա մի մեծ բազառ է, որի մասնակիցներն իբր ինչ որ բան անձնապես են շահում, տանուլ տալով երկիրը:

Կարծում եմ, որ նախորդ, հայտնի ֆորմատների պարագայում իմաստալից չէ հին մեթոդաբանությամբ շահելու որևէ տարբերակի քննարկումը:

Ես մի առաջարկ ունեմ, որը կարծում եմ ընդունելի կլինի բոլոր ընդդիմադիր կողմերին և կընդլայնի մասնակցության և գործելակերպի մեթոդական դաշտը:
Կարելի է նորից գնալ Մաշտոցի պուրակում հաղթանակի բերած մեթոդաբանությամբ:

Թող ինքնառաջադրվեն երևելի մեր երիտասարդներից մի քանի հոգի, ասենք մի 8-10 հոգի` Մաշտոցի պուրակում պայքարած թիմի կազմից, արդեն իսկ իրենց ցուցադրած խոստումնալից այլ լիդերներ:

Մասնակցության անհրաժեշտ գումարները հավաքելու նպատակով հենց հիմիկվանից հանգանակություն կարելի է սկսել աշխարհով մեկ, և հուսով եմ, որ այն հնարավոր կլինի իրագործել:

Սակայն կա մի կարևորագույն նախապայման. այդ բոլոր երիտասարդ լիդերները պետք է հանդես գան որպես միասնական թիմ, ունենան միասնական շտաբ, և համոզված եմ, որ այնտեղ կհավաքվի ու կսատարի երկրի ողջ առողջ հատվածը:

Այդ թիմը միասին կիրացնի քարոզ, միասին կներկայանա դեբատների, ամեն մեկը կօգտագործի իրեն հասանելիք քարոզչաժամերը հենց ամբողջ թիմը ներկայացնելու համար, և այլն:

Թիմը կներկայանա որպես նոր, ալտերնատիվ իշխանական կազմ, որը մարդկանց երևակայության մեջ կհակադրվի եղած աբսուրդայինին և հույս կարթնացնի, որ իրոք, այս ճղճիմ իրականության մեջ դեռ կան վառ դեմքեր, ովքեր կարող են միջավայր ու մթնոլորտ փոխել, և որ իրոք երկրի կառավարումը վստահելի է նրանց:

Ընդհանուր գծերով, այս մոտեցումն արևմտյան primaries-ի՝ «նախընտրության» մի տարբերակ է, որը հնարավոր է կիրառել նաև մեր պայմաններում:

Մտովի պատկերացնենք, թե ինչ կկատարվի: Տարածքը և եթերը կլցվի հիմնականում այդ թիմի ձայնով: Եւ կարծում եմ, որ նման քայլը մեծ արձագանք կգտնի հանրության մոտ:

Հիմա տեսնենք, թե ինչ ելքեր են հնարավոր այս ձևով գնալու դեպքում:

1. Ենթադրենք թե ընտրության նախաշեմին, ըստ տեղերից եկող ինֆորմացիայի, գերակա է դառնում կարծիքը, որ կա շատ մեծ, հաստատ բավարար սատարում՝ իրական հաղթանակի համար:

2. Այդ դեպքում, ըստ ռեյտինգային գնահատականների, ամենավառ անհատին իրավունք է տրվում դառնալու միացյալ թեկնածու, իսկ մյուսները դուրս են գալիս պայքարից և մասնակցում այդ թեկնածուին հաղթանակի բերելու գործին:

Ինչպես եմ պատկերացնում իրական հաղթանակի հասնելու ձևը:

Ինչպես գիտենք, 1996-ից մեզանում գործում է ավանդական դարձած՝  «նույնիսկ 100 տոկոս հավաքելու դեպքում էլ մեր դեմ խաղ չկա» սկզբունքը:  Հետևաբար, խնդիրը ոչ միայն հաղթող թվով ձայներ ստանալն է, այլ նաև այդ ձայներին ֆիզիակապես տեր կանգնելու հարցը:

Նախապես պետք է համոզված լինենք, որ իրոք կա բավարար ֆիզիկական ուժ՝ և իշխանությունը վերցնելու, և տականքին ֆիզիկապես մեկուսացնելու համար: Հիշենք, որ նույնիսկ Սահակաշվիլին պառլամենտը վերցրեց իրական- ֆիզիկական գրոհով:

Աշխարհի ոչ մի օլիգարխիկ երկրի պատմության մեջ դեռևս գրանցված չէ  իշխանության խաղաղ զիջում: Այն միշտ էլ արյամբ է ընթացել:

Բացի այդ էլ, ի տարբերություն Վրաստանի՝ մեզանում  իշխանությունը երկու  պատնեշ ունի: Մեկը զինված ուժայինն է, որը մինչև հիմա անվարան կրակել է մարդկանց վրա, և երկրորդ՝ առավել անհաղթահարելի պատնեշը զինված և անպատկառ ու նենգ տականքն է, որը գործում է մինչև իշխանական պատնեշը՝ ամենատարբեր, ստոր ձևերով:

Գումարած դրան էլ, մեզանում ֆիզիակական պայքարը պախարակված է ու մերժված ժողովրդի մեծամասնության կողմից: Թե ինչքան են ահատները, ովքեր հոգեբանորեն հաղթահարել  են այդ տաբուն և կգնան ֆիզիկական պայքարի, ևս պարզ չէ:

Հետևաբար, ես կարծում եմ, որ ներկայում այս գործընթացը ևս վերջում հանգեցնելու է բոյկոտի անհրաժեշտության խնդրին, և սույն թիմն իր ամբողջ կազմով իր հետևորդներին ստիպված է լինելու կոչել բոյկոտի:

Այսինքն, ամենավերջում մենք նորից գալու ենք բոյկոտի տարբերակին, բայց առավել հասունացած քաղաքականապես:

Ես կողմնակից եմ նման տարբերակին, քանի որ դրանով կձևավորի իրականությունն ակտիվորեն մերժողների մեծ կորիզ:

Եւ հենց կորիզը կենսունակ կպահի Հայաստանի ընդիմադիր քաղաքական դաշտն ու միտքը հաջորդ փուլերի համար: Ընտրություններից հետո էլ այն կարող է մնալ որպես գործող թիմ, որպես մշտական ինստիտուտ, որը երկիրը հետ կպահի անվերապահ կործանումից:

Այսպիսի հեռակարը հաշվի առնելով, ես այն կարծիքին եմ, որ ներկա պահին ինչ էլ արվի, ընտրություններում ընդիմության հաղթելու շանսը զրոյամերձ է, իսկ մասնակցությամբ այն լեգիտիմացնելու շանսը՝ 100 տոկոս: Կարծում եմ, որ մոտեցումն արդյունավետ կլինի, եթե մասնակիցները պարտավորվեն գործել թիմով, սկզբից մինչև վերջ: Չերևակայեն, թե իրենք իրապես շահող են, ոգևորվեն և գնան ինքնակործանման: Որ ամեն մեկն իրոք պատրաստ է դուրս գալու պայքարից և գնալու բոյկոտի՝ ըստ հանրության պահանջի, և այլն:

Գտնում եմ, որ այս մոտեցման դեպքում կին թեկնածուների առանձին հանդես գալու իմաստը կվերանա, և նրանք կմասնակցեն որպես թիմի անդամ:

Մի կարևոր լրացում ևս: Կարծում եմ, որ նման գործընթաց սկսելուց առաջ բոլոր մասնակիցները պետք է հայտարարագիր ստորագրեն իրենց մասնակցության՝ մոտավորապես այստեղ շարադրված սկզբունքների մասին, որ մասնակցում են այս-այս առաքելությամբ: Որ իրենք այս-այս կտրվածքներով են տեսնում Հայաստանի առջև դրված գերագույն խնդիրները և ծառայելու են միայն ու միայն դրանց և չեն հետապնդելու անձնական շահամոլական նպատակներ:

Կարծում եմ, որ նման մոտեցմամբ ու հետագա բոյկոտով, հրապարակ կգան երիտասարդ ալտերնատիվ նոր դեմքեր, որով և հող կնախապատրաստվի գոնե հաջորդ ընտրություններին ֆիզիկական ուժ կուտակելու և արդեն երևակված ֆիգուրին նախագահ դարձնելու համար:

Որևէ մեթոդական անորոշություն, հույս՝ հետընտրական միտինգի, բողոքի լաց ու կոծի վրա՝ մերժելի է:

Ահա այսպիսի նախաբոյկոտային մարտավարություն ես տեսնում եմ: Բայց հին գործելաոճի շարունակություն՝ ռուսերեն ասած՝ «на авось», ոչ միայն չեմ տեսնում, այլ մերժում եմ հիմնովին:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes