Հայաստանը համակած տգիտությունների շարքում են նաև թյուրըմբռնումները ինքնադատաստանի տարբեր ձևերի, դրանց դրդող գործոնների և էությունների մասին: Ստիպված եմ ծավալուն քննարկել այս հարցը, քանի որ այն խիստ այժմեական է՝ մեզ հետ կատարվածի և կատարվողի առումով:
Ըստ կենսաբանական, ինչ որ տեղ նաև հոգեբանական-պատմական մոտեցումների՝ կապիկից մարդ կերտվելու ճանապարհին մարդկությունն անցել է բազմաթիվ իրական և կեղծ տաբուների միջով:
Իրականները նրանք են, որոնք ծնվել-ձևավորվել են տվյալ հանրության հիմնական շերտերի առօրյա կյանքի արդյունքում և նպաստել են նրան առողջացնելու, հարևանների հանդեպ մրցունակ դարձնելու, առավելություններ հաղորդելու հարցում:
Այն հանրություները, որոնք դոգմատիկ են եղել, ինքնուրույն չեն կերտել նորը, չեն հարմարվել հարևանների առաջադրած նոր ձևերին ու մոտեցումներին, պարտվել են անթիվ անհամար պատերազմներում և վերացել, ձուլվել և հեռացել առաջընթացի թատերաբեմից:
Քչերին է հայտնի, որ մարդկությունը զարգացել է իրար հոշոտելով: Ի տարբերություն կենդանականի, մարդկության էվոլյուցիան մի սկզբունքային տարբերություն է դրսևորել` այն խիստ արագացվել է հոմոցիդի հաշվին:
Սեփականության առաջացման և նրան տիրանալու ձևերին զուգահեռ առաջացավ նաև էգոն սպասարկելու խնդիրը: Եւ պարզվեց, որ տիրանալու և առավելություններ ստանալու մեթոդաբանությունների մեջ մտնում է նաև ուրիշից գողանալու, հափշտակելու հնարավորությունը:
Իր ծայրահեղ դրսևորման մեջ, գողանալն ապահովելու համար մարդը ստիպված եղավ սպանել դիմացինին: Դա բխեց այսպես կոչված կոնֆլիկտի էսկալացիայի /սրման/ էությունից:
Ինչո՞ւմն է կոնֆլիկտի սրման էությունը: Մարդանց շահերը տարբեր են և, որպես կանոն, առօրյա կյանքում մենք մշտապես կոնֆլիկտների մեջ ենք մոտակա ու հեռակա սուբյեկտների հետ: Արդյունքում, ամեն մարդու խնդիր է դառնում ամենօրյա իր հարաբերությունների սպասարկումը տարբեր անհատների հետ: Եթե շահերի բախում է առկա, ապա այդ հարաբերությունները դառնում են կոնֆլիկտային և լուծում են պահանջում:
Կողմերը կարող են երկուստեք պայմանավորվել, դադարեցնել հակամարտությունը և ինչ որ նոր սկզբունքներով իրար հարաբերվել: Բայց հնարավոր է, որ մի կողմը չզիջի, և գնա սրացման: Ի պատասխան, հանդիպակաց կողմը կարող է տեղի տալ և ընդունել նոր պայմանները, բայց և կարող է առաջընթաց սրել հարցը:
Այս սանդղակով բարձրանալով ու իրար չզիջելով, գալիս է մի պահ, որ որպես միակ լուծում է մնում դիմացինի ոչնչացումը և հենց դրանով կոնֆլիկտի հաղթահարումը: Այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Կոնֆլիկտից անհնար է խուսափել, որովհետև զիջման դեպքում մի կողմը հենց զիջման շնորհիվ վերանում է որպես սուբյեկտ:
Շեշտեմ, որ զիջող կողմը ոչ թե խելոք լուծում է գտնում, այլ ուղղակի վերանում է, կամ խիստ ցածրակարգվում է որպես հակառակորդ՝ այդ սուբյեկտի դեմ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է:
Մարդու անձնական կոնֆլիկտայնության և դրա հետ կապված էվոլյուցիոն զարգացման հետ կապված արժե նշել նաև, որ ժամանակակից զարգացած մարդկային կյանքը, առնական տղամարդն ու գեղեցիկ կինը ստեղծվել են հենց մեր սուբյեկտային կոնֆլիկտայնության, իրար ոչնչացնելու, լավի, կենսունակի, առաջավորի, գերազանցի հաղթանակի ու նրա՝ առավել կենսունակ սերունդ թողնելու շնորհիվ:
Այնպես որ, երբ խոսում ենք մարդկային զարգացման, կամ գեղեցիկի մասին, չմոռանանք, որ դա թափված արյան հետևանք է: Ոչ թե անտեղի կորցրած արյան՝ այլ նպատակասլաց թափած արյան, այսինքն կոնֆլիկտում իր էգոյի սպասարկման և ի վերջո մարդասպանության հետևանք է: Սա է մարդ արարածի էությունը:
Սակայն, մյուս կողմից էլ, ներհանրային հոմոցիդը տարբեր նպատակներ ու միտումներ ունի՝ կախված հանգամանքներից: Մի դեպքում այն կարող է իշխանության, դիրքի, կոնկրետ շահի համար լինել, մի այլ դեպքում՝ որպես վրեժ, հատուցում ապագա զոհի կատարած անօրինություններին ի պատասխան: Սույն քննարկումը նվիրված է հենց վերջին տարբերակին:
Նորմայի հասած կայուն հանրություններում իշխանությունը ճյուղավորված է, և դրա մասերից մեկն անկախ դատական համակարգն է, որը խիստ կանոնակարգված ձևով քննում է կոնֆլիկտները, նրա հետևանքները և նախադեպի սկզբունքով հանրության ներսում տարածում որոշակի ստանդարտներ, որոնք պարտադիր են հանրության բոլոր անհատների համար:
Պրիմիտիվ, չձևավորված հանրություններում, ուր չեն գործում գրված օրենքները և չկա անկողմնակալ դատական համակարգ, ուժի մեջ են մտնում անձնական պատժի ու վրեժի բավարարման ձևերը, որոնք իրենց լեգիտիմությամբ շատ ավելի հիմնավորված են, քան ոչ անկախ դատական ապարատի ապօրինի որոշումներն են:
Վերադառնալով խնդրի էությանը, նշեմ, որ պետության առաջացմամբ բնական երկատում նկատվեց մարդու արժեքայինում: Հանրությունը շարունակում էր գովերգել պատերազմում թշնամուն սպանելու գաղափարը, բայց խիստ բացասական էր ներքին՝ հանրության այլ անդամին սպանելու հարցում: Եւ այս կրկնակի արժեքայինը եկել-հասել է մեր օրերը:
Մենք գլխատում, կամ բանտ ենք նետում ներքին մարդասպանին, բայց հերոսացնում ենք պատերազմում արտաքին թշնամի ոչնչացնողին: Այսինքն, մենք դեռ որ «մարդկային արյունոտ զարգացման» սպասարկման մեջ ենք՝ որպես տեսակ և պետական սուբյեկտայնության կրողներ, բայց իբր «մարդ ու մարդկային» ենք ներսում՝ իրար հետ հարաբերվելիս:
Այս նրբությունները նկատի ունենալով քննարկենք իշխանության խնդիրը և դրա հետ կապված իշխանավորներին ինքնադատաստանի ենթարկելու հարցը: Մի պետության շարքային, նորմալ, մարդասեր, մարդ անհատի և հարևան պետության շարքային, նորմալ, մարդասեր, մարդ անհատի միջև կանգնած են ոչ թե վերացական իբր իրար թշնամի պետություն կոչվածները, այլ այդ պետության տերերը՝ իշխանությունների տեսքով:
Սրանից գալիս ենք մի կարևոր եզրահանգման, որ ամեն պետության իշխանությունն ու նրա շարքայինը տարբեր խնդիրների դեմ կանգնած սուբյեկտներ են: Իշխանավորը օբյելկտիվորեն այլ է, քան շարքայինը, քանի որ նրա նպատակը, տեսադաշտը, շահերը, գործիքայինն և անելիքը տարբեր են բոլոր առումով:
Սրա հետ կապված պետք է տարբերակել երկու՝ իրարից ֆունդամենտալ տարբերվող մտածելակերպերը` ցամաքային, այսինքն հարևան ունեցող պետությունների հանրություններում և կղզիացած հանրություններում: Ցամաքային պետությունում իշխանությունն ասում է՝ գնանք հարևանին թալանենք և հարստանանք:
Կղզում այլ է՝ միայն իրենք են, հարևան չունեն գրավելու, հոշոտելու, մտածում են ինչպես անեն, որ բոլորով յոլա գնան և մարդավարի յոլա գնան: Օրինակ, Անգլիայի տարածքում մինչև միատարր կզի-պետություն-թագավորություն դառնալը կային փոքր իշխանիկներ, ովքեր իրար դեմ պատերազմելով էին զբաղված: Բայց երբ միավորված թագավորություն առաջացավ և այլևս իրար թալանելով բարգավաճելու տարբերակը դարձավ անիմաստ, եղած 3 կողմերը՝ թագավորը /ֆեոդալները/, կղերականն ու բուրժուազիան նստեցին մի սեղանի շուրջ ու համաձայնվեցին պառլամենտ կերտելու մասին: Այսինքն, կզղիացած պայմաններում նրանք ստիպված էին իրար հետ հաշվի նստել:
Մոտավորապես նույնը կատարվել է հին Հունաստանում և հին Հռոմում: Նրանք էլ թերակղզի լինելու շնորհիվ են հանգել այդ տարբերակին: Ներսում իրենք էին, իսկ հյուսիսում «վայրի», այլ սկզբունքերի տեր ցեղերն էին, որոնց հետ մշտական պաշտպանական պատերազմների մեջ էին: Եւ որպես ներքին կառավարման համակարգ դրանցում առավել նպաստավոր դարձավ ներքին ժողովրդավարության գալը:
Այսինքն, հարևան թալանելու շանսի բացակայությունը պատմականորեն որպես կանոն բերել է հանրության ներքին հարաբերման արժեհամակարգի մոտավորապես նմանատիպ որակների՝ դիմացինին հարգելու ռեժիմի: Ոչ ժողովրդավար, բայց որոշակի ներքին հարմոնիա ունի ճապոնական կղզիական հանրային կյանքը՝ իր արժանապատիվ ինքնասպանության մշակույթով հանդերձ:
Բայց զարմանալիորեն, այս ամենին զուգահեռ, ներսում ժողովրդավար հանրությունները կղզիացած շարունակել են ցամաքային մտածելակերպ, այսինքն արյունարբու մնալ արտաքին հարաբերություններում: Եւ այս ներսի և դրսի համար կիրառվող երկակի ստանդարտների մեթոդաբանությունը հաջողությունների է բերել միջազգային թատերաբեմում:
Վերցնենք գերտերություններ դարձած թե Հին Հունաստանի, թե Հին Հռոմի, թե Բրիտանական կայսրության օրինակները, կամ էլ հենց ԱՄՆ օրինակը, ուր իրար հոշոտելուց ու ոչնչացնելուց հետո զենքերը դրեցին սեղանին եւ ընդունեցին սահմանադրություն՝ իրար շահ հաշվի առնելու և հարգելու մասին:
Ավելին, երբ հանդիպակաց ոչնչացման հարցը հասավ գլոբալ մաշտաբների, երկու գերտերությունները՝ Սովետները Եւ ԱՄՆ-ը, սկսեցին իրար հետ համաձայնվել պաշտպանական հարցերում և կնքեցին միջուկային պատերազմը կանխելու և իրար հարգելու բազմաթիվ համաձայնագրեր: Վերացավ Սովետը, միակ գերտերություն մնացած ԱՄՆ-ն այլևս չունի համարժեք հակառակորդ և գլուխը կորցրած անիմաստ ու ինքնակործան պատերազմների մեջ է ներկայում:
Արաբ-իսրայելյան կոնֆլիկտի պատմությունը ցույց է տալիս, որ Իսրայելը դադարեցրել է տարածքների կառուցապատումը միայն այն ժամանակահատվածներում, երբ մեծ է եղել պաղեստինցիների ահաբեկչական դիմադրությունը:
Վերադառնալով ինքնադատաստանի բուն խնդրին, տեսնենք թե ինչ նրբություններ ունի այն շարքային-իշխանավոր սուբյեկտների հարաբերման առանցքում: Նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում՝ կապված ներքին և արտաքին քաղաքական հարցերի սպասարկման հետ, իշխանավորը և շարքայինը տարբեր դիրքեր և մոտեցումներ ունեն ամենատարբեր հարցերի շուրջ:
Եթե ներքինում հարցերը կարգավորվում են հանրությունների ներքին համաձայնության, դիմացինին հարգելու արժեքայինով, ապա արտաքինը գաղտնի է, և շարքայինը հանդուրժում է իշխանավորի քայլերը, մտածելով, որ նա մի գուցե «մի բան ավել գիտի»:
Սա էլ մի այլ տեսակի կրկնակի ստանդարտի դրսևորում է արդեն ոչ թե հանրության, այլ շարքայինի կողմից: Նա պահանջատեր է իշխանավորից ներքին հարցերում, քանի որ իշխանավորը պետք է իշխի համաձայն տվյալ հանրության հրապարակային-դեկլարատիվ արժեքայինի, իսկ արտաքինում մեկուսացած է՝ թե անտեղյակության, և թե իրավասությունների սղության պատճառով:
Այսինքն, շարքայինը ներքին հարցերում իբր հավասար սուբյեկտ է իշխանավորի դեմ, և ոչ-սուբյեկտ՝ արտաքին պետական հարցերում:
Իրականում ներքին հավասարությունը դեկլարատիվ-կեղծ է շարքայինի ու իշխանավորի դիրքերի հետ կապված: Իշխանավորն ունենալով հատուկ անձնական սպասարկման ու ֆիզիկական պաշտպանական շերտ, շարքայինից մեկուսացած է թե ներքին և թե արտաքին հարաբերություների հարցերում:
Իրականում արտաքինը սպասարկելու օբյեկտիվ անձռնմխելիության հետ կապված տրամադրված պաշտպանությունն ու լծակներն իշխանավորը որպես կանոն սկսում է օգտագործել ներքին դաշտում:
Արդյունքում, դրանով վերացվում է շարքայինների սուբյեկտայնությունը, և ստեղծվում են պայմաններ, որ իշխանավորը ոչ թե ծառայի հանրությանը, այլ իշխի, անպատիժ բռնանա, տիրանա և արհամարհի շարքայինին:
Ծայրահեղ դեպքերում, իշխանավորն առհասարակ իր վրայից գցում է արտաքին ֆունկցիաները և անցնում է իր հանրությանը ահաբեկելով հավերժ տիրելու մոլուցքին:
Հայաստանում այսօր հենց այդ վիճակն է: Հայաստանը չունի արտաքին սուբյեկտայնություն, մի քանի երկրների խամաճիկն է, և դա է նաև պատճառը, որ իշխանությունները թույլ են տվել իրենց անցնել բացարձակ բեսպրեդելի ներքին հարցերում:
Որպես կանոն, նման պետությունները շուտափույթ կործանվում են, որովհետև հանրությունը սկսում է հեռանալ երկրից, կամ իշխանավորին ատելով մնալ և մեկուսի լինել պետական խնդիրներից: Եւ այս վիճակից օգտվելով, հարևանները հարձակվում և վերացնում են այդ չկայացած պետությունը:
Այսինքն, մենք մոտեցանք այն խնդրին, թե ինչու, տեսնելով, որ անհնար է չափն անցած իշխանավորին կարգի հրավիրել, անհատները երբեմն դիմում են ներքին ինքնադատաստանի /տարբերել արտաքին թշնամու դեմ կիրառվող ինքնազոհ ահաբեկությունից և իշխանություն վերցնելու նպատակով իրացվող ահաբեկչություններից/:
Ոչ իշխանություն վերցնելու նպատակով ինքնադատաստանի գնացող շարքայինը իրացնում է իր սուբյեկտ լինելու հանգամանքն իշխավորի հանդեպ և հանգուցալուծում է իր եւ այդ իշխանավորի միջև եղած կոնֆլիկտը:
Իրականում իշխանավորին վարքի նորմա պարտադրելը միակ լծակն է, որ դեռևս գոյություն ունի մարդկության ձեռքում՝ իշխանությունների բեսպրեդելից պաշտպանվելու հարցում:
Այն միակն է, որը հավասարեցնում է դաշտում գործող սուբյեկտներին և իշխանավորին ենթարկում մարդկայինի տրամաբանությանը՝ որ եթե դու չես հարգում իմ կյանքի ու արժանապատվության իրավունքը, ինքդ պետք է վճարես նույն գինը: Եւ սա չգրված օրենքներից երևի ամենահիմնականն է:
Ինչո՞ւ է այն չգրվածների շարքում: Որովհետև ոչ մի իշխանավորի ձեռնտու չէ այն գրված ունենալը: Նման ձևակերպում չեք գտնի որևէ երկրի սահմանադրության կամ օրենսգրքերի մեջ:
ԱՄՆ սահմանադրության մեջ կա այսպես կոչված 2-րդ փոփոխությունը, որը ամրագրում է անհատի իրավունքը անձնական զենք ունենալու՝ թե ներքին հանցագործից պաշտպանվելու և թե իր քաղաքացիական իրավունքները պաշտպանելու համար:
Այն չի ասում, որ կարող ես իշխանավորին ահաբեկչության ենթարկել, բայց ասում է, որ կարող ես քեզ պաշտպանել իշխանավորից: Ի հետևանք, օրինակ, Թեքսասի օրենքներով, քո տան տարածքի սահմաններում մարդու գնդակահարելը գրեթե անքննարկելի հարց է: Իրավունքը լրիվ տանտիրոջ կողմն է:
Հետանկախ հայկական կյանքում միարժեքորեն մերժվում է ինքնադատաստանը՝ առանց տարբերակելու, մանրամասնելու և հասկանալու նրա էությունը, իմաստը, նպատակը: Ցայտուն օրինակ՝ Նեմեցի մարդ սպանած թիկնապահները դեռ կալանքի տակ են, բայց նրանց հանդեպ չիրացված ինքնադատաստանի գնացած անձն արդեն դատապարտված է:
Սա մեծապես գալիս է դեռ առաջին իշխանավորների ինքնակենտրոն ու կործանարար քարոզներից, թե մենք բոլորվս էլ միասեռ ենք, նույն ազգն ենք, նույն նպատակին և մեր պետության բարգավաճմանն ենք ծառայում:
Այսինքն, նրանք արտաքին քաղաքականությանը հատուկ նախապայմանը՝ գաղտնիության քողը տարածեցին ներքինի վրա՝ հայտարարելով, թե դուք չգիտեք, չեք հասկանում, մի խառնվեք, թողեք մենք հարցերը լուծենք: Այս դոգման շատ լավ յուրացվեց կողքինների ու հետագա իշխանավորների կողմից, բայց զարմանալիորեն՝ նաև ընդդիմության կողմից:
Իհարկե, հակաճառելու համար մի կողմից խորը գիտելիք էր պետք ունենալ, որը երբևէ չցուցաբերվեց, մյուս կողմից էլ՝ իսկ եթե մի օր էլ ինքը դառնա իշխանություն, հո չի՞ կարելի, որ իրեն էլ ահաբեկեն:
Եւ այսպես, բոլորիս միացյալ ջանքերով, մեր մտքից արտամղված է մարդուն հասու վերջին իրավունքը՝ իր անձը, շահը, արժանապատվությունը և վերջապես իր վրեժը ինքնուրույն իրացնելու իրավունքը, երբ չի գործում օրենքն ու արդարադատությունը:
Ինքնադատաստանը անհատին հասու միակ գործիքն է, որ դեռ որ չի կարողացել որևէ իշխանություն վերցնել նրա ձեռքից: Այն օրը, երբ հնարավոր կլինի իսպառ վերացնել այն, այդ օրը կվերանա նաև մեզ հայտնի արժանապատիվ մարդ արարածը, ու կվերածվի մի քանի տերերի ստրուկների: Որովհետև ոչ մի միջոց չի մնա բռնակալի ու իր թիմի դեմն առնելու:
Հայ հանրությունը այնքան ուժեղ չգտնվեց, որ իր կամքը պարտադրի իր իշխանությանը:
Ինքնուրույն վրեժ լուծելու, անձնապես իր արժանապատվությունը պաշտպանելու դեմ տարվող անվերջ քարոզը մեր մտքից վերջնականապես վիրահատեց-հեռացրեց որպես ինքնուրույն սուբյեկտ գործելու գաղափարն իսկ, մեզ որպես «զենք» թողնելով բացարձակ կառավարելի միտինգ կոչված կործանարար ինքնախաբեությունը:
Անհատի իրավունքների անձնական պաշտպանության և վրեժի ծայրահեղ թվացող ձևերի դեմ տարվող քարոզը շարունակողներին կասեմ հետևյալը:
Դուք շատ հեռու եք հանրային ու քաղաքական դրվածքների էությունը իրապես գիտակցելուց և հասկանալուց: Մի քարոզեք այն, ինչից տեղյակ չեք: Այս հարցի շուրջ կարծիք չունեցողներին.
– Մի լսեք որևէ մեկին, ինքնուրույն դատեք ու իմացեք, որ ձեր անհաղորդության շնորհիվ է, որ թե իշխանավորը և թե ընդիմությունը թքած ունեն մնացածիս վրա, որովհետև գիտեն, որ անձնապես անպատիժ են մնալու:
– Երկրները հարաբերվում են գրված, բայց ամեն քայլափոխի ոտնահարվող միջազգային օրենքներով:
– Հանրությունն ապրում է չգրված օրենքներով, իսկ անհատը՝ իր գիտակցությամբ, իր գիտելիքով, իր կամքով ու արժանապատվությամբ:
– Մի զոհեք ձերը, հանուն այլոց անմարդկայինի: