Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Տեղի են տալիս նույնիսկ չգրված օրենքները

23 Հունիսի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Մաշտոցի պուրակի ակնառու ակտիվիստներից Գոռ Հակոբյանը հարցադրում էր արել Ֆեյսբուքում, թե ինչու Հայաստանում չի հաստատվում սահմանադրական կարգ:

Կարևորագույն հարց է: Քանի սրան չենք պատասխանել, մի քայլ առաջ գնալու իրավունքը չունենք:

Միտինգը 88 թվից գոռում է սահմանադրություն, սահմանադրական կարգ, սահմանադրական ուղիով, բայց երբևէ իրեն նեղություն չի տվել խոստովանելու, թե արդյոք իր ասածը կապ ունի մեր իրականության հետ:

Ամեն հանրություն ունի իր չգրված օրենքներով ձևակերպված արժեքային, աներևույթ «սահմանադրությունը», որը և գործում է, անկախ «թղթի» վրա գրված պաշտոնականից:

Մեզանում չի գործում սահմանադրականը, բայց փոխարենը գործում է մեր հանրային արժեքայինում գրվածը, այսինքն այն, ինչ անում է ախպերականը և նրանով կազմված իշխանությունը: Փոխիր մեկին մի ուրիշով, նա էլ կշարունակի նույնը:

Խնդիրը հանրային արժեքայինը ռեֆորմացնելն է: Իսկ դրա համար առաջին հերթին ներհանրային սկզբունքներն է պետք քննարկել, հասկանալ թերությունները, սխալը և նոր «խելքներս» գլուխներս հավաքելու մեթոդաբանություն առաջարկել, որը հասանելի ու ընդունելի լինի շատերին:

Նժդեհը՝ խորաթափանց և փիլիսոփա մարդ լինելով, լակոնիկ ասել է՝ «Ուժն է ծնում իրավունք»: Բայց ինքն իրականում հաշվի չի առել, թե ում է դիմում և ով ինչպես է այն ընկալելու:

Ժողովրդի հիմնական հատվածն այդ պնդումը հասկացել է որպես թուրքի դեմ առաջարկվող բանաձև: Իսկ հանրության ներսում այն իրապես ընկալվել է միայն հանրապետականների կողմից, ովքեր ուժով հաստատել են իրենց իրավունքը իրենց իսկ հանրության վրա:

Սխալ չկա էստեղ: Նժդեհն իր միտքն ասել է սուբյեկտների համար , որը և բացարձակ ճշմարտություն է:

Հանրապետականներն իրենց սուբյեկտ են համարում հանրության հանդեպ ու գործում են ըստ այդ սկզբունքի: Հանրությունն իրեն սուբյեկտ չի համարում որևէ հարցում և ամեն ձևով ստանում է դրա պատասխանը:

Մինչև այսօր, արդեն արտագաղթով և կործանման եզրին կանգնած երկրում, մարդիկ դեռ ունակ չեն սահմանազատելու իրականն ու դեկլարատիվը: Սահմանադրական ուղու մասին են խոսում, ընտրությունների վրա հույս դնում, այն դեպքում, երբ ամենացայտուն կենդանի օրինակներով բազմիցս ցույց է տրվել, որ անհնար է ազնիվ ընտրությունը, սահմանադրականին հետևելը, օրենքը, կարգը:

Հայաստանում չի գործում համամարդկայինը, տրամաբանականը, նորմալը: Գործում է անամոթի, ֆիզիկապես ուժեղի, տգետի, նենգի, զինվածի, «բաշարողի իրավունքը», «սկզբունքը», կամքը: Իշխանությունը հաճույքով է իր շարքերն ընդունում ցանկացած նոր մեկին, ով առավել ճկուն ու բազմազան կլինի որպես սրիկա, անմարդկային ու կամակատար:

Օսկանյանի հետապնդման հետ կապված շատերն ասում են, թե ամոթ է, մարդուն հանգիստ թողեք: 13 դարի անգլիական պառլամենտը, նորօրյա ամերիկյան ժողովրդավարական սահմանադրությունը ստեղծվեցին իրար կոտորելու արդյունքում՝ երբ զինված մարդը ստիպված նստեց մյուս զինվածի դիմաց ու ասաց՝ լավ, այլևս ո՞րն է իմաստը իրար գնդակահարելու: Բոլորս էլ զինված ենք, բոլորս էլ ընդունակ իրար ոչնչացնելու: Մի՞թե սա է մեր հետագա գոյության միակ ձևը:

Եւ հենց այս նկատառումը մտքներում՝ երկու իրար ոչնչացնելու պատրաստ սուբյեկտները համաձայնության եկան սկզբունքների շուրջ, որն արդեն ամրագրվեց որպես Ամերիկյան Սահմանադրություն:

Փաստորեն, իրար մերժելու, իրար ոչնչացնելու փակուղին բերեց դիմացինի իրավունքները հարգելուն:

Մեզանում այդ փուլին ոչ մի կերպ չենք հասնում մի քանի պատճառներով:

Առաջինը արտագաղթն է, որը մշտական գոլորշի արձակելու ֆունկցիա ունի:

Մյուսը հանրային քաղաքական ու իմացաբանական պրիմիտիվիզմն է, որը մշտապես տկար է պահվում հենց քաղաքական գործիչների կողմից, որ իբր իշխանության դեմ չի կարելի գնալ ֆիզիկական բախման, թե տեսականորեն և թե երկրի պատերազմական վիճակից ելնելով:

Հաջորդը իշխանությունների դաժան բեսպրեդելն է հանրության հանդեպ՝ իր անօրեն ուժային պատժիչ ապարատներով՝ «դատական» ախպերական, ոստիկանություն, հատուկ զորքեր և այլն:

Հաջորդը հանրության մեջ եղած ընդիմադիր տգետ հեղինակություններն են, ովքեր ունակ չեն հասկանալու հայաստանյան օրինաչափությունները տեսականորեն հայտնի ճշմարտությունների ֆոնին, կամ էլ ուղղակի խաբեությամբ են զբաղված և ցանկացած պարագային, տեղի, թե անտեղի, քարոզում են անբեկանելի հանդուրժողականություն:

Չի կարելի շարունակաբար մեղադրել միայն ու միայն իշխանություններին: Եթե նրանք վերարտադրվում են, ապա վերարտադրման մեղավորն արդեն ժողովուրդն է, իր իշխանություն վերահսկելու գոյություն չունեցող ստանդարտներով:

Այլ երկրների փորձից գիտենք, որ լիդերը մեղք ունի այնքանով, որ ուզուրպացնում է իշխանությունը: Ժողովուրդն էլ մեղք ունի այնքանով, որ հանդուրժում է այդ առաջնորդին:

Սա աքսիոմատիկ դրվածք է:

Ընդդիմությունն իշխանական սկզբունքներին հակադրում է չգործող սահմանադրություն ու չգործող, կամ լիովին վերահսկվող ու միակողմանի կիրառվող «օրենքներ»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական տկարամտություն:

Անիմաստ է սկզբունքը օրենքի, կամ էլ օրենքը սկզբունքի դեմ դնելը: Սկզբունքը միայն սկզբունքին և օրենքը միայն օրենքին կարող է հակադրվել:

Սա արդեն ոչ թե իշխանափոխության, այլ ներհանրային աշխարհընկալման, տրամաբանության խնդիրներ են, որոնք վերազգային են, զուտ հոգեբանական, ու մարդկային-հանրային: Մենք անտեսում ենք հիմքեր, որի իրավունքը չունենք:

Եւ դա էլ երևի ժողովրդի մեղքը չէ, այլ այն մի քանի սկզբունքային, ժողովրդի վստահության արժանացած անհատների, որոնք պետք է ազնվորեն մեկնաբանեին կատարվածը, բայց կամ խաբում են, կամ էլ թերանում են իրենց այդ առաքելության մեջ:

Առհասարակ, ցանկացած կայուն պետականություն ունի որոշակի ներհանրային սկզբունքայնություն, որը կենսունակություն է տալիս նրան:

Ցանկացած երկիր, անկախ իր կառավարչի ու «ախպերականի ճշտից», ունի ներհանրային հարաբերման ու փոխըմբռման սկզբունքներ, որոնք կյանքի տեղ են տալիս բոլորին՝ և մեծահարուստին, և աղքատին, և հիմարին, և խելոքին:

Եւ դա ոչ թե սահմանադրություն կոչված թղթի պարտադրանքն է, այլ կենդանի հանրության՝ իր շահերի ու ճշմարտության հետապնդման անողոք մեթոդաբանությունը:

Մեզանում մի տգետը մյուսին հարգելով ու իրար միանալով, միասին սարքեցին «ամենազոր» իշխանական ախպերականը: Նույն հանրության մեջ մի խելոքը մյուսին անտեսելով ու ատելով, իրար դեմ ու իրարից անջատ մեծամտելով կառուցեցին ախպերականի գոյության ու սնման դաշտը:

Մեզանում միջինի գոյության նույնիսկ միջավայրն է արգելված:

Ես գալիս եմ այն համոզման, որ հայկական Գենոցիդը, ներկա ախպերականն ու պետական էս թշվառությունը նույն արմատի վրա են նստած՝ հանրային տկարամտության արմատի վրա:

Մենք բոլորս կարիք ունենք իջնելու մեր չհասկացած բարձունքներից ու փողապաշտական խելացնորությունից դեպի ռեալ իրականություն, ու խոստովանելու, թե ամենքս առանձին-առանձին և բոլորով միասին արդյոք ունակ ենք մի բան փոխելու մեր էության մեջ, թե գնալու ենք անհետացման նախագծած ուղիով:

Նույնը հավասարապես վերաբերում է բոլորին՝ ներառյալ ընդդիմությունը և մարդկայինից արդեն շատ հեռու ախպերականը:

Խնդիրը իշխանությունների դեմ զինված պայքարի դուրս գալը չէ, այլ իշխանանության կառուցվածքն ու տրամաբանությունը հասկանալն ու նրա վրա ներազդելու ներհանրային նոր մեթոդաբանություն գտնելը:

Եթե մեր կերտած ցանկացած իշխանություն նույնն է, ապա փոխել է պետք ոչ թե իշխանությունը, այլ նրա դեմքերին կարգի հրավիրելու ու սահմանափակելու ձևն է պետք գտնել:

Իմ կարծիքով, միջոցները նույնն են, ինչ արևմտյան հանրությունը հանդես է բերում իր ցանկացած տգեղի հանդեպ: Այն է՝ անողոք, բացեիբաց, հրապարակային պարսավանքը հանդեպ սրիկան, կեղծը, հակահասարակական անհատը, անկախ նրա ով լինելուց: Պատվերը հանրության բոլոր անդամներին՝ որ իմացիր, այս մեկը ստահակ, հանցագործ սրիկա է, խոսիր այդ մասին, տարածիր, թող բոլորն իմանան: Որ դու, սրիկայի բարեկամ, ընկեր ու սատարող, իմացիր, որ մենք տեսնում ենք, որ մի դեմքով իբր նորմալ ես, նույնիսկ ընդիմադիր, բայց մյուս դեմքով այդ նույն սրիկային սատարող հանդուրժող երկերեսանին ես:

Ընդունված է ժողովրդավարությունը դիտել որպես 4 իշխանությունների համատեղ աշխատանք՝ օրենսդիրի, գործադիրի, դատականի և ազատ լրատվության: Ազատ լրատվություն ասածն իրականում հասարակական կարծիք կոչվածն է: Եթե մենք չունենք ազնիվ հասարակական կարծիք, ապա թարգենք ինքնախաբեությունն ու ինքնակամ դառնանք թուրքական վիլայեթ:

Այս հոդվածն արդեն վաղուց պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացա 15 բուդկեքով մեկ անզենին տշելով սպանելու մշակույթի հերթական ողբերգական միջադեպին: Երևի արդեն հանրային կարծիքի փուլն էլ ենք հատել ու իջել ավելի խորը՝ տարրական ֆիզիկականը ապահովելու խնդրի վրա ենք:

Սրա վերաբերյալ էլ, երևի տեղին կլինի սույն լրացումը:

Մեզանում սկսել են տեղի տալ նույնիսկ չգրված օրենքները: Այդ պայմաններում ոչ մի հանրային նախաձեռնություն չի կարող ձևակերպվել և առաջ տարվել: Նույնիսկ նույն քաղաքական նպատակի շուրջ մի նորմալ մեծաքանակ խումբ չի կարող կազմվել:

Ներկա պայմաններում միակ միջոցն անհատապես առանձին-առանձին ֆիզիկապես պաշտպանված դառնալն է, որն էլ իր հերթին հնարավորություն կտա չգրված օրենքների վերակերտմանն ու գրվածները ձևակերպելուն:

Եղած հանրային վիճակը բացարձակ անկառավարելի է հենց փոխադարձ անվստահության, իրար չվստահելու և մերժման պատճառով, հանրության ատոմացվածության պատճառով:

Մոտավորապես նույնն է թե հանրության և իրականում նաև իշխանության մեջ: Տարբերությունը մեկ աստիճան է՝ հանրությունը բացարձակ ատոմացված է, իշխանությունը կերտված է իրար դեմ կանգնած առանձին ոհմակների տեսքով:

Այս պայմաններում, անհատների՝ ֆիզիկապես պաշտպանված զգալու հարցն է առաջնայինը: Ամեն անհատ պարտավոր է զինվել գոնե դանակներով:

Միայն դա վստահություն կտա իրար թե հարգելու, թե անտեղի չզիջելու: Իրարից կվախենան, ու այսօրվա հաստավիզը վաղը վախից ու իր ծառայության անտեղիությունից գործի էլ չի դուրս գա: Ամբողջ առաջավոր աշխարհն է սրա միջով անցել: Մենք էլ ենք պարտավոր այդ ուղին անցնելու:

Զինված դիմակայությունն ամենահաստատուն վիճակն է սուբյեկտների թե ձևակերպման և թե համերաշխ գոյակցության համար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes