Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում

5 Ապրիլի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Անցել է մի քանի օր, բայց  հրաշքը չի կատարվել: 10 հոգին չեն կարողացել կոտրել հայկական մեծաթիվ ոստիկանության կուռ շարքերը, ու չեն կատարել խոստացածը՝ բուտիկների ապամոնտաժումը:

Բոլոր կողմերից՝ ընդիմություն, անցորդներ, քաղաքացիություն-գեղցիություն, ընկերներ ու տիկնայք, հումորիստներ ու հումորազուրկներ՝ մեծագույն հրճվանքով ու չարախնդությամբ նույն նենգ հարցն են պնդում՝ Բա ասում էիք ապամոնտաժելո՞ւ եք:  Տեսա՞ք: Դե ձեններդ կտրեք ու մի կողմ քաշվեք՝ անհայտներ:

Նման հարցադրումն ու եզրակացությունը  հիմնարար է՝ այսպես ասած՝ Հայոց Համազգային: Այն անբեկանելի ճշմարիտ է հայ հանրության շատ ու շատ շերտերի՝ այդ թվում «բացարձակ ճշտով»  ու երջանիկ անտեղյակությամբ ապրողների համար:

Հեռու լինելով սույն  ճշտովներից, թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն,  փորձեմ քննարկել նրանց  այդպես մտածելու հիմքերը, և զուգահեռ ներկայացնեմ իմ հասկացածը, թե ինչ է կատարվում պուրակում:

Արաբական խալիֆաթի լծի տակ եղած ժամանակ մենք ազգովի «հասկացանք», որ մեր փրկությունը Սասունցի Դավիթն է: Ու որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չմնար, որ դա հնարավոր է, Դավթին էլ սարքեցինք Մսրա Մելիքի հարազատ կես-ախպերը:

Չնայած առաջին հայացքից լավ կերպար էինք կերտել, բայց հենց Սասունցի Դավթի կռվի տարիներին կես ազգով փախանք երկրից, հասնելով Լեհաստան:

Հետո, էլի դարեր անցան, բայց հեքիաթը երբևէ իրականություն չդարձավ: Էդպես էլ ոչ մի սասունցի դավիթ վիզ չառավ մեր հարցերը լուծելու, մեր բոլորի փոխարեն մեն-մենակ հերոսություն անելու ու թշնամի կոտորելու:

Դավիթը ոնց որ թե և կար, և չկար: Իսկ 1915 ին արդեն ձեռ քաշած ու ստիպված՝ տղամարդ հալներովս, հույսներս դրեցինք մսուրի մեջ քնած «Լաոյի» վրա: Լաոն չհասցրեց էլ արթնանալ, բայց Լաոյի հույսին ծվարած ռազմերգ երգողը փրկվեց ու եկավ դառավ ներկա ախպեր-ախպերական:

Ժամանակ առ ժամանակ երգում է, ոտքերը գետնին զարկելով շրջապատ է դղրդացնում ու իրեն նայողներին զմայլեցնում, նույնիսկ արցունք հոսեցնում:

88-ին իհարկե հրաշքի մի դրվագ իրացվեց՝ 12 հոգի կոլեկտիվ «սասունցի դավիթ» խաղացին: Մսրա Մելիքն ինքնախորտակվեց, բայց հենց իշխանության հարց մեջտեղ եկավ, 12-ը կոտորակվեց, կիսվեց հիդրայի նման ու 20 տարվա մեջ դառավ հազարագլուխ վիշապ:

Հիմա նորից ազգովի մնացել ենք նոր սասունցի դավթի հույսին:

Բայց, զարմանալիորեն, հիմա Մաշտոցի պուրակում են հավաքվել սասունցի դավթի չսպասողները: Երիտասարդությունն ասում է՝ էս կանաչ այգին ու խաղահրապարակը մերն է, հետ տվեք այն մեզ բոլորիս: Երկրի տերերն էլ ի պատասխան չեն ասում, թե ումն է այգին, բայց ոստիկանով հասկացնում են, թե հետ չենք տալու, գնացեք ձեզ սասունցի դավիթ գտեք: Երեխեքն էլ դա առհասարակ չեն հասկանում: Դե փոքր են, երեխա, հին ու նոր սասունցի դավիթ չտեսած, շարունակում են երգ-պար–հանաք-թմբուկով պահանջելը:

Ու մեկ էլ, 10 մեծեր եկան երեխեքի թասիբին: Ու պարզվեց, որ սա ոչ «սասունցի դավիթ կանչելու խաղն» է, ոչ մանկական է, ոչ էլ խաղ է առհասարակ: Լուրջ, հեռուն տանող գործ է, որի ծերը դեռ չի երևում: 10-ի հայտնվելը խառնեց բոլորի քարտերը, հին նոր, հայտնի կամ նոր-նոր դիրքավորված:

Ոնց թե, էրեխեքի կապրիզն ուր, դուք ուր,- ասացին բոլոր վաժնիներն անխտիր: «Էս ինչ կարգ ու ադաթ եք փոխում, դուք ով եք, այ անհայտներ»,- ասացին հայտնիները:

Էս պուրակը մեր տղերքինն է, ասացին իշխանությունները:

Էս ծառերի հարցերով քվոտաները մերն են, ասացին բորտին մնացած ընդդիմադիրները:

Ու հարցը դառավ թամաշա: Մի կողմից, իր ավանդական, սասունցի դավիթյան հարցադրումով, մյուս կողմից էլ՝ այն այլ կերպ հասկացածների զուսպ լրջությամբ:

10-ն ասում են՝ սա ձեր իմացած թամաշան չէ, սկզբունքային հարց է այն մասին, թե հանրային կյանքով ապրելիս, ով ինչ իրավունքների տեր է ու ոնց է դրանց տիրություն անում: Որ սա նոր մոտեցում է այն մասին, թե որոնք են ներկա հայկական քաղաքական-քաղաքացիական անելիքներն ու ինչպիսին են հնարավոր մեթոդական լուծումները:

Իսկ խորքում այլ բաներ էլ են երևակվում՝ այն մարտահրավեր է սասունցիդավիթականությանը, փրկիչների ինստիտուտներին, միտինգին, կազմվելիք նոր կեղծ պառլամենտին,  և այդ սարքովի պառլամենտի միջոցով հարցեր լուծելու անհեռատես հույսերին:

Այն նոր քաղաքական մշակույթի դպրոց է, ուր յուրաքանչյուրը կարող է մտնել թե կրթվելու, թե առաջարկելու, թե գործ անելու:

4 օր է անցել, բայց բրիգադների մեծ աճ առայժմ չի նկատվում: Փորձենք հասկանալ, թե ինչու: Այդ նպատակով տեսնենք, թե ովքեր են դիրքավորված սուբյեկտներն այս հարցի շուրջ, ինչու և ինչպես:

1. 10-ը: Նրանք ասում են, ժողովուրդ, մենք մերն ենք ուզում, դուք էլ եկեք ձերը ուզեք: Ու պարզ ձև էլ են առաջարկել՝ եկեք, օրական 10 հոգանոց նոր թիմով գանք,  կասկա-աշխատանքային վերնահագուստ  հագնենք, մի խաղալիք գործիք առնենք ձեր ձեռքը ու շարունակենք զբոսնել-գործ անելը: Նրանք մտածում են, որ եթե մարդիկ հավատան, ու ինքնակազմակերպվեն, ապա ինչ որ մի օր կպարզվի, որ պուրակի տերը ողջ երկիրն է, ոչ թե իշխանական-ախպերական լակոտ-լուկուտը:

2. Շարքային ոստիկանները: Նրանց  մեծ մասը քաղաքականապես շատ ավելի գրագետ է, քան միջին խավը և նույնիսկ հայկական քաղաքական վերնախավը: Նաև լավ գիտի պուրակի հետ կապված շատ բան: Բայց այլ անելիք չունի: Աշխատավարձ է ստանում, տուն պահում: Եվ վերջապես ազգ ու տակի միջնորդն է՝ ամեն քայլափոխի շառից ու փորձանքից ազատվելու հարցերում:

3. Ոստիկանության վերնախավը: Իհարկե, նա բուտիկատերերի հարազատ ախպերը չէ: Որ իրեն մնա, թքած ունի կոնկրետ էդ բուտիկների վրա: Բայց այլ տեղերում էլ իր բուտիկներն են, ոնց կլինի՞:

4. Ոչ սևագործ ու սևագործ աշխատանքի հասարակ մարդիկ: Հեռու են հարցից՝ մոտավորապես դուք էլ, ձեր բուտիկն ու խաղերն էլ սկզբունքով:

5. Պաշտոնական տիտուլային ընդիմության վերնախավը: Շփոթված, ու զայրույթով է լցված այդ 10-ի անսպասելի հանդուգն քայլից: Փորձում է  պախարակել այն, մոբիլիզացնելով շարքայիններին:

6. Շարքային ընդիմադիրները: Նեղացած ու նախանձ կեցվածքով ծիկրակում են մամուլում, կայքերում, հարևանության ու ընկերական շրջապատում: Անորոշ քֆրտում, համեմատում իրենց ու իրենց արածը կատարվողին ու ինքնագոհ պառկում քնելու:

7. Ֆորմալ իշխանությունը: Շիվարած-անշարժացած է Мы хотели как лучше, а получилось как всегда Չերնոմիրդինյան տրամաբանության մեջ:

8. Հայաստանում արդեն շատ մեծ դեր է ստանձնել մի նոր շերտ, որն առաջներում դժվար առանձնացվող էր: Դա քաղաքականապես ակտիվ, բայց անթասիբ, ծախված, պնակալեզ, որևէ սկզբունքներից զուրկ, ու իրեն գրագետ համարող, բայց խորապես տգետ, իշխանամետ երիտասարդությունն է: Այդտեղ են թե ինքնուրույն, հաստավզացուներն ու իրենց շրջապատը, քրեականը, առաջխաղացման ակնկալիք ունեցող տականքները, մակաբույծ, միայն դաբռոյով ու կռիշի տակ գոյատևող փոքր գործերի տերերը, և թե ծնողների շնորհիվ ասպարեզ մտած ամենատարբեր որդիները, աղջիկները, սիրեկանները, բարեկամները: Սրանք  օլիգարխիկ մշակույթի կրողներն են, որոնք անբան օր են մթնեցնում քաղաքի կաֆեներում, փողոցներում, մեքենաների մեջ, ռազբիռատներում ու այլ էժանագին ինտրիգներում:

Հայկական իշխանությունների թալանածի հիմնական սպառողը հենց սրանք են: Դրանց մի մասն արդեն արտասահմանում է, մի մասը՝ գնալ-գալու մեջ՝ լկտի, սրիկա ու վայրենի: Սա է այն աղբը, որի համար Հայաստանը ընկղմվել է ճահիճը և գնում է կործանման:

9. Ախպերականի ստորին ու վերին քրեական ոչ քաղաքական հատվածի կեցվածքը նկարագրելն անիմաստ գործ է: Իսկապես,  ով գիտի, թե  ինչ կարող է ուզենալ կամ չուզենալ մեր տգետ ախպերը:

Ըստ անցած օրերի արդյունքների, այդ 10–ի նախաձեռնությանը հավատացողների և մասնակիցների շրջանակը սահմանափակ է: Եվ այդպես էլ պետք է լիներ, որովհետև մեզանից ամեն մեկն իր ներսում սասունցի դավիթի միֆ պետք է հաղթահարի՝ նորովի հասկանալու և գործելու համար: Ինքն իրեն համոզի, որ չկա դավիթ, չկա փրկիչ: Որ Հայաստանում ինքն ու անհայտ բուտիկատերն են իրար դեմ կանգնած, այլ մարդ չկա արանքում:

Այսինքն, կազմաքանդողներն իրենց մոտեցումներով բուտիկ չեն քանդում, հին մտածելակերպ ու աշխարհայացք են փորձում ապամոնտաժել:

Եթե հիշում ենք, 2007-ին Նիկոլն էր հրապարակում հենց նման մոտեցմամբ: Սակայն այն չաշխատեց՝ իմ կարժիքով 2 պատճառով:

Ա. 1+1+1-ում ամեն մեկին առաջարկվում էր անհատ դառնալ, գումարվել իրար ու մի ալիքով գալ իշխանության: Սա երևի անհաղթահարելի հանդուգն քայլ է հայ ինքնության համար: Մյուս կողմից էլ պարզ չէր, թե իշխանություն վերցնելուց հետո այդ համասեռ մեկերից ինչպես և ով է վերջում, որպես ավելի «ՄԵԿ»-ը, առաջնորդ ու հարց լուծող՝ առանձանանալու:

Բ. 1+1+1-ին հակադրվեց միտինգն ու սասունցի դավթի դասական նախատիպը, որը Նիկոլի գաղափարը սրբեց տեսադաշտից ու տարավ անհայտություն:

10-ի արածն այլ բան է:

1. Նախ, մեկ+մեկ չեն, 10 են: Հետևաբար կոտորակված են անհատին պարտադրվող պատասխանատվությունները, և ավելի հեշտ է մասնակից դառնալը:

2. Պայքարն իշխանության համար չէ, այլ սկզբունքի, իրավունքների, մասնավորապես սեփականության իրավունքի համար, որը ներկա իշխանություններին մատչելի, հասկանալի և ինչ որ տեղ ընդունելի մոտեցում է:

3. Պայքարը օլիգարխիայի հետամնաց, ծայրահեղ ցցուն հակահանրային դրսևորումների դեմ է, որը ևս ֆորմալ իշխանություների համար հասկանալի խնդիր է:

4. 10-ի մոտեցումը մերժում է սասունցի դավիթով փրկվելու ազգային հայեցակարգն ամբողջովին և բոլորի առջև դնում է սեփական եսին ազնիվ հարաբերվելու խնդիրը: Այսուհետ ամեն ոք պետք է ինքն իրեն պատասխանի, թե Հայաստանը լքելուց առաջ արդյո՞ք արեց ամեն հնարավորը այն չկորցնելու համար:

5. Այս մոտեցումը լուսանցքից դեն է նետում մնացած քաղաքական ընդդիմադիր դաշտն ամբողջովին՝ իր կեղծ ընտրություններով, կեղծ ցուցակներով ու 20 տարի մարդկանց շահագործած դեմքերով:

Մաշտոցի այգին կարող է թե նոր հուսահատությունների, և թե նոր կյանքի սկիզբ լինել: Ամեն ինչ կախված է նրանից, թե ամեն մեկս որքան լուրջ կմոտենա այս հնարավորությանը:

Բացի նախաձեռնող 10 անհատներից և նրանց հարող շատ փոքր շրջանակից, նկարագրված 8 սուբյեկտների համար կատարվողը ոչ լիովին է հասկանալի, առավել ևս ընդունելի:

Իշխանությանը հարողների մերժողական դիրքորոշումը տրամաբանական է, բայց ինձ համար անսպասելի էր ընդիմադիր և հասարակ մարդկանց վերաբերմունքն այս գործընթացին: Շատերն այնտեղ խաղ, թատրոն շոու կամ դիմակահանդես են տեսնում, չմտածելով, թե որն է դրա նպատակը կոնկրետ այդ մարդկանց համար: Ինչ շահ ունեն նրանք խաբելու, կեղծելու, «երեխեքի հացը» կտրելու: Այս հարցերին որևէ կերպ չպատասխանելով, միջակն իր կասկածող, համառ պարզությունն է առաջ տանում՝ ո՞նց, ինչու՞, բա հետո՞, իսկ ես ի՞նչ շահ ունեմ դրանից: Անմիջական անհատական շահ չկա և չի լինելու այս գործում: Հաղթելու դեպքում որպես գրանցված շահ է լինելու նորմալ քաղաքը, ջերմ հանրային մթնոլորտը, զուսպ ու սանձերը քաշած ախպերականն ու տգետը: Եվ այդ քաղաքը նոր կյանք է կերտելու երկրում իր նոր մարդկանցով ու մոտեցումներով:

10-ը նորովի են նայել խնդրին: Թող մեզանից ամեն մեկն էլ հենց այդպես, առանց հուշարարի նայի իր կյանքի ու նվիրվածությունների հետագծին: Եթե կտեսնի, թե այն դեպի իր ուզեցած ապագան է տանում, թող այդ ուղով գնա: Իսկ եթե վարանում ունենա իր հաշվարկներում, ապա իր անելիքը այգում է, որևէ տասնյակի, հարյուրյակի, հազարյակի մեջ՝ ամեն օր, ամեն շաբաթ ու ամիս, մինչև նոր հանրություն ու նոր սկզբունքերի կերտելը:

Դուք անդամագրվելու եք որպես քաղաքացի, և կանգնելու եք այլ 10-երի կողքին: Ոչ մի կեղծ սասունցի դավիթ, ոչ մի փրկիչ, կամ անսխալ լիդեր չի լինելու ձեր վերևում, կողքին, հույսերում ու ապագայում:

Դուք եք, Ձեր իրավունքը, Ձեր կամքը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes