Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ապագա, կամ բուտիկային նախնադար

1 Ապրիլի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Հայկական օլիգարխիկ իշխանությունը բազմաշերտ է, բազմադեմ ու բազմակենտրոն: Ինչ-ինչ գործառույթներում որոշումը իշխանական մի թիմի շահերի հաշվառմամբ է կայացվում, այլ հանգամանքներում՝ քիչ այլ թիմ է դրության տերը՝ իր շահերի առաջնայնությամբ:
Այսպիսի իշխանության կտրվածքը դիտարկելիս կարելի է պնդել, որ այդ բազմաթիվ իշխանություններն ունեն ինչպես ֆորմալ և ոչ ֆորմալ դեմքեր ու տերեր, այնպես էլ տարամետի հասնող ներքին շահեր:

Իշխանական տարբեր թևերն ու շրջանակներն իհարկե ունեն բազմաթիվ ընդհանուր դեմքեր, բայց հստակ է, որ օլիգարխիկը ներկայում դոմինանտ է մնացածների համեմատ այն աստիճան, որ հարվածի տակ է դրել երկրի ապագան իսկ:

Միգուցե ֆորմալ իշխանություններն ուզենային այլևայլ հարցերում ցիվիլ և ժամանակակից՝ «սափրված» ու հանդուրժելի տեսք ունենալ, բայց ցանկացած՝ ամենափոքր իսկ հարցում, այն բախվում է ոչ ֆորմալ շերտի՝ ախպերականի անթափանց դիմաճակատայինին:

Բուտիկի եղածը մի բան չէր: Համաձայն առողջ տրամաբանության, այն նույնիսկ իրավունք չուներ հարց դառնալու: Բայց հայկական ուրույն տրամաբանությամբ, այն չէր կարող չդառնալ այդպիսին, և իհարկե դարձավ:

ԵՎ դա կատարվեց շատ պարզ տրամաբանությամբ: Հայկական ախպերականի խավար ու մանր մտահորիզոնը դախլից էն կողմ ոչ մի կերպ ոչ տեսնում է, ոչ զարգանում: Ստիպված, ֆորմալ ու ոչ ֆորմալ իշխանություննները, որպես սեփական շահերի ու տգիտության համընդհանուր կոմպրոմիս՝ մշակեցին այգին պաշտոնապես բուտիկանոց սարքելու տարբերակը:

Մի կողմից իբր ժամանակից քաղաքակիրթ մոլի նախատիպ է, մյուս կողմից էլ՝ ախպերականի շահերի ապահովում: Իրենց հաշվարկներով՝ և գայլերն են կուշտ, և քաղաքն ու հանրությունն էլ՝ գոհ ու պարտական:
Հաշվարկել էին իրենց կարծիքով ճիշտ, իրականում ստացվեց սխալ:

Եւ սխալն էլ հայտնվեց բոլորովին անսպասելի կողմից՝ որպես հանրային իրավունքների՝ մինչ այդ անհայտ պահանջատիրություն:

Այսօր իշխանության բոլոր շերտերը կանգնած են լուրջ խնդիրների առջև:

1. Օլիգարխիկի դիմաճակատային հատվածն ուղղակի չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը:

2. Օլիգարխիկի բանական հատվածը մտածմունքի մեջ է, թե արդյոք կան բավարար անվտանգ լուծումներ՝ այսօրվա և ապագայի համար:
3. Ֆորմալ իշխանության մեծամասնությունը երևի հասկանում է, որ հայտնվել է շատ խորը մի փոսի մեջ, որից ելքը բազմաթիվ զիջումների գնով է հնարավոր միայն: Սակայն պարզ չէ, թե ում հետ պետք է բանակցվի, և ինչը զիջվի:
Երիտասարդները կոնկրետ սուբյեկտ չեն, և որևէ համաձայնությունը նրանց հետ կարող է վաղը խախտվել: Իսկ եղած քաղաքական ուժերն էլ այնքան անհեռատես ու տկարամիտ են, որ դիստանցված են բուտիկային «մանրություններից» և մտադիր էլ չեն այն հասկանալու:

10 հանրային կազմաքանդողների հանդես գալը մի փոքր շեղել է իրադրությունը դեպի հանգուցալուծում: Բայց և նորից՝ եղած բարդությունները իշխանական շերտերի և դիմացինի աղոտ սուբյեկտայնության առումով անորոշություններ ունեն իրենց մեջ:

Իշխանության համար նաև ծանր բեռ է թե նախկին սեփական անզիջողականության հաղթահարումը, թե յուրային պնդաճակատներին բան հասկացնելը, և թե հայտնված 10-ի հետ՝ որպես սուբյեկտի, հարաբերվելու խնդիրը:

Միաժամանակ, սակավ են, կամ իսպառ են բացակայում դիմացինին ասիմետրիկ զիջումներով գրավելու հնարավորությունները: Այդ 10-ը չունեն իշխանական, կուսակցական, և որևէ այլ վերադասային կախվածություններ: Պաշտոն ստանձնելու, կամ նմանատիպ որևէ առաջարկով նրանց դիմելն անիմաստ է: Դեպուտատական տեղերը բաշխված, կնքված-հաստատված են:

Եւ ոստիկանությունը որպես մահակ օգտագործելու հնարավորություններն էլ իրականում զրոյի են հասցված:

Իհարկե, կարող են մի վերջին անգամ և ծեծել, և առևանգել, և բանտարկել: Ցանկացած ստորություն դեռ հնարավոր է անել:

Բայց հետո՞: Չէ որ պարզ է նաև դրա հետևանքը:

Ֆորմալ իշխանությունները շատ լավ հասկանում են Մանվել Սարգսյանի հնչեցրած պարզագույն ճշմարտությունը, որ հանրային տարածքում հայտնված մասնավոր սեփականությունը հասարակության կողմից կարող է հարգվել միայն նրա լեգիտիմ լինելու դեպքում: Որ անհնար է ոստիկանական ուժով պահել անօրեն ձեռք բերված ու մարդկանց առջև ցցվածը: Որ չկա այդպիսի որևէ նախադեպ աշխարհի և որևէ երկրում:
Մի գուցե Հայաստանում այս վիճակը մի քանի օր կամ ամիս էլ հնարավոր է մի կերպ ուժով պահել: Բայց ժամանակը տեղում կանգ չի առած, այն արդեն իսկ հասել է ռուբիկոնին:

Նախադեպ չունեցող խնդիր է խոյացած հայկական իշխանությունների առջև: Զիջեն՝ չի լինի, չզիջեն՝ էլի չի լինի:
Առաջարկ ունեմ 2 կողմին էլ:

Իշխանություններին.

1.Հասկանալի է, որ Ձեր ներսում գցել-բռնելով եք զբաղված:

Առաջին դեմքեր, ի նկատի ունեցեք ձեր նման նախորդների անփառունակ վախճանը: Սակայն ճշգրտմամբ, որ Հայաստանի ավիրման հարցում ձեր արածը շատ ավելին է, քան դուք կարծում եք: Հայ միտքը արդեն 21 տարի է, լռեցված է եղել տարածքում՝ կյանքի դաժան պայմանների պատճառով, իշխանական մեքենայությունների հետեւանքով և մի քանի քրմերի կողմից:

– Հաշվի առեք, որ վաղը, այս ամենի պատմություն դառնալու հաջորդ իսկ պահին, հորիզոնը մաքրվելու է, կուտակված անարդարությունը դուրս է հորդելու, և դուք կանգնած եք լինելու դեմ հանդիման ճշմարտությանը՝ որպես կես Հայաստան արտաքսած, և մի ամբողջ երկիր բռնաբարած բանդա:

– Մի պահ պատկերացրեք Ձեզ իշխանական ղեկերից ու լծակներից հեռու /հավատացնում եմ, դա հնարավոր է/: Այսօրվա պնակալեզները ձեզ չեն մեծարելու, ծառայելու ու հաճոյանալու: Ավելին, կարող է ձեր դեմ բոցաշունչ ճառեր էլ ասեն, դատարաններում ցուցմունքներ էլ տան:

2. Համաձայնեք, որ սույն պայմաններում, ձեր քաղաքական ժառանգության մաքրման խնդիրը հենց հիմա, դեռ իշխանության եղած պարագային, առաջընթաց քայլերով է պետք լուծել:

Իհարկե, պուրակի բուտիկների խնդիրը ձեզ համար 2 դժվար համատեղելի տարր ունի իր մեջ: Որպես Ֆորմալ իշխանության խնդիր՝ այն ձեզ հեչ պետք չէ: Ավելին, որպես դիմազուրկ և ուղեղազուրկ օլիգարխիայի պահանջ այն մերժելը, ձեզ նույնիսկ շահեկան է: Սակայն մյուս կողմից էլ, մտածում եք, թե զիջողականության դեպքում դուք կանգնած եք լինելու «անհայտ ջրերում» հայտնվելու վտանգի առջև:

Սա է եղածը՝ ոչ ավել:

Իմ կարծիքով, ճիշտ քայլերով զիջելու դեպքում, դրության պարպումը ձեր օգտին կարող է լինել և ահա թե ինչու:

– Դուք զիջում եք չձևավորված սուբյեկտի՝ երիտասարդությանը, ծայրահեղ դեպքում այդ 10-ին, որոնք ընդամենը մտավորականներ են:

– Դուք նսեմացնում եք իշխանության օլիգարխիկ թևի արդեն ծայրահեղ հակաիշխանական դարձած դեմքերին ու գործելաոճերը, որոնք առաջին հերթին սպառնում են հենց ֆորմալ իշխանությանը:

– Կուտակված դրական լիցքի պայմաններում, եթե ուզենաք, ապա առաջընթաց քայլերով կարող եք անցնել ընտրությունների փուլին, խրախուսելով ազատ բանավեճը հատկապես մեծամասնական տարածքներում: Մի մտածեք, ցուցակագրված համամասնականների անփառունակ կոհորտաների հաշվին արդեն իսկ դուք կունենաք ամբողջապես կառավարելի խորհրդարան, որը կլեգիտիմացնի ձեզ՝ հետագա կյանքի համար:

Այնպես որ, քարը փեշից թափելու, և կամք ու ուղեղ աշխատեցնելու լիքը տեղ կա:

Ես հասկանում եմ, որ դուք հարցեր ունեք բոլոր շահագրգիռ սեփականատերերի մասով: Դա ևս դժվար խնդիր չէ: Եթե կամք ունեք հարց լուծելու, ապա իրենց անձնապես նետեք Մաշտոցի հրապարակ, որպես բանակցային կողմ: Մի ակնթարթում նրանք կդառնան խեղկատակ՝ հենց իրենց աչքերում:

Առաջարկս այգու ակտիվիստներին:

Դուք Ձեզ ցուցաբերել եք որպես նոր մտածողության կրողներ: Կարծում եմ, որ իշխանությունների բացարձակ զիջումների դեպքում, դուք կհրաժարվեք այգում լինելուց և կանցնեք այլ ասպարեզներում հարցեր վեր հանելու և իշխանությունների լուծմանը ներկայացնելու ազգանվեր գործին:

Վերջում ասեմ հետևալը:

Օլիգարխիկ կյանքի անթաքույց ու լայնորեն հրամցվող ու քարոզվող մշակույթը հանրություն է մտել որպես չափանիշ, ստանդարտ և նպատակային հեռանկար:
Տնից դուրս, առաջին քայլերն անող երեխան արդեն իսկ այդ մամլիչի ազդեցության տակ է:

Օլիգարխիան ոչ միայն խժռել է երկիրը տնտեսապես ու հոգեբանորեն, այլ այլասերում է նոր սերունդը՝ օրօրոցից սկսած:
Օլիգարխիկ կառույցը դա մի ահռելի մեքենա է իր թիկնապահներով, սպասարկուներով, պնակալեզներով, համակիրներով, քրեական ու իշխանական արկածախնդիրներով: Այս ահռելի զանգվածի ապրուստի տրամաբանությունն ու մշակույթը մտել է հանրային կյանք՝ հասել ամեն ընտանիք և անհատի՝ որպես եղունգով գլուխ քորելու փիլիսոփայություն:

Հենց օլիգարխիկ արժեքայինի քարոզով ու նմանակմամբ, երկիրը համակել է մանր և ստոր շահերի հեղեղը՝ իշխանական վերևներից սկսած՝ մինչև շարքայինն ու երեխան:

Այսպես շարունակել չի կարելի:

ԵՎ պետք է սկսել հենց բուտիկները կազմաքանդելուց:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes