Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ընդդիմությունը պահում է օլիգարխիային

31 Մարտի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Կարծում եմ գաղտնիք չէ, որ բոլոր ընտրացուցակներն են շեֆերի կազմածը: Բայց ես մեծ տարբերություն եմ տեսնում դրանք կազմելու՝ «ժողովրդավարական» մեթոդաբանութանը մոտ լինելու հարցում:
Իմ կարծիքով, իշխանական վերևներից ընդդիմադիր ներքևները տանող առանցքով գնալով կարելի է նկատել, որ կոնկրետ անձի սուբյեկտային, դերային մասնակցությունը համարակալումներին, ներքևներում շատ ավելի է փոքրացել, հավասարվելով առավելագույնը «կահույքի» կարգավիճակի՝ ուր ուզեցել, էնտեղ էլ տեղադրել են, միայն թե ցուցակի թիվն ապահովվի:

Հայտնի է, որ համաձայն ժողովրդավարական սկզբունքների, ցուցակները պետք է կազմվեին կուսակցական համագումարներում՝ կուսակցական դելեգատների կողմից-ռեյտինգային քվեարկությունների մեջոցով:

Դա կուսակցության ժողովրդավար լինելու և կայացվելիք ընտրությունները ժողովրդավարական ստանդարտներին համապատասխան լինելու տարրական պահանջն է:

Հենց կուսակցական համագումարը, այլ ոչ շեֆը, պետք է կազմեր ցուցակը: Համագումարին բոլորը դելեգատները պետք է կարողանային ազատ լինեին անսահմանափակ առաջադրելու և ինքնառաջադրվելու: Այնուհետ պետք է քվեարկվեր ցուցակի ընդհանուր թիվը: Որից հետո այդ համաձայնեցված թվի շրջանակներում համագումարի ամեն մի դելեգատ պետք է կազմեր իր գաղտնի ռեյտինգային ցուցակը: Ցուցակներում նշված բոլոր մասնակիցների ռեյտինգային գումարներով բացարձակ ճշգրտությամբ կկազմվեր վերջնական ցուցակը: ԵՎ միայն այդպիսի լեգիտիմ ցուցակը կարող էր ներկայացվել հանրությանը և ընտրություններին:

Այն, ինչ կատարվել է Հայաստանում այս առումով, միջազգային խայտառակություն է: Ոչ մի ընդդիմադիր ցուցակ կուսակցական համագումարով չի կազմվել: Մենք հրապարակավ ի ցույց ենք դրել աշխարհին, որ Հայաստանում ժողովրդավարոթյան մասին քարանձավային պատկերացումների փուլ է:

Իմ կարծիքով, մաքսիմալ «ժողովրդավարական» է եղել ՀՀԿ ցուցակը: Տեղյակ չեմ, թե քանի հոգի են նախագծել այն, բայց համոզված եմ, որ ամեն մեկն իր տեղը պոկել է մեծ ներքին պայքարով: Ամեն մեկն ապացուցել է շեֆերին ու շրջապատի բոլորին, որ ինքը «զոռով, արյուն-թարախով, զաստավիտով, գնել- բարիշելով, երեսի զոռով, բռունցքը սեղանին խփելով՝ որպես սուբյեկտ է «համարակալվել», ձեռք բերել իր «տեղը»: Եւ այդ գործին բոլորն են մասնակցել /չհաշված արվեստ-գիտություն ու այլ ոլորտների՝ բոլորի հետ համաձայնեցված «չամիչները»/:

Իմ կարծիքով, առնվազն 100 հոգի, իրար դեմ գռմռալով ու ժպտալ-քացի տալ-կրակելը մտքում ունենալով՝ մասնակցել են այդ գործին: Նորմալ է, ամբողջ աշխարհում է այդպես:

Մոտավորապես նույն մոտեցումներով, բայց ավելի փոքր շրջանակով է գործը արվել ԲՀԿ-ում: Սրան էլ ասելիք չունեմ:
ՀԱԿ-ի շեֆի արածն էլ նորություն ու զարմանալի չէր: Տեղյակ եմ դրան արդեն 22 տարի: Բայց զարմանալի էր ՀԱԿ-ի շարքայինների կեցվածքը: Ցնծալի, կոմունիստական հրավառ համաձայնություն՝ հակաժողովրդավար ավանդույթներին: Իրենց գործն է, իրենք դա դրսևորեցին, մարդիկ էլ իրենց վերաբերմունքը կդրսևորեն, թող չկասկածեն:

Ես հույս ունեի, որ Սերժի ազատության աստիճանը շատ ավելի է և ինքը կկարողանա կազմել գոնե արտաքնապես «ուտվող» ցուցակ և կեղծվող ընտրություններով խորհդարան կմտցնի նորմալ մարդկանց, որոնք գոնե մի քիչ երկրի ու պետության համար գործ կանեն:

Բայց նա չկարողացավ դա անել: Զարմանալիորեն, «ժողովրդավարականն» աշխատեց այնտեղ, ուր չպետք է աշխատեր: Օլիգարխ տղերքն իրենց շահի հետևից ընկած՝ ապահովեցին ախպերականի «ժողովրդավարություն», այնտեղ, ուր ամենաքիչն էր պետք : Պարզ է, որ հայկական օլիգարխիկ համակարգը սկսել է հոշոտել ինքն-իրեն, բայց ընդիմությունը փաստորեն ատամներով է կառչած այն պահելու գործում:

Իշխանականը մի կողմ թողնենք, առավել ևս, որ նրանք ամենաքիչն են մեղադրելի կոնկրետ այս հարցում: Ինչ են մտածում ընդիմադիրները նման մոտեցումներով ու վարքով՞:
Տգիտորեն, 10 զոհից ու անփառունակ նվաստացումներից հետո գնացին նախապես վարկաբեկման տանող «երկխոսության»: Լավ, ենթադրենք էն գլխից սխալ շախմատ էր, պարտվեցին- լինում է: Բայց ներկա տգիտությանն ինչպե՞ս վերաբերվել:
Պարոնայք, ով է Ձեզ իրավունք տվել ձեր տգիտությունը համազգային մակարդակ բարձրացնելու ու մի ամբողջ երկիր պախարակելու:
Ո՞վ է Ձեզ իրավունք տվել շինծու մասնակցությամբ կեղծվող ընտրություններ լեգիտիմացնելու այն պարագայում, երբ որևէ մեկը չի կասկածում թե ինչը՝ ոնց է լինելու:
Ընդիմության կազմած ցուցակները թղթի կտորներ են, բայց այնպիսիք, որոնք մեզ պախարակելու են աշխարհով մեկ՝ ցանկացած պահի:
Առաջադրվելով նաև մեծամասնական տարածքներում /բացառությամբ մի քանի իսկապես «կռվող» անհատների/, ընդիմությունը փաստորեն լեգիտիմացնում է նաև այդ հատվածով ընթացող ընտրություն-խեղկատակությունները:
Հաստատուն կյանքի հասած կայուն ժողովրդավարական երկրներում իշխանություն-ընդիմություն հակամարտությունը պատմական խիստ տրամաբանված կտրվածք ունի: Որպես կանոն, ընդիմությունը դա նախկին իշխանությունն է:

Մեր պես՝ դեպի պետական ու հասարակական անկումը գնացող երկրի պարագայում, առողջ ընդիմադիր հատվածը պետք է առաջնորդվի ոչ թե նախորդ- ներկա տրամաբանությամբ, այլ փորձի ամեն փուլում սատարել այդ պահին իրոք նոր մեթոդականով հանդես եկող քաղաքացիական, քաղաքական ուժերին:
Պարտվածը պետք է ինքնասիրություն ունենա հոժարակամ դուրս գալու խաղից, իսկ հակառակվելու դեպքում պետք է դուրս շպրտվի հանրային առողջ հատվածի կոնկրետ քայլերով:

Հարգելի ցուցակագրվածներ, մտնելով նախընտրական ցուցակներ, դուք դառնում եք հասարակական դեմքեր. Իմացեք, ժողովուրդը կարող է և պարտավոր է քննարկել Ձեր դրսևորումներն ու Ձեր պոտենցիալներն ամենի մեջ՝ թե հին, թե նոր և թե սպասվող:

Չնեղանաք, որ ձեզանից ամեն մեկը մարդկանց կողմից միկրոսկոպի տակ դիտարկվի ու քննադատվի ընդհուպ մինչև Ձեր «ազգ ու տակ»: Դա է ժողովրդավարություն կոչված երևույթի ու արժեհամակարգի էությունը:

Ռուսների դիպուկ ասացվածքով՝ Назвался груздем, полезай в кузов!

Ինչևէ, ես որևէ կասկած չունեմ, որ 2012 թվականի Մայիսի 6-ին, երկարատև և անփառունակ տվայտանքներից հետո վերջապես կվախճանվի հայկական դասական, ցուցակային ընդդիմությունն իր բոլոր հին ու նոր սատելիտներով հանդերձ:

Բոլորիս շնորհավորում եմ այդ կարևոր փուլի հաղթահարման առթիվ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes