Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Իսրայելը կյանքի է կոչում Թուրանի գաղափարը

24 Մարտի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Մոտ երկու շաբաթ առաջ հետևում էի Ամերիկա-Իսրայել Հանրային կապերի կոմիտեում նախագահ Օբամայի ելույթին: Օբաման անգերազանցելի հռետոր է, բայց շաղակրատանքը հրեաների և Իսրայելի հասցեին չէր դադարում: Մտածեցի, որ հաստատ մի կարևոր մերժում ունի մտքում: Եւ դա կատարվեց: Ճառի վերջում նա բառացի հայտարարեց, որ չի սատարելու Իսրայելի հարձակմանը Իրանի վրա: Ես առաջին անգամ էի ականատես լինում նման կեցվածքի գերերկիր ԱՄՆ-ի վերջին տարիների դրսևորումներում՝ մոտ քսան րոպե շաղակրատանք, ընդամենը սուբյեկտային կամք արտահայտելու համար:

Ուրախ էի, մտածում էի, որ վերջապես Իրանի ռմբակոծման և դրա հետ կապված Հայաստանի վրա ծառացած վտանգն արդեն հետևում է:

Գումարած այս ամենին, ամենօրյա ականատեսն եմ հենց հեռուստատեսությամբ ներհրեական դաժան վեճերի առ սիոնիստական-ագրեսիվ՝ ի հակադրություն ժողովրդավար Իսրայել մոդելները: Վեճը առաջվա խաղային-կեղծը չէ: Իսկապես իրար դեմ են կանգնած երկու տարբեր դիրքորոշումների տեր ազգակիցներ, որոնք իրար մեղադրում են հրեական շահերին ու գաղափարներին դավաճանելու մեջ:

Չնայած ամերիկյան մասս-մեդիայի հրեական համատարած գերիշխանությանը, ներկայում մալուխային հեռուստատեսության մեջ կան առնվազն երկու հրեական ալիքներ՝ Link TV և Free speech TV, որոնք խիստ հակասիոնիստական են և սուր քննադատության են ենթարկում Իսրայելի ներքին և արտաքին քաղաքականությունը: Նրանք մերժում են պատերազմի հրահրումը Իրանի դեմ՝ որպես նոր համամոլորակային աղետի:

Սակայն, մյուս կողմից էլ դիտարկելով վերջին տարիների՝ Միջին Արևելքն ընդգրկող աշխարհաքաղաքական դեպքերը, կարելի է համոզվել, որ Իսրայելը երբևէ մանրամասն չի համաձայնեցրել իր քայլերը գերհզորների հետ: Կատարել է իր ուզածը` իսկ այնուհետ մնացածը ստիպված են եղել սատարելու իր հերթական ռազմական հանդուգն նախաձեռնությանը:
Ներկա պահին ես կարևոր եմ համարում հետևալ ցուցիչները, որոնք խոսում են այն մասին, որ Իսրայելը նախապատրաստել է ասիմետրիկ, անուղղակի ռեգիոնալ գործողություններ, որոնք կործանարար կարող են լինել Հայաստանի գոյության համար:

1. Նկատելի է համագործակցություն Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել առանցքով: Օրեցօր ավելանում են լուրերն այն մասին, որ Իսրայելը սկսել է մեծ ծավալներով զինել Ադրբեջանին, այն էլ այնպիսի զինատեսակներով, որոնք իր լավագույնն են: Մեկ և կես միլիարդ դոլարի անօդաչու օդանավեր, հետևակային ռումբերի ոչնչացման համակարգեր, եւ այլն: Այդ ծավալները շատ ավելին են, քան Հայաստանի դեմ տարվող պատերազմը կարող է պահանջել: Հետևաբար այդ գործարքները չի կարելի դիտարկել զուտ որպես զենքի վաճառք, այլ հեռահար համագործակցության պահ ունեն իրենց մեջ:

2. Թուրքիայի՝ Իսրայելի հանդեպ «խաղաղության» նավատորմով կատարած քայլերը մեծ հակասություններ չստեղծեցին այդ երկրների միջև: Թուրքիան ներկայացավ և ընդունվեց բոլորի կողմից որպես ռեգիոնալ իրավունքների տեր՝ փաստորեն աննախադեպ բարձրացնելով իր կարգավիճակը: Նպատակն արդեն իրացվել էր և նաև գուցե հենց այդ պատճառով, նավատորմիղի խոստացված երկրորդ երթը չկայացավ: Բացառված չէ, որ այդ հարցով ներքին համաձայնություն է կայացվել Թուրքիայի ու Իսրայելի մեջ, ուր Թուրքիային խոստացվել է ասիմետրիկ զիջում այլոց հաշվին: Փոխադարձ ժխտողական հռետորաբանությունն իջեցվել է զրոյականի:

3. Իսրայելի շահերի տիրույթում Սիրիայում ընթացող պրոցեսներում լուրջ մասնակցություն ունի Թուրքիան:

4. Թուրքիայի հետ դիմակայության թեժ պահին իսկ, Իսրայելը չփորձեց լրջորեն օգտագործել հայկական Գենոցիդի խաղաքարտը:

5. Չկարողանալով Իրանի դեմ կերտել լայն ռազմական կոալիցիա, Իսրայելը շարունակում է Իրանի ռմբակոծման իր սպառնալիքները, հաշվի չառնելով կողքինների սաստող կարծիքները: Ամեն օր լսելի են ձայներ, իբր Իսրայելն ինքնուրույն է հարձակվելու Իրանական միջուկային կառույցների վրա:

6. Քաջալերվում և ավելանում են Ատրպատականը Իրանից հոգուտ Ադրբեջանի բռնակցելու, Մեծ Ադրբեջան կերտելու և Իրանը մասնատելու մասին խոսակցությունները: Իրանի դեմ առերես քայլեր չեն արվում Թուրքիայի կողմից, բայց Ադրբեջանը բացահայտ է արտահայտվում Ատրպատականի հարցում:

7. Թուրքիան աննախադեպ կարծրացրել է իր դիրքորոշումները Հայաստանի հանդեպ, շրջափակման վերացման մասին խոսք չկա, թշնամությունը գնալով խորացվում է: Եւ թուրքերը, և ադրբեջանցիները հայատյացությունը դարձրել են իրենց ազգային գաղափարախոսության հիմքերից մեկը:

Եթե դիտարկելու լինենք ներկա հրեական համաշխարհային դիրքերը, ապա կտեսնենք, որ ավելի քան 15 միլիոնանոց հրեությունից միայն 5-ն է բնակվում Իսրայելում: Իսրայելը որպես պետություն ունի եզակի կաոուցվածք և ֆունկցիոնալ դրսևորումներ: Ըստ նախագծի, որպեսզի հրեությունը համակված մնա հանդեպ Իսրայելը, այն պետք է մշտապես վտանգի, պատերազմի մեջ լինի: Հրեական լոբբիի ամենակարողության արմատը հենց դրանում է՝ համախմբված հրեությունը փորձում է օգնել իր մշտապես վտանգված հայրենիքին:

Պատերազմների ավարտը և խաղաղությունը կործանարար կլինեն Իսրայելի համար, որը գտնվում է դեմոգրաֆիական սրընթաց աճ ապրող արաբական շրջապատում: Դրա համար Իսրայելն ամեն պահի զբաղված է իր շրջապատում նորանոր լարվածություններ ու պատերազմներ հրահրելով, որպեսզի կայուն և արդյունավետ լինի համաշխարհային հրեություն-Իսրայել կապը:

Պաղեստինցիների հետ պատերազմն արդեն մոտեցել է իր ռեսուրսային սպառմանը, և Իսրայելը կարիք ունի իրենից հեռացված, բայց հարատև մի այլ պատերազմի, որը նորից կսնի իրեն: Հնարավոր է նաև, որ երկրորդ վտանգը հնարավորություն կտա Իսրայելին մի քիչ մեղմել և բարելավել իր հարաբերությունները պաղեստինցիների ու արաբների հետ, ուր թշնամությունն արդեն քաղաքականորեն օրհասական է դարձել Իսրայելի համար: Ներկա պահի լավագույն երկրորդ վտանգը, երկրորդ ճակատը, Իսրայելի հաշվարկներով, թերևս Իրանի դեմ հարձակումն է:

Սակայն, մյուս կողմից էլ, չկարողանալով ձևավորել միջազգային կոալիցիա, վտանգավոր է դառնում ուղղակի և միայնակ հարձակումը: Շատ ավելի հեշտ և բացատրելի կլինի պատերազմի հրահրումը Իրանի հարևան տարածքում, հետո արդեն Իսրայելի ներգրավումը որպես ռեգիոնալ պատերազմի շարքային մասնակցի, որը միջազգային տեսանկյունից լրիվ ընդունելի կլինի:

Ադրբեջանի պատերազմը Հայաստանի դեմ կարող է լինել ամենահարմար սկիզբը, որն իբր «պատահականորեն» Իրանին կներգրավի պատերազմի մեջ, և արդեն Իսրայելի մասնակցությունը կդառնա ավտոմատ պրոցես: Մտադրված ծավալները կլինեն այնպիսին, ինչպիսին կցանկանան ռեգիոնալ գերուժերը, ներառյալ Իսրայելը, բայց որ այն կլինի երևի «հավերժ», դա դժվար ապահովվող չէ: Հիմնական պատերազմը կընթանա իբր Ատրպատականի ադրբեջանցիների ինքնորոշման հովերով, Թուրքիայի և Ադրբեջանի բազմազան մանևրներով և օգնությամբ, բայց Իսրայելը ևս ներգրավված կլինի այնքանով, ինչքան որ կպահանջի այդ պահի հրեականություն-Իսրայել դուալիզմը:

Ատրպատականի անջատումը և թուրանի նպատակային ծրագրերն այնպիսին են, որ տասնամյակներ կապահովեն Իսրայելի «գլխին կախված վտանգի» իդեոլոգիան և կսնեն ներկա Իսրայել-հրեություն մոդելը:

Պատերազմի հրահրումը Հայաստանի դեմ՝ Իրանին ներգրավելու նպատակով, այս մեծ խաղում ընդամենը պատրվակ է Իսրայելի համար, բայց աղետ՝ Հայաստանի համար:

Հայաստանը որևէ կերպ չի դիտարկում սույն սցենարը, որպես մահացու վտանգ մեր երկրի համար՝ սահմանափակելով կոնֆլիկտը զուտ Ղարաբաղ-ադրբեջանականի սահմաններում:

Հասկանալի է, որ մենք արտաքին սուբյեկտային հավակնություններ չունենք, բայց հարյուրավոր անօդաչու օդանավերը գոնե պետք է զգաստացնեին մեզ՝ քննարկելու իրավիճակը: Մենք զբաղված ենք ընտրություններ կոչված խաղերով և ներհայաստանյան վերջին պատառների ծվատմամբ: Բայց համաձայնենք, որ սույն սցենարով անժխտելի ինչ որ հավանականությամբ դրված է Հայաստանի գոյության խնդիրն իսկ:

Ղարաբաղյան հարցը վաղուց իր տեղը զիջել է դատարկվող Հայաստանի գոյության խնդրին: Ամերիկյան հրաժարումն իսրայելական ագրեսիային մասնակցելուց, փաստորեն Իսրայելին մղել է ասիմետրիկ ուղիների որոնմանը, որոնք ուղղակիորեն են շոշափում Հայաստանի շահերը: Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան դեռ շղարշված դաշինքի համատեղ ջանքերով Հայաստանը կարող է վերացվել քարտեզի վրայից: Իսրայելն ու Թուրքիան ռեգիոնալ այն գերուժերն են, որոնք ենթակա չեն արտաքին ազդեցությունների: Նրանց դեմ միայն մենք ենք և մեր գոյատևելու կամքը:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes