Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պարտադրված խաղ, թե բոյկոտ

29 Փետրվարի, 2012 Արա Հարությունյան
Կիսվել

Մի պահ վերացարկվելով առաջիկա ընտրությունների հետ կապված հայաստանյան քաղաքական դաշտում առկա կրքերից, փորձենք հարցին նայել համակարգային տրամաբանությունների տեսանկյունից:

Խնդիրն ադեկվատ դիտարկելու և եզրակացություններ անելու համար առաջին հերթին պետք է պարզաբանել, թե ինչ նպատակներ են հետապնդում և ինչ են իրենցից ներկայացնում հայկական իշխանությունները, իշխանական դեմքերն ու խորհրդարանը մասնավորապես:

Նախապես փաստենք, որ 94-95-ից սկսած պետությունը որպես ունեցվածք, հարստություն, սեփականություն արդեն իսկ բաժանված է փոքրաթիվ անձերի միջև, և նրանց հիմնական խնդիրը այդ ունեցվածքի պահպանումն է ու իրենց դիրքի ապահով վերարտադրումը:

Վերարտադրումն էլ իր հերթին երկու կողմ ունի՝

1. Միջազգային նորմերին համապատասխան Հայաստան պետության արտաքին ֆորմալ պարամետրերն ու տեսքն ապահովելու խնդիրը և

2. Ներսում հանրության նկատմամբ անվերապահ ֆիզիկական և վարչական ուժ ունենալու ու պետք եղած դեպքում նրան հպատակեցնելով վերարտադրվելու խնդիրը:
Ըստ գրանցված արդյունքերի կարելի է պնդել, որ իշխանությունները լիովին լուծել են հանրության հետ հարաբերվելու ներքին խնդիրը, բայց դրսի հետ «բարիշելը» լիակատար չէ, և իրենք ստիպված են ընտրություններ ասած թատրոնը պարբերաբար խաղարկել:

Մինչև այժմ նրանք ոչ միայն դա են արել, այլ վերլուծաբան Ստեփան Դանիելյանի դիպուկ կարծիքով՝ ընտրությունները սարքել են իրենց նորովի վերարտադրման գործիքը՝ ամեն անգամ իրենց թիմից վտարելով անկարողներին և ներմուծելով առավել պետքականներին:

91-ից ի վեր երբևէ հայկական իշխանությունները չեն նահանջել հանրության նկատմամբ առավել գերիշխանության տանող գործելաոճերից: Ամեն նոր ընտրություն եղել է հնից առավել վատը՝ թե ընտրվածների կազմերով և թե առավել ստոր ընտրական մեթոդաբանությամբ:

Ներկայում հասել ենք ցածրագույն կետի: Երկիրը գոյատևում է բնական և հումանիտար ռեսուրսների անխնա շահագործման հաշվին՝ ներառյալ նաև արտագաղթի միջոցով դեպի հայաստանյան իրենց բարեկամությունը, հետադարձ տրանսֆերտների գեներացման մեթոդը:
Եվ այս անմխիթար ֆոնին նորից կանգնած ենք մի հերթական ընտրախաղի առջև:

Հասարակ մարդը հաստատապես գիտի, որ ընտրությամբ իր ոչ մի հարցը չի լուծվելու, բայց և ստիպված է մասնակցելու թատրոնին՝ իբր 5000 դրամ կաշառվելով: Իրականում շատերը վախենում են չվերցնել այդ կաշառքը, որովհետև հետևանքներն ավելի ծանր կարող են լինել: Կամ էլ վերցնում են կաշառքը «շնից մազ պոկելու» հայտնի տրամաբանությանը ենթարկվելով:

Այսինքն, եղածի շրջանակներում շարքային մարդկանց վարքը տրամաբանական է:
Առավել հետաքրքիր է ընտրությանը որպես թեկնածու հանդես եկող ընդդիմադիր անհատների կեցվածքը: Ինչպես շարքայինը, նրանք էլ գիտեն, որ նույնիսկ եթե ընտրվեն, որևէ բան չեն փոխելու քաղաքական իրականության մեջ, բայց և մեծ էնտուզիազմով ձեռնամուխ են եղել նախընտրական ինտրիգներին ու պայքարում են կուսակցական ցուցակային տեղերի համար:
Չնչին բացառություններով, հայ քաղաքական դեմքերը 91-ից սկսած մեր բոլորի առջև մի քանի անգամ առնետավազեցին, կեղծեցին, բոլոր հնարավոր ու անհնար ձևերով դավաճանեցին իրենց ընտրողներին և նույն այդ մարդիկ դեռևս հրապարակի վրա են:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ ի տարբերություն նախորդ ընտրական խաղերի, ներկայում իշխանությունները կարիք չունեն մեծ կեղծիքների:
Իրոք, 41 հոգի ընտրվելու են անալտերնատիվ մեծամասնականով: Ընտրողների 20-30 տոկոսը իշխանամետ է ի սկզբանե /մոտ 25 պագամավոր/ , 20-30 տոկոսը քվեարկելու է բարեկամների «խաթեր» /25 պատգամավոր/:

Արդեն առկա են բոլոր նախանշանները նաև այն բանի, որ իշխանական ցուցակներում քիչ թե շատ խելքը գլխին, բայց կառավարելի մարդիկ են ընդգրկվելու, որոնք ընդիմությունից խլելու են ալտերնատիվ երևալու մենաշնորհը: Դրա արդյունքում, իմ կարծիքով, երևի առնվազն 10-15 տոկոսով /10 մանդատ/ ավելանալու է իշխանականին ձայն տվողների թիվը:
Այսինքն, առանց որևէ կեղծիքի, իշխանությունը կարող է ունենալ մոտ 100 մանդատ: Հետևաբար, ընդիմությունն իր ներսում պայքարելու է մնացած 30 մանդատի համար:

Տեսնենք, թե դրանք ում կարող են հասնել:
Մարդկանց 7-10 տոկոսը հայրենասեր-դաշնակասեր է /7-8 պատգամավոր/, 7-10 տոկոսը «ժառանգասեր» է /7-8 պատգամավոր/: Այսինքն եթե ոչ մի կեղծիք չլինի, «արմատական» ընդիմություն-իշխանություն ողջ կոնֆլիկտն ընդամենը մնացած 15 տեղերի համար է լինելու:

Պարզ է, որ ներկայում ՀԱԿ-ի հանդեպ համակրանքը, ըստ բազմաթիվ հարցումների՝ չի անցնում 6-8 տոկոսի սահմանը Երևանում:

Կախված թեկնածուների կազմից, իշխանությունները կարող են զուտ լեգալ նախընտրական մեխանիզմներով աջակցել իրենց ուզած կուսակցական ցուցակին և խորհրդարան անցկացնել հենց նրանց:

Հետևաբար, առաջին անգամ վերջին 17 տարիների պատմության մեջ այն վիճակն է, երբ իշխանությունն առանց կոպիտ խաբեության վերարտադրվելու է, ըստ որում որակապես ավելի «լավ» ընտրանիով, խորհրդարանում ունենալով առնվազն 100 ենթակա պատգամավոր և մոտ 30 «կոնստրուկտիվ» ընդդիմադիր պատգամավոր:

Իսկ ինչ կարող է անել այդ որակապես նոր խորհրդարանը:

Պարզ է, որ ձայների քանակով ընդիմությունը չի կարող խախտել ստեղծված ուժերի բալանսը: Իշխանությանը ոչ ցանկալի խնդիրները քննարկման բերել ևս չի կարողանալու՝ արդեն իսկ առկա սահմանադրական ու ներխորհրդարանական ընթացակարգային սկզբունքների պատճառով:

Միգուցե խորհրդարանը դառնա առավել բաց ամբիոն որոշ ընդհանուր սուր հարցեր բարձրաձայնելու համար, բայց ոչ ավելին: Բացի այդ էլ, ընդդիմադիր հատվածն ինքնին միավորված չէ, և չունի հետագա կոնսոլիդացիայի ռեսուրսը ևս:
Հետևաբար, ում է առավել շահեկան լինելու խորհրդարանական այսպիսի հարաբերակցությունը՝ իշխանությունների՞ն, թե հանրությանը:

Ես գտնում եմ, որ միարժեքորեն իշխանությանը: Նրա համար, այս հիրավի խորը ճգնաժամային պահին, սա երևի թե իդեալական հարաբերակցություն է:

Ժամանակի ընթացքը մի կարևորագույն օրինաչափություն ունի: Այն բթացնում է չլուծված հարցերի սրությունը՝ զուգահեռ հիմնովին փոխելով նաև ընթացող կոնֆլիկտների տրամաբանությունը: Այս նրբության հաշվառմամբ դիտարկելով մեր նորօրյա պատմությունը, կտեսնենք, որ՝

– 91-96-ին հանրություն-իշխանություն հակադրությունը հանրային սեփականությանը տեր դառնալու և ձևակերպելու խնդրի շուրջն էր: Արվեց ամեն ինչ միայն իշխանական յուրայինների օգտին՝ ի վնաս հանրության:

– 1997-2002-ին կոնֆլիկտը ներիշխանական էր: Ունեցվածքի վերաբաշխման ու ներքին վերադասավորումների հարցն էր օրակարգում, հոգուտ կուռ իշխանության կերտման: Վեր հանվեցին այդ գործը «լավագույնս» իրացնողները, և նրանց տրվեց ամեն հնարավորություն ամրագրելու բոլորի ձեռքբերումներն ու դիրքերը:

Շարքային մարդիկ իհարկե հուսալիորեն մեկուսացված էին այդ պրոցեսներից:

– 2003-2011 թվերը փողատերերի՝ ունեցվածքն անձնապես պահպանելու տարիներն էին: Բոլորը լցվել են խորհրդարան, տանիքի տակ լինելու համար:ծ

Ներկայում հասունացել է այլ փուլ՝ այլ տրամաբանությամբ: Փողատերերն իրենց ունեցվածքն արդեն բազմապորտֆել ձևակերպել են, և ուսման մեջ գտնվող ու պայմաններին ընտելացած երիտասարդ սերունդ ունեն արտերկրում, որոնք և մսխում են և այնտեղ ներդնում Հայաստանում թալանվածը:

Իշխանության այսպիսի կոնֆիգուրացիան գրեթե անթերի է և միայն մեկ խնդիր ունի՝ օրինականացնելու, հավերժացնելու դրվածքը:

Մերոնք իհարկե նորություն չեն հայտնագործել: Ռուսական օլիգարխներն արդեն վաղուց են լքել Ռուսաստանը և ազգ ու տակով բնակվում են արտերկրներում:
Արտաքուստ գեշ, բայց իր տրամաբանությամբ ու ֆունկցիոնալ առումով արդյունավետ շահագործման այս մեխանիզմն է արդեն գործում Հայաստանում: Այն ինչ որ տեղ համեմատելի է հավերժական շարժիչին՝ արտաքին պարտքերի ու հետադարձ տրանսֆերտների տեսքով Հայաստան մտած միջոցները մասամբ ուղղակի հափշտակմամբ, մասամբ էլ կիսաօրինական շահույթի ձևով մշտապես արտահանվում են երկրից արդեն կարգի գցված օրինական ուղիներով:
Քանի դեռ իշխանությունն ունի օրենսդիր և գործադիր մենաշնորհ, այս դրվածքի դեմն առնելու որևէ օրինական ձև գոյություն չունի:
Վերադառնալով բուն ընտրությունների հիմնախնդրին, փաստենք, որ 20 տարիների ընթացքում իրացված անդառնալի մի շարք պրոցեսների արդյունքում իշխանությունն՝ ի դեմս փողատերերի, արդեն կայուն, վերարտադրելի վիճակում է: Նույնիսկ տեսականորեն, որևէ մեկին հնարավոր չէ իրավական պատասխանատվության կանչել, քանի որ նման հայցը կհակասի բազմաթիվ ներքին ու միջազգային օրենքների ու սկզբունքների:
Սակայն, մյուս կողմից էլ, ներհայկական սպառվող ռեսուրսների հրամայականը մոդեռնացման և ներքին կոմպրոմիսի պահանջ է դնում իշխանության առջև: Իշխանությունն արդեն իրոք կարիք ունի որոշակի հանրային ստանդարտների, ինչպես նաև բանիմաց մասնագետների՝ որպես իրենց ունեցվածքի ֆորմալ և իրական մենեջերների, որոնք և կլիցքաթափեն ներքաղաքական կոնֆլիկտը և վերջնականապես կլեգիտիմացնեն ու կսպասարկեն կրիմինալի շնորհիվ ձևակերպված ներհանրային դրվածքներն ու շեղումները:
Հետևաբար ներկա ընտրությունների խնդիրը ոչ թե ընդիմություն-իշխանություն սկզբունքային հակամարտություն է, այլ իշխանության թույլտվությամբ և վերահսկողությամբ ընդիմադիր մանդատների վերաբաշխումը տարբեր ընդիմադիրների ու կուսակցությունների միջև:
Ասվածից ընտրողների մոտ երկու դիրքորոշում կարող է բխել:
1. Համակերպվել դրությանը և մասնակցել իշխանական ու ընդիմադիր ընտրական թատրոններին, հույսը դնելով սպասվելիք էվոլյուցիոն մինիմալ դրականի վրա:
2. Չմասնակցել այդ ամենին, մերժել թատրոնը, դրանով իսկ ոչ լեգիտիմի պիտակը պահելով իշխանությունների վրա, բայց և սատարել սկզբունքային ընդիմությանը:

Ինչ կտա համար մեկ դիրքը: «Երկխոսող» կոնստրուկտիվ ընդիմություն ասածի զրոյական կամ բացասական արդյունքներին մենք բազմիցս ականատես ենք եղել նախկինում: Հենց այդպիսի ընդիմության շնորհիվ իշխանությունը կշարունակի այն, ինչ մինչև հիմա եղել է: Վիճակի այս լճացումը կհանգեցնի հանրության բացարձակ հուսալքության:

Խորքային պրոցեսները բոլորին են նկատելի, ու ավելի ու ավելի շատ մարդիկ են անվերադարձ արտագաղթելու և կտրելու կապերը հայրենիքի հետ: Մնացողներն էլ ավելի են ընկղմվելու ճղճիմ, ստորացուցիչ ու աննպատակ կյանքի գորշության մեջ: Արդյունք չարձանագրող ընդիմությունը բուտաֆորային ուժ է, և հենց նրա օգնությամբ ներհայկական իմիտացիաներն առավել կերկարաձգվեն:

 

Ինչ կտա երկրորդ տեսակետը: Իշխանություններն իրոք բարեփոխումներ անցնելու ճանապարհ ունեն: Մի բան է, եթե դա արվի անզիջում ընդդիմության առկայությամբ, մի այլ բան, եթե դա արվի կողմերի համաձայնությամբ՝ առանց սկզբունքային քննության: Ընդիմությունը կարող է իշխանականին զուգահեռ իր ստվերային կառույցները ստեղծել և դրանով հարաբերվել թե հանրությանը և թե իշխանություններին:

Ընտրություններին չմասնակցած, բայց ալտերնատիվ ստվերային իշխանական կառույցներ ստեղծած ընդիմությունն իրապես լուրջ, զգաստացնող ազդակ կարող է լինել իշխանություններին՝ ոչ իմիտացիոն գործելու:

Նույնիսկ ամենալավատեսական հարաբերակցությամբ՝ 100 իշխանականով ճզմված 30 հոգանոց պառլամենտական կոնստրուկտիվ ընդիմությունը ոչ ավելին է, քան հանդիսատեսը: Եւ նա իրոք իշխանական նորմերով «կոնստրուկտիվ» է լինելու, որովհետև նախապես է համաձայնվել մասնակցելու ընտրություն կոչված իշխանական ստանդարտներով տարվող խաղերին:

Պառլամենտում զրո ներկայությամբ, բայց ստվերային կառավարման օղակներով ձևակերպված ընդիմությունը ահռելի, անհաղթահարելի գլխացավանք կլինի իշխանությունների համար և իրական ալտերնատիվ՝ երկրի ու հանրության դրական ապագայի:

Ստրուկտուրավորված, կառավարությանը զուգահեռ գործող, քննադատող ընդիմությունը գայթակղիչ ուժ է իշխանությունից դժգոհ մասնագետների համար և գործնական դպրոց՝ քաղաքական կյանք մտնող երիտասարդության համար:

Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել պահի նոր տրամաբանությունը և գործել ըստ հանրային, ազգային ու պետական շահի, այլ ոչ հերթական անգամ դառնալ իշխանության շահերի ու խաղերի սպասարկուն:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes