Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Ռուսաստանը որպես գերտերություն և որպես իրերի դրվածքի զոհ

12 Դեկտեմբերի, 2011 Արա Հարությունյան
Կիսվել

Ներկայում հայկական քաղաքական-վերլուծական դաշտում առկա են հակառուսական, ռուսամետ և արևմտյան դիրորոշումները: Երևի իմաստալից է, որպեսզի ինչ որ կերպ համադրվեն այդ մոտեցումները, Հայաստանին ձեռնտու հայակենտրոն արտաքին-քաղաքական հայակեցվածքի շուրջ համաձայնության հասնելու նպատակով: Կարծում եմ, պետք է մի քիչ ավելի սթափ և համակողմանի նայվի իրերի դրվածքին:

Ներկայիս Ռուսատանի անկայուն գերտերություն լինելու խնդիրը սկզբունքային նշանակություն ունի գլոբալ գեոքաղաքական կտրվածքով և այն պետք է հնարավորինս ճիշտ նկարագրվի և հասկացվի:

Իրական գերտերություն ասածը սովետն էր, որի կազմաքանդվելուց հետո Ռուսաստանը ստիպված եղավ ոչ միայն ժառանգել, այլև սպասարկել այդ կարգավիճակը:

Թե Ռուսաստանն իր ցանկությամբ, կամ դժկամությամբ դա արեց, այլ հարց է: Սովետ միությունն ինքը կործանվեց գերտերության հետ կապված խնդիրների ծանրություն պատճառով: Իսկ մնացորդ՝ ոչ ինքնաբավ Ռուսաստանը առավել ևս մի կիսատ պռատ ու անորոշ կառուցվածքի պետական մեքենա է, որի ոչ մի մասն էլ նորմալ չի աշխատում:

Եւ նորմալ չի աշխատում ոչ թե որ ռուսներն են տհաս, կամ Պուտինն է բռնապետ, այլ որովհետև օբյեկտիվորեն նման երկիր «աշխատեցնելը» գերծանր գործ է:

Մի բուռ Հայաստանը, որը կարելի էր ջերմոցային էֆեկտիվության չքնաղ երկիր սարքել, սարքել ենք բալագան: Իսկ մեզանից 100 անգամ մեծ ու դաժան կլիմայի, սավակամարդ, հետսովետական հոգեբանության, ձեռներեցությունից անտեղյակ գերտերությունը ի՞նչ կարող էր անել:

Հիշում ենք, որ Սովետի կործանման պահին որպես երկրի առաջնորդներ հայտնվեցին բազմապիսի պատեհապաշտներ, որոնք կործանելով հինը, միայն գրպանեցին այն, չստեղծելով նորը:
Հիմա էլ, նախկինն անվերադարձ անցյալում է, ներկան՝ գարշելի ու անընկալելի, ապագան էլ միայն ու միայն քաոտիկ է ներկայանում: Եթե մեկը կասի, թե Պուտինի փոխարեն եթե գա մի հանճարեղ գերժողովրդավար, գերիմաստուն, գերազնիվ ցանկացած այլ մեկը, ու դրանով երկիրը կծաղկի, ապա դժվար է դրան հավատալը:

Երկիրն արդեն իսկ կրիմինալի ձեռքում է, և նրանից ներքին ռեսուրսներով երկիրը հետ վերցնելն անհնար գործ է: Նման դեպքերում, համաձայն պատմական փորձի, լուծումը պատերազմում պարտությունն է, ինչպես եղավ օրինակ հղփացած ֆաշիզմի պարտության արդյունքում: Պարտված Գերմանիային և իր դաշնակիցներին դրսից պարտադրվեց վարք, և միայն դրա շնորհիվ պարտված էգոն տեղի տվեց:

Իսկ հիմա, դե փորձենք տասնյակ միլիարդների տեր օլիգարխին համոզելով կարգի հրավիրել: Տարածված հեքիաթը, թե թալանով ստեղծված հարստության ժառանգորդ սերունդը գնում է նորմալի տրամաբանությամբ, խիստ կասկածելի է:

Եթե չկա ներհասարակական արժեքային համապատասխան բազան, ապա չկան նաև կարգավորող, նպատակամղող ու զսպող մեխանիզմներն ու լծակները, որոնք հասարական դրվածքներ կփոխեն: Ո՞ր արժեքայինի շնորհիվ վաղը հրաշքով ժողովրդավար դառած Ռուսաստանի հրեա, չեչեն, ադրբեջանցի, ռուս, վրացի, կամ հայ օլիգարխի տղան իրեն որպես օրինավոր ձեռներեց կդրսևորի:

Ոչ, նա առավել այլանդակի մեկը կդառնա, որովհետև իր հայրը առոք-փառոք մարսել է հեշտ թալանը և արդեն կարգի գցած թալանի անխափան ուղին շատ ավելի հեշտ է լինելու շարունակելը, քան քաղաքակիրթ աշխատանքով համաշխարհային բաց շուկայում մրցակցելը:

Եկեք ինքներս մեզ ազնիվ լինենք ու փաստենք, որ Ռուսաստանը իր թե ներքին և թե արտաքին հարցերի պարզ լուծումներ չունի:

Եթե Ռուսաստանը միատարր հասարակության, նորմալ քարտեզային ձեւվածքի ու ծավալի երկիր լիներ, նա էլ ասենք մերձբալթների նման միգուցե դեն շպրտեր իր ամբիցիաները ու փորձեր մոդեռնացվել ըստ արևմտյան արժեքների:

Բայց խնդիրն այն է, որ Ռուսասատանը օբյեկտիվորեն չի կարող դա անել, որովհետև 2 քարի արանքում է: Եթե հրաժարվի գերտերության կարգավիճակից (այսինքն վերացնի իր ստրատեգիական զենքի առնվազն 95 տոկոսը ու մնացած սպառազինությունների էլ թերևս կեսը), ապա ավտոմատ կկորցնի Սիբիրը: Այսինքն, իր բնական ողջ ռեսուրսներն ու կդառնա չորրորդական կարևորության երկիր: Որովհետև այն, ինչ կմնա, դա Կանադայի կեսին հավասար, բայց շատ ավելի դաժան կլիմայի երկիր է:

Դրան գումարած, մեթոդապես դժվար պատկերացնելի է Սիբիրից հրաժարումը: Ի՞նչ է, պետք է հայտարարի, թե ծախում եմ` առեք, կամ էլ հրաժարվում եմ` եկեք տեր կանգնե՞ք: Սա աբսուրդ է: Իսկույն համաշխարհային պատերազմ կծագի աչք ունեցողների միջև՝ հենց միայն այդ թուլության հետևանքով:
Մյուս տարբերակը իր գերտերություն լինելու կարգավիճակը սպասարկելն է, որը և արվում է, և որն էլ փաստորեն արդեն իր ուժերից վեր է դառնում, և հիմնականում ոչ թե քաղաքական, այլ զուտ դեմոգրաֆիկ այլանդակ վիճակի պատճառով:

Երկրի ներսում դեմոգրաֆիական դիսբալանսը և ազգերի ֆեդերատիվ ազատությունները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը դեգերում է եվրասիական իբր մոդեռն երկիր – չեչենների ու մուսուլմանների գրաված Մոսկվա միջակայքում և իրականում իր կեցվածքը շատ ավելի նման է հոգեվարքի, քան տրամաբանված նպատակային քաղաքական կեցվածքի:

Մի քսան տարուց ռուսական բանակի զինվորականությունն առավելապես մուսուլման է լինելու, իսկ սպայակազմը՝ քրիստոնյա: Այսպիսի ոչ միայն բանակը, այլև երկիրն է անհնար:

Բացի նշվածից, գերտերության սպասարկումը դա միայն ներքինն ու ռազմականը չէ, դա նաև հարևանության հանդեպ որոշակի դիրքն ու հարաբերությունների օբյեկտիվորեն գերակա ֆունկցիաներն են, որը անխուսափելիորեն բխում է ուժային դաշտերի տրամաբանությունից: Անհնար է պատկերացնել գերտերություն, առանց իր բուֆերային գոտիների: Եւ հենց այս պարզ տրամաբանությունն է, որն անընդհատ շահագործվում է համաշխարհային գերտերունական ցանցի կողմից:

ԱՄՆ-ը, սկսած կարիբյան ճգնաժամից, իր բազաները տեղակայել է Ռուսաստանի սահմանների մատույցներում: ԱՄՆ-ն աշխարհում հարյուրավոր ռազմական բազաներ ունի, բայց Սովետի վերացումից հետո, իր նույնիսկ կես միլիոն աշխատավարձ ստացող ստրատեգներով չկարողացավ հասկանալ, որ իր գեր-գեր կարգավիճակի արդարացման ու հարատևման համար հակառակորդն էլ պետք է գոնե իր պոտենցիալի մի 5-10 տոկոս հզորության բազաներ ու ազդեցության գոտիներ ունենա: Այլապես ծիծաղելի և անիմաստ է հենց իր գերհզորությունը:

Հենց արևմտյան վայ-ստրատեգների կողմից այս պարզ ճշմարտության մերժումն էր պատճառը, որը ամերիկացիներին մղեց պատերազմների՝ Իրաքում, Աֆղանստանում՝ ինչ որ անհատ, տգետ, թվանքներով զինված, սարերում ծվարած տեռորիստների դեմ: Սա աբսուրդ էր, երբ գերտերությունն իր հզոր ռազմաստրատեգիական պոտենցիալներով զբաղված էր իբր կարևոր, բայց իրականում քաղաքական իմիտացիաներով:

Եւ հիմա էլ հրահրում են, թե ԱՄՆ պետք է մտնի Իրան:

Ինչևէ, պետք է փաստել, որ Ռուսաստանը իր առջև չունի պարզ լուծումներ: Եվ արևմուտքի խնդիրը պետք է լիներ ոչ թե սեղմել-ճզմել-ոչնչացնելը, այլ իսկապես լրջությամբ ռուսական խնդիրներին մոտենալը, նրան դիտարկելով որպես գործընկեր, որպես Եվրոպայի հումքային և տարածքային սպասարկման քաղաքակիրթ գոտի, այլ ոչ թե վայրենանոց կերտելու արգելոց:

Իմ կարծիքով, Արևմուտքի համար շատ ավելի արդյունավետ կլիներ Ռուսաստանին Եվրոպա տրամաբանված քաղաքական-տնտեսական ինտեգրացիա ապահովելը, օգնելը, քան ժողովրդավարականի անվան տակ հավերժ ներքին դեբոշներ հրահրելը: Սեփական պառլամենտը տանկերով գնդակոծած Ելցինն իրավունք չուներ որպես ժողովրդավար ընդունվելու Արևմուտքի կողմից: Պառլամենտ գնդակոծած Ռուսաստանն այսօր դարձել է անկառավարելի ու անկանխատեսելի մի «հիվանդ», որին արդեն օգնելն էլ է օր-օրի դառնում անհնար:

Իհարկե, մարդկությունն ընթանում է հիմնականում ժողովրդավարացման ու ազատությունների ճանապարհով, բայց շատ դեպքերում արյամբ ներդրված ուժայինը չի, որ ժողովրդավարության է տանում, այլ հեռատես և տվյալ տարածքի ու հասարակության առանձնահատկությունների ճշգրիտ հաշվառումը:
Պարզ է, որ Ռուսաստանում կեղծվել են ընտրությունները, և իհարկե բռնապետականը սկսել է խեղդել երկիրն էլ, մարդկանց էլ: Բայց ավելի վատ է լինելու, եթե Ռուսաստանին թողնեն մեն-մենակ իր պրոբլեմների հետ: Չի կարելի կիսամեռին ամեն օր քարկոծել, ծեծել ու անարգել: Նա կարող է իսկապես մահանալ:
Դա և մարդկայնորեն է տգեղ, և քաղաքական առումով է կարճատես, եթե ոչ ինքնակործան: Ռուսաստանի կործանումը, կամ տարածքային խիստ կորուստները ոչ մեկին ձեռնտու չեն, բացի թուրքերից, և կարիք կա՞ մտածելու, թե դա ինչ հետևանքներ կունենա թե մեր, և թե աշխարհի համար:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2025 Arik Hart | Powered by Superb Themes