Վերջին տարիների արևմտյան քաղաքական գործելաձևը՝ առանց հիմնավորման ուրիշ երկիր մտնել-ջարդել-փշրելու քաղաքականությունը մի քանի ծանր հետևանքներ ունեցավ Արևմուտքի, ամբողջ մոլորակի, և մասնավորապես մեզ համար:
1. Մինչ Արևմուտքը զբաղված էր կռիվ-կռվով ու ռազմական ծախսերը կարկատելով, Չինաստանը դարձավ աշխարհի համար մեկ արտադրողը:
2. Վարկաբեկվեց արևմտյան ժողովրդավարական արժեհամակարգը, սկսեց ճաքեր տալ ֆինասականն ու քաղաքականը:
3. Թուրքիան նկատելով այդ թուլությունները, ճարպկորեն իրեն առաջ մղեց միջազգային ասպարեզ՝ հնչուն քաղաքական հարձակում կազմակերպելով առաջին հայացքից անսպասելի ուղղությամբ՝ իր բարեկամ Իսրայելի վրա, գործելով արաբական աշխարհի բարերարի դիմակով:
4. Այդ քայլով Իսրայել-պաղեստինյան կոնֆլիկտը, որի թեժ պահելը մինչ այդ հրեական քաղաքականության առնացքն էր, դուրս եկավ հրեաների կառավարման լծակների տակից, դառնալով ինտրիգային ահռելի գեոքաղաքական լծակ՝ արդեն թուրքերի ձեռքում:
5. Անցած 2 տարին ցույց տվեցին, որ ոչ Իսրայելը, ոչ էլ Արևմուտքը պատրաստ չեն նման ճկունության դիվանագիտական մանևրների և կանգնեցին մեծամասամբ Թուրքիայի ջանքերով կառուցած դաժան թակարդի առջև:
6. Թուրքական հմուտ և դեմագոգիկ խաղերի արդյունքով առավել կարևորություն ձեռք բերած պաղեստինյան հարցի նման լուծումը շատ ավելի խորն անբարոյականություն ունի իր մեջ, քան մենք կարող ենք պատկերացնել: Պաղեստինի նման ծնունդով զուգահեռ վեր է բարձրանալու Թուրքիան՝ որպես թույլի և արդարի պաշտպան:
7. Եթե մոտ ժամանկներս մենք՝ հայերս, և հրեաները մեծ միջազգային աղմուկ չհանենք այս կապակցությամբ, որ այո, Պաղեստինի հարցը լուծում է պահանջում, բայց ոչ թուրքական խաղերի շնորհիվ, այլ համաձայն միջազգային օրենքների և Իսրայելի բարի կամքի, մենք մեկընդմիշտ ենք զրկվելու արժանապատիվ երկիր ու հայրենիք ունենալու հնարավորությունից:
8. Պաղեստինի հարցը ներկայում արդեն ինքնորոշման կամ զուտ մարդասիրական խնդիր չէ: Թուրքիայի միջամտությամբ այն այլևս քաղաքականության մեջ ճշմարտության գործոնի իրական դերի հարցն է բարձրացրել, և մենք արդեն ոչ ժամանակ, ոչ էլ նահանջի տեղ չունենք չգործելու:
9. Հայաստանը պարտավոր է զուգահեռաբար հանդես գալ Թուրքիայի հանդեպ պահանջատիրական համարժեք փաթեթով: Արդյունքի չենք հասնի, բայց չենք էլ կորցնի:
10. Մինչ այժմ մեր ներկա, թեկուզ և հոռի պետականության գոյության հովանավորը աննկատորեն հենց Գոնոցիդն է եղել: Արտագաղթի պատճառով Հայաստանի ապագան շատ կանխատեսելի հարցականի տակ է դրված: Որևէ ռուսական զորք կամ միջազգային հովանավորչություն այլևս ունակ չի լինելու մեզ պաշտպանել:
Միակ ելքը դա ամենախիստ տոներով հակաթուրքական կեցվածքն է, որը հաստատապես մեզ լրացուցիչ ժամանակ կտրամադրի մեր ներքինը կարգի գցելու համար: